Ես երկրորդ գլուխն եմ վերջացնում, հավանում եմ շատ, երևի հետո ուրիշ բաներ էլ կկարդամ հեղինակից:
Ամենաշատը էն եմ հավանում, որ շատ իրական ա պատմությունը՝ իր բոլոր դետալներով: Շարադրանքն էլ ա լավը: Ուղղակի մեզ ժամանակակից շատ գրողներ սովորեցնում են, որ պետք չի հերոսների մտքերը գրել՝ էս մտածեց, էն զգաց, այլ արժի դրա տեղը «ցույց տալ», որ ընթերցողը ինքը հասկանա՝ ով ինչ էր մտածում կամ զգում: Հեղինակն էդ «կանոնը» խախտում ա իհարկե, բայց դե սենց էլ հեչ վատ չի: Ինձ որ դուր ա գալիս, ոնց որ մեկը կողքիս նստած հավեսով պատմի, թե ոնց ու ինչ ա եղել:
Էջանիշներ