User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Փնտրում եմ Ֆրոնտ-էնդ դեվելոպես կամ հայկական շուկան

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2016
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փնտրում եմ Ֆրոնտ-էնդ դեվելոպես կամ հայկական շուկան

    Ողջույն,

    Բարեւ ձեզ, անունս Դավիթ է, բնակվում եմ ԱՄՆ-ում, աշխատում եմ ամերիկյան մեկ կազմակերպությունում, որպես մարկետինգի եվ Այթի բաժնի ղեկավար: Ինքս ինձ համարում եմ հայկական երկրորդ սերնդի ներկայացուցիչ, երբ դեռ հհ-ում կայքերը հատուկենտ էին, բոլորս գիտեին, որն ում կայքն է, նոր նոր գլուխ էին բարձրացնում նորաթուխ դիզայներներ /ոմանք հիմա լեգենդ են դարձել/, երբ մարդիկ գլուխ էին գովում, որ Արմնետ հասկացությունը իրենք են ստեղծել, երբ դեռ ֆորումներ չկային եվ վեբ-մարդիկ իր հետ շփվում էին նյուսգրուպների միջոցով /Աւուտլուկի հավելված/, մի մասը ՄԻՐՔ- էին մտնում իրար հետ շփվելու, կռվելու ...

    Վահան անունը ամենատարածվածներից մեկն էր՝ Գավալյան, Երկանյան, Բալասանյան ... մի խոսքով լավ ժամանակներ էին

    Լավ, որպես լիրիկա ...

    Վերջերս մի քանի ռեդիզայնի առիթ կար - փորձեցի կապվել իմ լավ փոքր-ընկերներից մեկի հետ հայաստան, որպեսզի պարզեմ ինչքանով կանեն: Առաջարկած գինը առաջին հայացքից բավականին մեծ էր՝ 5000 վորդպրեսի ռեզայնի համար/աշխատանքը կատարելու էր դիզայները, հետո կոդերը .. եվ այլն/: Ինչքան էլ լավ գիտեմ ընկերոջս, բայց այնումանայնիվ գինը մեծ էր /ըստ իս/:

    Հասկանում եմ, որ հհ շուկան այսպես, թե այնպես աշխատում է դրսի վրա, բայց դե ախր էդ դրսում էլ 5-ից ցածր է սկսում, էլ չեմ ասում, որ եթե բախտդ բերի կարող է ավելի էժանով հնդկական աուտսորս գտնես /որակը բախտի հարց է, հետները աշխատելն էլ մի առանձին պրոբլեմ է/:

    Մի խոսքով՝ հարգում եմ ընկերոջս կարծիքը եվ աշխատանքը, բայց ... փորձեցի կապվել այլ դիզայն կազմակերպությունների հետ երեւանում: Մտա գոււգլ, սրըչ տվեցի եվ հերթով սաղին նամակ գրեցի, որ հարկարոր է ռեզայն, խնդրում եմ կապվել քննարկարկման համար:

    Հիմա ամենակարեորը՝ մոտ 6-8 կազմակերպության գրած նամակից հետո, մեկ նամակը բոունս եկավ, հասցեն չէր աշխատում, մեկի հետ հեռախոսով խոսեցի/բրբանքում մի տղա էր, որն ներկայացավ, որպես ներկայացուցիչ/, .... եվ վսյո

    Ես չեմ ստացել եւ ոչ մի պատասխան .. .նույնիսկ այդ երիտասարդից: Ոչ գին կար նշված, ոչ տառասխալ կար նամակումս ... ոչ էլ մեկ այլ պահ:

    Հարց . գործերն այդքան լավ են, թե արդեն թքած ունեն իրենց ոտով եկած /նամակ գրած/ կլիենտի վրա:

    Ամեն դեպքում տարօրինակ է

    Ես ինքս ժամանակին ֆրիլանս եմ արել հհ-ից, եվ լավ գիտեմ կլիենտի արժեքը: Գները իհարկե մի քանի զրո պակաս էին, բայց ամեն դեպքում կլիենտին հարգել, պահել եվ «փայփայել » կար:

    Միգուցե ես սխալ եմ, բայց տարօրինակ է

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն, Դավիթ։

    Հայաստանի վեբ շուկան համարյա ամբողջությամբ դրսի պատվերներով է աշխատում, գները գրեթե չեն տարբերվում դրսի գներից, էս ոլորտում էժան ու որակյալ աշխատուժ Հայաստանում չես գտնի։
    Ուրիշ հարց, որ 5000$, կարծում եմ բավականին թանկ է վորդպրեսի ռեդիզայնի համար։

    Թեմայի նպատակը ճիշտն ասած չհասկացա, բողոքում ես հայ ծրագրավորողների՞ց, թե՞ ֆրոնտէնդեր ես փնտրում )

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2016), Գալաթեա (26.08.2016), Հայկօ (26.08.2016)

  4. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Manual QA Tester պետք չի՞

  5. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2016
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեա,
    Նենց չի, որ ես ուրիշ շուկայից եմ դուրս եկել, կամ ուրիշ հաց ու պանիրով եմ մեծացել: Ես էլ հենց առաջիններից եմ եղել, ով ֆրիլանս է արել դրսի վրա ցուրտ ու սոված տարիներին - էն ժամանակ մի հատ հայի անուն էիր տեսնում տարբեր հարթակներում - ուրախանում էի հավատում, ռուս-ու-ուկրաինացի - կային, բայց էլի քիչ էին:

    Նկատի ունեմ, որ նենց չի, որ շուկայի կայացման գործում ես դեր եմ ունեցել, բայց բոլորին ով ինտերնետում գոնե մի երկու օր բան էր գրում, եթե ոչ դեմքով, ապա նիկով հաստատ գիտեինք միմյանց:

    Նենց չի, որ վատ եմ զգում, հարցը նրանում է, որ ուղղակի զարմանքս է գալիս ... ինչպես կարելի է հինգ հազար կրակել, երբ նույն ապրանքը կարելի է նույնիսկ ձրի ճարել /մի քիչ ժամանակ ունենաս, բռնես դնես ձեռով դզես-փչես .. դառնում է լրիվ նոր ու ուրույն/:

    Ոնց կարելի է ութ հատ նամակ ուղարկես, ու ոչ մի պատասխան: Ստեղ ԱՄՆ-ում հլը թող փորձի մի հատ կլիենտ զանգի ու ետ կլիենտին պատասխան հետ չզանգվի /անկախ նրանից ինչ բիզնես է/

    ա/ նախ մի հատ Յելպ-ում ռեվյու է գնում զանգողի կողմից, որ անկապ - անպատասխանատու կամպանիա է /որոշ Շեֆեր յելպի վատ ռեվյու համար կարող են սաղի սթաֆին մի քանի օր ռեժիմով «ուրիշ բան անել»/

    բ/ քանի որ հիմանականում բոլոր զանգերը հիմա ձայնագրում ենք - ապա հենց պարզի, որ ռեսեպցիոնի աշխատողը, կամ պատասխանատուն հետ չի զանգել - ապա հաստատ կամ նկատողություն /դրամական/ կամ նույնիսկ հեռացում: Կոնկրետ մեր մոտ մի հատ ռուս աղջիկ ունենք, որ սաղ օրը նստած նախկին զանգերն է լսում, ու անալիզ անում

    գ/ եվ վերջապես ... բա էլ ինչն է քո բիզնեսի իմաստը, եթե իրա ձեռով /օրգանիկ/ կլիենտին բաց թողնես: Բիզնեսի իմաստը հենց բիզնես անելու մեջ է, ոչ թե կլիենտ կորցնելու ...

    Լավ է, ինչ եմ բացատրում ...

    Անհամեստ հարց. ուր է մեր մեծագույն դիզայները - երկու կայք ունի, երկուսն էլ փակված են ... իմաստը ՞

    Թեմայի նպատակը - երկակի իմաստ

    Բողոքեցի արդեն


    Ֆրոնդ էնդ եմ ման գալիս - այնպիսի մասնագետ, որը փորձ ունենա /html5,css3,javascipt,jquery, etc/ եվ «ամփերում չսավառնի»: Կարո՞ղ ես խորհուրդ տալ որեւէ մեկին: Ինձ հարկավոր է համարյա մշտական կարգով: Ֆուլ թայմ աշխատանքով չեմ ապահովվի այս պահին, բայց մի ինչ որ ժամանակ հետո միգուցե:

    Լավ դիզայների կարիք ունեմ՝

    Այսքանը

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նամակով գրեցի։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.12.2017, 13:05
  2. Փնտրում եմ հայկական ռիթմեր Yamaha PSR550
    Հեղինակ՝ armen82, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.02.2015, 00:03
  3. Փակ շուկան քանդում են
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.10.2013, 01:21
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 16.09.2008, 20:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •