ivy-ի խոսքերից
Ոչ թե հակառասիզմը, այլ դրա ծայրահեղությունը: Որ իրականում արդեն հակառասիզմ չի, այլ զավեշտ:
Օրինակներ:
Երբ խանութում վաճառողուհին հարցնում է, թե երկու աշխատոողներից ով է սպասարկել այցելուին՝ երկար մազերով աղջի՞կը (երկուսն էլ երկար մազերով են), մո՞ւգ մազերովը (երկուսն էլ մուգ մազերով են), ու էդպես էլ չեն պարզում, թե որ մեկը: Դրա փոխարեն կարող էր հարցնել՝ սևամորթ աղջի՞կը, բայց "black" ասել չի ուզում, որ հանկարծ ռասիզմ չդիվի: Դա աբսուրդի հասնող ծայրահեղություն է:
Կամ էն (էս մեկը Անուկի պատմածներից եմ ասում), որ պարտադիր են համարում ինչ-որ ֆակուլտետոտւմ սևամորթ դասախոս/աշխատող ունենալը, որ հանկարծ մենակ սպիտակների առկայությունը ռասիզմ չդիտվի:
Այ էդ բոլոր բաներն ինձ համար հակառասիզմի ծայրահեղությունն է, որն աբսուրդ է ու իրական հակառասիզմի հետ կապ չունի:
Էջանիշներ