ivy-ի խոսքերից
Ընդհանուր, մի բան եմ ուզում ասել քննարկումների մասին:
Ես լրիվ նորմալ եմ համարում, որ մի գիրքը մեկին դուր է գալիս, մեկին՝ չէ. էդպես էլ պիտի լինի: Ու սա ոչ միայն գրականությանն է վերաբերում, այլև նույն հաջողությամբ՝ երաժշտությանը, կինոյին և այլն:
Ու լավ է, որ բոլորս էլ տարբեր կարծիք ունենք, բայց ամբողջ հարցն էն է, որ դա միայն կարծիք է ու պիտի որպես կարծիք էլ մատուցվի: Մենք չենք գալիս որոշելու, թե ոնց պիտի էս կամ էն գիրքը գրված լիներ. ինքը գրված է էնպես, ինչպես գրված է. մենք դա կարող ենք հավանել կամ չէ: Համընդհանուր ստանդարտներ ու արժեքներ չկան՝ որոշելու համար, թե ինչն է արվեստի մեջ սխալ, ինչը՝ ճիշտ:
Դրա համար էն ամենը, ինչ բխում է անձնական կարծիքից, բայց ներկայացվում է որպես միակ ու բացարձակ ճշմարտություն, ինձ համար ընդունելի չէ, անգամ եթե իմ կարծիքն էլ համընկնում է դրա հետ:
Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց սա իմ մոտեցումն է հարցին: Կարող ենք ներկայացնել մեր տեսակետը, հիմնավորել դա, բայց միշտ հիշել, որ դա միայն անձնական կարծիք է և գոյություն ունենալու էնքան իրավունք ունի, որքան մյուս կարծիքները:
Սա ընդհանրապես կապ չունի նրա հետ, որ մեկը քննադատական մտածողություն ունի, մյուսը՝ չէ. հարցը ընդամենը մատուցման ձևն է: Ներկայացնո՞ւմ եմ ես իմ մոտեցումը՝ որպես միակ ճշմարտություն, թե հիմնավորում եմ դա՝ ընդամենը որպես անձնական տեսակետ:
Կարող ենք էս հարցը առանձին թեմայում էլ քննարկել, եթե ցանկություն լինի:
Էջանիշներ