Հարրի Փոթթերի մասին վերջին գիրքը կարդալուց հետո սիրտս էլի Փոթթեր ուզեց, ու սկսեցի սա կարդալ։
Դեռ 5% եմ կարդացել, ու շատ ա գրավում։ Օրիգինալ գրքերում Հարրին իմ համար ձանձրալի դեմք ա եղել, ու ամենևին ամենասիրածս հերոսը չէր։ Իսկ էստեղ ինքը դեմք ա։ Ու մի այլ կարգի Բիգ Բենգի Շելդոնի հետ ա ասոցացվում։![]()
Գրքի գաղափարն էլ շատ հավեսն ա, ամեն ինչ գիտական տեսանկյունից նայելն, ու գիտական մեթոդները կախարդանքում կիրառելը։ Սկզբի մասերում Հարրիի ու ՄկԳոնագալի դիալոգները շատ լավն էին, ընդհանրապես՝ դիալոգները ահագին արագ ու հետաքրքրությամբ են կարդացվում։ Չգիտեմ՝ մոտ օրերս ինչքան ժամանակ կլինի կարդալու, բայց շնորհակալություն Արշակին գրքի հետ ծանոթացնելու համար։
Էջանիշներ