Մենք ամբողջ գրքում լավ տեսնում ենք Օբինզի սերը իր նկատմամբ, բայց իր սերը Օբինզի հանդեպ կասկածներով ու անվստահությամբ լի ա, որովհետև ինքն ուղղակի տենց մարդ ա, որ չի կարող լրիվ նվիրվել ու չի կարող էնպես սիրել, ոնց որ Օբինզն ա սիրում իրեն:
Իֆեմելուն շատ տարած դեմք ա, ու ես հավատում եմ էդ կերպարին: Որովհետև բոլոր մարդիկ էլ իրենց տարած կողմերն ունեն. ինքը շատ բնական կերպար ա:
Նայիր, ամենասկզբում, երբ իրենք շատ ջահել էին ու նոր էին միասին, էդ պահից սկսած զգացվում ա, թե Օբինզն ինչքան նվիրված ա, իսկ ինքը լրիվ ուրիշ ա: Էն, որ սկսում ա մի հատ ուրիշ տղայով տարվել ու ֆանտազիաների մեջ ընկնել իր հետ կապված, հիշո՞ւմ ես: Որ Օբինզն էլ զգում ա մի բան ու հարցնում, թե ինչ ա կատարվում: Իֆեմելուն ինչ ա պատասխանում՝ որ էդ նորմալ ա նաև ուրիշներով տարվելը, որ հաստատ Օբինզն էլ ուրիշ աղջիկներով ա հետաքրքրված: Ու Օբինզը կտրուկ ասում ա, որ էդպես չի, ու դա չի «նորմալը», ու զգացվում ա, որ վիրավորվում ա: Իր ամբողջ աշխարհը Իֆեմելուի շուրջն ա պտտվում, Իֆեմելուինը իր շուրջը չի:
Հետո գալիս ա Ամերիկա: Ես հասկանում եմ, որ մարդ կարող ա սկզբում ծանր ֆինանսական դրության մեջ լինել (ես էլ եմ եղել, գիտեմ) ու ոչ մի բանում չեմ մեղադրում իրեն, բայց արի ընդունենք, որ էդ բ**ությունը պիտի գոնե մի քիչ լինի արյանդ մեջ, որ գնաս էդ ճանապարհով առաջին 100 դոլարն աշխատելու: Հետո հիշո՞ւմ ես, որ պատմում էր Օբինզին, որ ինքը վատացել էր հենց իր ու (իր մարմնի) ռեակցիայից էդ ամենին՝ I was wet and I hated myself.
Հետո թե կապը ոնց կտրեց Օբինզի հետ: Դու ճիշտ ես. տենց չեն անում էն մարդու հետ, ով քո կյանքի մեծ սերն ա՝ հենց թեկուզ մտածելով, թե դու էդ մարդուն ինչ ցավ ես պատճառում: Բայց ինքն արեց, որովհետև Օբինզն իր կյանքի մեծ սերը չէր (էդ բացատրությունը մտքովդ չի՞ անցնել): Ինքը նույնիսկ Օբինզի հետ եղած ժամանակ էր հա կրկնում՝ այ մի օր կարող ա ես կամ դու հանդիպենք մեր կյանքի մեծ սիրուն ու թողնենք իրար: Ինքը երբեք էլ համոզված չի եղել, որ էդ մեկը Օբինզն ա:
Ու հետո ոնց ա վարվում Ամերիկայում իր առաջին բոյֆրենդի հետ: Էն մարդու, որին պիտի որ ամեն ինչով երախտապարտ լիներ: Չի կարելի տենց վարվել, էդ կարգի ցավացնել՝ անկախ նրանից ինքն «էն միակն ա», թե տատանվում ես:
Իֆեմելուն ուղղակի չի կարող լավ պարտնյոր լինել. էդ իր տարած էության մի մասն ա: Ինքը հանգիստ կարող ա հայտնվել անծանոթ ու փնթի մեկի անկողնում, հենց էնպես, ինքն էլ չգիտի, թե ինչի:
Հետո երբ վերջում Օբինզի հետ նորից սկսում են հանդիպել, ու ինքը Օբինզին քշում ա մի պահ՝ մինչև կնոջից հեռանալը: Ի՞նչ ա լինում: Մենք ոչ մի տեղ չենք տեսնում, որ ինքը տառապում ա: Օբինզը իրեն պատերով ա տալիս, Իֆեմելուն՝ չէ: Ինքը զանգում ա իր նախկին բոյֆրենդներին, Կուրտի հետ նույնիսկ թեթևակի պլաններ են կազմում նորից հանդիպելու: Հետո էլ սկսում ա ինչ-որ ուրիշ մեկի հետ հանդիպել, ու հեղինակը ցույց է տալիս, որ հայտնվում են անկողնում:
Հետո մեկ էլ Օբինզն ա հայտնվում՝ կնոջը թողած, ու պիտի էստեղ հեփի է՞նդ լինի: Ես խիստ կասկածում եմ: Իֆեմելուի կերպարն էնքան մանրամասն ա նկարագրված, որ համարյա հույս չի թողնում դրան հավատալու
Ամփոփելով ասեմ, որ Իֆեմելուն ահագին էգոիստ ու եսակենտրոն տիպ ա: Ինքը լավ զուգընկեր չի՝ անկախ նրանից, թե ով ա զուգընկերը:
Ինքը երկար ճանապարհ ունի ինքն իրեն ճանաչելու ու ինքն իրեն հասկանալու:
Սա հեչ լավ ու հարմար ժամանակ չի Օբինզի հետ միավորվելու:
Էջանիշներ