Էլի ժամանակի հետ կապված: Մի քիչ Նիգերիայի պատմությունը փորփրեցի: Իրանց դիկտատորը մահացել ա 98-ին, այսինքն՝ Ուջուն ամենաշուտն էդ ժամանակներում ա փախել ԱՄՆ, երբ Դայքը մի տարեկան էր: Բայց երբ Իֆեմելուն գնում ա ԱՄՆ, Դայքն առնվազն հինգ տարեկան ա: Հիմա էլ ստացվում ա, որ դա մոտավորապես 2003-ի կողմերն ա, իսկ Իֆեմելուն հետ ա գնում Նիգերիա 2016-ին, ինչը մի քիչ տարօրինակ ա, որտև գիրքը լույս ա տեսել 2013-ին ու ապագայի մասին խոսելու նկրտումներ ոնց որ չունի:

Մեկ էլ մի բան. Իֆեմելուն հաստատ 2011-ից հետո ա գնում Նիգերիա, որովհետև էդ ժամանակ ա, որ իրանց դեմոկրատիզացիայի պրոցեսն ավարտվում ա: Մի խոսքով, հեղինակը սաղ խառնել ա իրար: