http://users.livejournal.com/alaric-/482424.html
Ստեղ ոմն բլոգեր, Յուդովսկու տարբեր մեկնաբանությունների վրա հղումներ անելով, ներկայացնում ա, թե Յուդովսկին ինչի՞ ա իր ստեղծագործությունը հենց որպես Հարրի Փոթթերի ֆանֆիկ գրել
Մի խոսքով, ինչքանով հասկացա, հիմնական պատճառները մի քանիսն էին․
- ՈՒզում էր ինչ–որ գեղարվեստական ստեղծագործություն գրել ու ամեն մի գլուխը վերջացնելուց հետո հրապարակել ու որ միանգամից լիքը մարդ կարդա, ու լիքը մեկնաբանություններ կարծիքներ լինեն։ Իսկ դա անելու ամենահեշտ տարբերակը պարզվում ա fanfiction.net–ում որևէ պոպուլար ստեղծագործության ֆանֆիկ գրելն ա
ՈՒ պարզվում ա Հարրի Փոթթերը էդ առումով ամենաէֆեկտիվներից ա
- Մի կողմից ուզում էր նենց ժանր ընտրել, որ ինքն իր ստեղծագործությանը չափից դուրս լուրջ չվերաբերվեր ու չկաշկանդվեր,
- Մյուս կողմից ուզում էր ապացուցել, որ ֆանֆիկին պետք չի առհամարանքով վերաբերվել․ ֆանֆիկը կարող ա ինքնուրույն արժեք լինել
- Հարրի Փոթթերը իրան դզում էր
Էջանիշներ