Տեղեկություն ստանալու համար,որ լրատվամիջոցներին եք դիմում և ինչու?? .... հետաքրքիր է իմանալ մարդկանց կարծիքները
Տեղեկություն ստանալու համար,որ լրատվամիջոցներին եք դիմում և ինչու?? .... հետաքրքիր է իմանալ մարդկանց կարծիքները
Աշխարհի լուրերի համար BBC- շատ վստահելի է դեռևս
Ամերիկյան լուրերի համար CNN- վստահում եմ մեծամասամբ
Ռուսական լուրեր - էտ աստիճանի պրիմիտիվիզմ ու բռի պրոպագանդա իմ ենթադրելով սկի Հյուսիսային Կորեյում չկա: Իսկապես ռուսաստանցիները էտքան ապուշ են՞ թե համատարած թքած ունեն իրանց վրա:
Հայաստանյան լուրերի համար ոչ մեկին չեմ վստահում որովհետև ոչ մեկ էլ լուր չի մատուցում այլ իր տեսակետն է բռի ձևի բռթում, ընդ որում դա էլ արվում է ամենասիրողական, գեղցիական, միջակ ուսանողական մակարդակով:
Արցախի լուրերի համար TVArtsakh / https://www.youtube.com/channel/UC0b...54oJBscXJfupCw / վստահում եմ 100 տոկոս:
չէի ասի,որ հայկական լուրերը էտքան վատն են
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
դե ում հետ ես համեմատում, էդ ա հարցը, ինձ համար ասենք բրիտանական մամուլի հետ համեմատած՝ նույն կարգի են մոտավորապես, օնլայն մեդիան, նաև՝ եգիպտական, անգլիալեզու թուրքական, ու ասենք՝ ադրբեջանական կամ ռուսական մամուլի հետ որ համեմատում ես, զգում ես, որ չէ, մենք նորմալ մամուլ ունենք, ուղղակի էս երկրների մամուլներին եմ քիչ թե շատ հետևում, կարող ա ուրիշ երկրներումավելի լավ օրինակներ կան:
Ադրբեջանականը (ռուսալեզու) լրիվ ռուսականի կոպիան ա, ուղղակի իրանց թիրախը Եվրոպայի փոխարեն Հայաստանն ու հայերն են, ասենք՝ հայկական մամուլում չես գտնի էլի տենց արհամարհական ու ատելությամբ լի ընդհանրացումներ ադրբեջանցի ու թուրք ժողովուրդների հանդեպ, ոնց որ ռուսական մեդիան ա եվրոպացիների ու ադրբեջանական մեդիան ա հայերի մասին խոսում, ասեմ, որ էս առումով իմ կարդացած թուրքական (անգլիալեզու) մամուլն էլ ա ավելի շատ մերի նմին, լրիվ կարելի ա նորմալի կարգավիճակ տալ: Էստեղի իմ ծանոթները (ովքեր ռուսերեն գիտեն) ինձ ճանաչելուց հետո մի անգամ մի քիչ քրքրել էին ադբեջանական մեդիան, շշմած էին մնացել, որ տենց հնարավոր ա, չնայած ես իրանց դե մինչև էդ էլ էի ասել, բայց երևի վերագրել էին իմ հայ լինելուն:
Շին, ռուսականի լավ օրինակ ասեմ՝ meduza.io։
Համ միշտ հետևում են կարևոր իրադարձություններին ու շատ օպերատիվ տեղեկացնում, կամ գիտահանրամատչելի ու ուսուցողական հոդվածներ են դնում, բայց շատ գրագետ ու մասնագիտական։
Ու ինչ որ չեմ հիշում, որ իրանց մոտ դեբիլ հոդվածներ տեսած լինեմ։
Մեր մոտ Առավոտն էի հավանում, բայց վերջերս էնքան դեբիլ հոդվածներ տեսա, որ լրիվ բլոգնյուզ են դառել։
Պանորաման ավելի գրագետ ա, բայց պռոիշխանական ա, ու ասենք Ծռերի օրերին շատ քիչ լուր էր գնում իրանց մասին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շանթ հեռուստաընկերության <<Հորիզոն>> լրատվական ծրագիրը Արմենիա TV-ի <<Ժամը>> լրատվական ծրագիրը
դե դա իմ կարծիքն է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ