Ողջույն,
Բարեւ ձեզ, անունս Դավիթ է, բնակվում եմ ԱՄՆ-ում, աշխատում եմ ամերիկյան մեկ կազմակերպությունում, որպես մարկետինգի եվ Այթի բաժնի ղեկավար: Ինքս ինձ համարում եմ հայկական երկրորդ սերնդի ներկայացուցիչ, երբ դեռ հհ-ում կայքերը հատուկենտ էին, բոլորս գիտեին, որն ում կայքն է, նոր նոր գլուխ էին բարձրացնում նորաթուխ դիզայներներ /ոմանք հիմա լեգենդ են դարձել/, երբ մարդիկ գլուխ էին գովում, որ Արմնետ հասկացությունը իրենք են ստեղծել, երբ դեռ ֆորումներ չկային եվ վեբ-մարդիկ իր հետ շփվում էին նյուսգրուպների միջոցով /Աւուտլուկի հավելված/, մի մասը ՄԻՐՔ- էին մտնում իրար հետ շփվելու, կռվելու ...
Վահան անունը ամենատարածվածներից մեկն էր՝ Գավալյան, Երկանյան, Բալասանյան ... մի խոսքով լավ ժամանակներ էին
Լավ, որպես լիրիկա ...
Վերջերս մի քանի ռեդիզայնի առիթ կար - փորձեցի կապվել իմ լավ փոքր-ընկերներից մեկի հետ հայաստան, որպեսզի պարզեմ ինչքանով կանեն: Առաջարկած գինը առաջին հայացքից բավականին մեծ էր՝ 5000 վորդպրեսի ռեզայնի համար/աշխատանքը կատարելու էր դիզայները, հետո կոդերը .. եվ այլն/: Ինչքան էլ լավ գիտեմ ընկերոջս, բայց այնումանայնիվ գինը մեծ էր /ըստ իս/:
Հասկանում եմ, որ հհ շուկան այսպես, թե այնպես աշխատում է դրսի վրա, բայց դե ախր էդ դրսում էլ 5-ից ցածր է սկսում, էլ չեմ ասում, որ եթե բախտդ բերի կարող է ավելի էժանով հնդկական աուտսորս գտնես /որակը բախտի հարց է, հետները աշխատելն էլ մի առանձին պրոբլեմ է/:
Մի խոսքով՝ հարգում եմ ընկերոջս կարծիքը եվ աշխատանքը, բայց ... փորձեցի կապվել այլ դիզայն կազմակերպությունների հետ երեւանում: Մտա գոււգլ, սրըչ տվեցի եվ հերթով սաղին նամակ գրեցի, որ հարկարոր է ռեզայն, խնդրում եմ կապվել քննարկարկման համար:
Հիմա ամենակարեորը՝ մոտ 6-8 կազմակերպության գրած նամակից հետո, մեկ նամակը բոունս եկավ, հասցեն չէր աշխատում, մեկի հետ հեռախոսով խոսեցի/բրբանքում մի տղա էր, որն ներկայացավ, որպես ներկայացուցիչ/, .... եվ վսյո
Ես չեմ ստացել եւ ոչ մի պատասխան .. .նույնիսկ այդ երիտասարդից: Ոչ գին կար նշված, ոչ տառասխալ կար նամակումս ... ոչ էլ մեկ այլ պահ:
Հարց . գործերն այդքան լավ են, թե արդեն թքած ունեն իրենց ոտով եկած /նամակ գրած/ կլիենտի վրա:
Ամեն դեպքում տարօրինակ է
Ես ինքս ժամանակին ֆրիլանս եմ արել հհ-ից, եվ լավ գիտեմ կլիենտի արժեքը: Գները իհարկե մի քանի զրո պակաս էին, բայց ամեն դեպքում կլիենտին հարգել, պահել եվ «փայփայել » կար:
Միգուցե ես սխալ եմ, բայց տարօրինակ է
Էջանիշներ