Գլուխ 92
Մի քանի բան ասեմ, որը բուն գրքի հետ կապ չունի, բայց ընդհանուր թեմայի մեջ ա:
Ռացիոնալ մտածելակերպի/փիլիսոփայության մասին չգիտեմ ինչքանով եք տեղյակ, բայց ինձ թվում ա էս գրքից հետո կարաք էդ ուղղությամբ էլ խորանաք: Շատերը այն առանձին ճյուղ չեն համարում, որտև ստեղ գլխավոր գաղափարը իմաստության հասնելն ա ինտելեկտի շնորհիվ, ինչը իրա բնույթով [յանի] անում են բոլոր փիլիսոփաները: Չեմ ուզում շատ խորանամ ով-ով ա, բայց դե հին հունաստանից սկսած մինչև Դեկարտ, Կանտ կարող եք աշխատություններ գտնել էս թեմաների շուրջ:
Ես համաձայն չեմ, որ շատերն են ռացիոնալիստ: Հակառակը՝ իրանք քիչ մաս են կազմում: Մեկը ես, էն մարդկանցից եմ, որ էմոցիաներով ա ամեն ինչ անում, երևի մենակ աշխատանքիս տեղն եմ ռացիոնալ մտածում, գրեթե էմոցիոնալ գործոն չկա: Ես նաև էն մարդկանցից եմ, ով ուզում ա սովորի էս մտածողության ձևին ու կիրառի կյանքում: Նաև նշեմ, որ գրքում գրված լիքը թեորիաներին, հոդվածներին ու գաղափարներին ծանոթ էր, ինչով բավականին հպարտացա: Չէի կարծում, որ էդ աստիճան զարգացել եմ: Կուզենայի էս ամենի շուրջ իմանալ մնացածիդ կարծիքը՝ դուք ո՞նց եք մտածում, ազդել ա գիրքը թե՞ չէ, ինչքանո՞վ էիք ծանոթ գրքում գրված թեմաներին:
Գլուխ 9-ից մինչև գլուխ 90 կարդացածս ու մտքերը Spoiler-ի ներքո եմ գրում:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էս պահին էսքանը, իրականում ավելի շատ բաներ էի ուզում գրել, բայց զգացի, որ շատ-շատ ա ստացվում ու կեսից շատը չէի հիշում էդ պահին ինչ էի մտածում: Եթե ցիտատաների շուրջ ինչ որ մեկը ուզենա խոսալ՝ մեծ հաճույքով կծավալվեմ:
Vitam regit fortuna, non sapientia.
Ընդհանրապես քանի գնում համոզվում եմ, որ մարդկանց դատողություններում, տեսակետներում, որոշումներում ու գործողություններում շատ փոքր մաս ա կազմում ռացիոնալ մտածողությունը․ հիմնականում երբ մեզ թվում ա թե ռացիոնալ մտածելով ենք ինչ–որ բան անում կամ ասում, իրականում էմոցիաներով, ուղեղում ֆիքսված սովորություններով ու սխալ/կողմնակալ տրամաբանությամբ ենք շարժվում։ ՈՒ էդ ամենը նկատելն ու ուղղելը ահագին բարդ ա:
HPMOR–ը միանշանակ ազդել ա, թվում ա, թե մի քիչ ավելի ռացիոնալ եմ սկսել մտածել։![]()
Ի դեպ, եթե ռացիոնալ մտածողության թեմայով ուզում եք խորանաք, HPMOR–ի հեղինակի՝ Յուդկովսկու http://lesswrong.com բլոգը ուսումնասիրեք․ լիքը հավես նյութեր ու հոդվածներ կան։ Մասնավորապես կարող եք սկսել էստեղից․
https://wiki.lesswrong.com/wiki/Rationality_materials
Հետագայում Յուդկովսկին էդ բլոգի հոդվածները համակարգելով էլ–գրքի ա վերածել․ Rationality: From AI to Zombies
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (12.11.2016)
ՈՒրեմն ես անհույս կորած եմ ) էդ մասը ուղղակի որպես «բլա–բլա–բլա» էի ընկալել, բայց մեկ ա, նույնիսկ տենց հումորը լավն էր
Հա, ահագին հետաքրքիր թեմա ա, ժամանակ առ ժամանակ ես էլ եմ մտածում էդ մասին, բայց հստակ պատասխան չեմ գտել․ արդյո՞ք էդ «բացասական» էմոցիաներից պետք ա ազատվել, թե ավելի լավ ա էմոցիաների ողջ գամման միավորել ու օգտագործել որպես գործիք, ոնց–որ Փոթթերն ա անում ստեղ: Էս հարցի քննարկումը մեկ էլ Մեգրեի գրքերում եմ հանդիպել։
Չեմ խոստանում միշտ ակտիվ քննարկել, բայց ինձ շատ հետաքրքիր ա կարդալ մյուսներիդ տպավորություններն ու մտքերը տարբեր հատվածների վերաբերյալ, նենց որ էլի գրի
Հ․ Գ․
Սփոյլեր թեգերի վերաբերյալ․ ինձ թվում ա ամեն ինչ սփոյլեր թեգերի մեջ դնելը շատ ահնարմար կլինի․ երևի արժի ուղղակի ամենաէական իրադարձություններն ու բացահայտումները թաքցնել, որոնց նախորոք կարդալը կարող ա ընդհանուր ընթերցանության կայֆը փչացնի, իսկ ասենք որ Չուկը գրել էր․ «դեմենտորների հետ հանդիպումը զիլ ա» կամ «գեներալների ճակատամարտները հաճույով եմ կարդում» կամ քո մեջբերածդ հատվածները որևէ էական բացահայտում չեն անում պատմության մասին, ու եթե էդ մասերին չհասած մեկնումեկը կարդա, դրանից ստեղծագործության ընկալումը առանձնապես չի փչանա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (12.11.2016)
Ես մի քիչ կարդացի ու զգացի, որ ժամանակս ուտում ա: Որոշեցի գիրքը վերջացնեմ նոր շարունակեմ:
Ըստ քեզ, ինքը միավորում ա ու օգտագործում ա՞, էդքան էլ համամիտ չեմ: Ինքը էմոցիաները չի գումարում ու օգտագործում:
Ես կասեի, Հարին էն տիպին ա մարդկանց պատկանում, ով ատում ա էն պահերը, երբ ինտելեկտի շնորհիվ չի կարողանում վերահսկել էմոցիաները:
Ես անկեղծ ասած, էս սփոյլեր գաղափարի նկատմամաբ ահավոր անտարբեր մարդ եմ ու չեմ կարողանում սահմանում տալ: Իմ համար դժվար ա գրելուց առաջ մտածել էդ սփոյլեռ ա թե՞ չէ: Դրա համար, եթե սխալ բաներ անեմ՝ սօրրի:Հ․ Գ․
Սփոյլեր թեգերի վերաբերյալ․ ինձ թվում ա ամեն ինչ սփոյլեր թեգերի մեջ դնելը շատ ահնարմար կլինի․ երևի արժի ուղղակի ամենաէական իրադարձություններն ու բացահայտումները թաքցնել, որոնց նախորոք կարդալը կարող ա ընդհանուր ընթերցանության կայֆը փչացնի, իսկ ասենք որ Չուկը գրել էր․ «դեմենտորների հետ հանդիպումը զիլ ա» կամ «գեներալների ճակատամարտները հաճույով եմ կարդում» կամ քո մեջբերածդ հատվածները որևէ էական բացահայտում չեն անում պատմության մասին, ու եթե էդ մասերին չհասած մեկնումեկը կարդա, դրանից ստեղծագործության ընկալումը առանձնապես չի փչանա։
Vitam regit fortuna, non sapientia.
Դե էն որ Հարրիի գլխի մեջ չորս ֆակուլտետներն էլ «ներկայացուցիչներ» ունեն ու իրար հետ բանավիճում են, մարդա իր մոտեցումն ա ներկայացնում, էդ արդեն տարբեր էմոցիաների համախմբման դրսևորում ա ինձ թվում ա։ Բացի դրանից, ինքը երբեմն ծայրահեղ իրավիճակներում իր մութ կողմին ազատություն ա տալիս, որ արագ լուծումներ գտնի։ ՈՒ ընդհանրապես, օրիգինալում չգիտեմ ոնց ա, բայց hpmor–ի Հարրին իմ տպավորությամբ շատ էմոցիոնալ դեմք ա, ու զգացմունքները՝ թե դրական, թե բացասական, շատ մեծ դեր ունեն, մոտիվացիա են իր գործողություններում։ ՈՒ հա, Հարին ատում ա էն պահերը երբ չի կարողանում վերահսկել էմոցիաները, բայց ինքը չի փորձում ազատվել էմոցիաներից։ Էմոցիա չունենալն ու էմոցիաները վերահսկել, ուղղորդել ու որպես արդյունավետ գործիք օգտագործելը տարբեր բաներ են ինձ թվում ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (14.11.2016)
Մի քիչ չեմ ուզում էնպես լինի, որ ըստ իս ամեն ինչ սև ու սպիտակ ա, բայց էդ անձերը ոչ թե էմոցիաներ են imho, այլ տարբեր բնավորության գծեր։ Իմ օրինակով կարամ ասել (no, I'm not schizophrenic), ես իմ ուղեղում մոտիկ ընկերուհուս արտաքինով "ներքին ձայն" ունեմ, ով իմ բնավորության որոշակի գծերի համախումբն ա, որը իրական կյանքում ըստ իս ունի նաև ընկերուհիս։ Ես "իրա" հետ շատ եմ "խորհրդակցում", էդ իմ մտածողության ձևն ա։ Էդ իմ էմոցիաները չեն։ Ըստ իս նույնը ստեղ ա։
Հա, օրիգինալում էլ ա սենց։ Ուղղակի խելացի չի էսքան {բնականաբար }։
Դե, չեմ ասում չունի, ասում եմ, որ չի ուզում ունենա։ Դրա համար ինքը Յոդային չի սիրում, որտև Յոդան արել ա էն ինչ ինքը չի կարողացել։
Հ.Գ. Աթեիստ, մեկ-մեկ իմ հետ էլ համաձայնի![]()
Vitam regit fortuna, non sapientia.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Lավ, էսքանը մասը համոզեցիր, երևի ճիշտ ես ասում։ Բայց մեկ ա, անկախ սրանից, Հարի Փոթերը շատ էմոցիոնալ երեխա ա
Դե սկզբում Հարին շատ նեղվում էր իր «մութ կողմից» ու կպած փորձում էր ազատվել, բայց հետո ոնց–որ թե ընկերանում ա հետը ու սկսում ա ըստ անհրաժեշտության ակտիվացնել ու օգտագործել։
Ընդհանրապես էս գիրքը նաև էն պատճառով ա դուրս գալիս, որ ռացիոնալ մտածողությունը չոր ու ցամաք հաշվարկների հետ չի նույնացվում, ու զգացմունքները, զգացմունքայնությունը ու ռացիոնալ մտածողությունը իրար չեն հակադրվում։ Ինչը ահագին հազվագյուտ բան ա։ Սովորաբար չոր ու ցամաք մարդիկ են իրանց հաշվենկատությունը ռացիոնալության տեղ ծախում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (15.11.2016)
Ի դեպ, ինձ ո՞վ կբացատրի Հարիի ու դիմենտորի պահը, դատավարության ընթացքում։ Չեմ հիշում, որ գլուխն էր։ Երկրորդ անգամ չկարդամ էլի։
Vitam regit fortuna, non sapientia.
Էն որ
••Սեղմել՝ ցույց տալու համար
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գլուխ 98: Ես նոր հասկացա, որ ստեղ Մալֆոյն էլ ա խելացի օրիգինալի համեմատությամբ։
Vitam regit fortuna, non sapientia.
Աթեիստ (15.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ