User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Կարդում և քննարկում ենք Ադիչեի «Ամերիկանա» գիրքը

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երկրորդ գլուխն եմ վերջացնում, հավանում եմ շատ, երևի հետո ուրիշ բաներ էլ կկարդամ հեղինակից:
    Ամենաշատը էն եմ հավանում, որ շատ իրական ա պատմությունը՝ իր բոլոր դետալներով: Շարադրանքն էլ ա լավը: Ուղղակի մեզ ժամանակակից շատ գրողներ սովորեցնում են, որ պետք չի հերոսների մտքերը գրել՝ էս մտածեց, էն զգաց, այլ արժի դրա տեղը «ցույց տալ», որ ընթերցողը ինքը հասկանա՝ ով ինչ էր մտածում կամ զգում: Հեղինակն էդ «կանոնը» խախտում ա իհարկե, բայց դե սենց էլ հեչ վատ չի: Ինձ որ դուր ա գալիս, ոնց որ մեկը կողքիս նստած հավեսով պատմի, թե ոնց ու ինչ ա եղել:

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Էդպիսի որևէ կանոն չկա, էդ ընդամենը գրելու հազար տեսակի տեխնիկաներից մեկն ա, որը գրող կա կիրառում ա, գրող կա չի կիրառում, գրող կա մասամբ ա կիրառում: Ադիչեն էս վերջին խմբից ա: Ու էդ «մտածեցն» ու «զգացն» էլ գրելու մի ուրիշ տեխնիկա են, որի անունը հիմա չեմ հիշում, բայց իմաստն էն ա, որ նարատորը կերպարի ուղեղ մուտք ունի: Էս գրքի հիմնական պրոբլեմն էն ա, որ հեղինակն աշխատում ա հնարավորինս ոչ մի կանոն չխախտել ու մնալ բավական ապահով մի զոնայում, ինչը շատ լավ աշխատում ա մասսաներին գոհացնելու համար: Իրա մոտ լավ են ստացվում դետալները, բայց էդ դետալներից շատերն էլ առայժմ իմ տպավորությամբ չկրակող հրացաններ են: Ամեն դեպքում, հավես ա սենց թեթև մի բան կարդալը մի քանի ամսվա ծանր դոզայից հետո:

  3. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կանոնը» չակերտների մեջ էր:

    Ի դեպ, մոռացա ասել, որ ինձ թեման էլ ա դուր գալիս՝ որպես ուրիշ երկիր գնացած մարդ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.08.2016, 13:42:

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կանոնը» չակերտների մեջ էր:

    Ի դեպ, մոռացա ասել, որ ինձ թեման էլ ա դուր գալիս՝ որպես ուրիշ երկիր գնացած մարդ:
    Էդ թեման ընդհանրապես ես էլ եմ շատ սիրում, բայց զարմանալիորեն էս գրքի մեջ ոչ մի կերպ դա ինձ չի կպնում: Առայժմ ամեն ինչ շատ ա սև ու սպիտակ, էն զանազան երանգները, որ կարաս տեսնես նմանատիպ թեմայով այլ գրքերում («Բրուքլին», «Անտեղյակություն» և այլն), ստեղ առայժմ չի էրևում:

    Սխալվեցի, գուդրիդսի ռիվյուներն էլ նայեցի: Ով չի ալարել ու աստղ տալուց բացի նաև տեքստ ա գրել, ահագին քլնգել ա:

  5. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հիշեցրեցիր, Բրուքլինը առա ու տենց էլ դեռ չեմ կարդացել, էս մեկից հետո կկարդամ:

  6. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, դու ո՞ւր ես հասել:

  7. #22
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ խորանում՝ մեյնսթրիմ, ձեռագրի պակաս, սաղին դուր գալու համար գրել բան։ Ի դեպ վերջինի հետ համամիտ էլ չեմ։
    Գիշերը հոգնած սատկած պառկում եմ ու ինչքան ուժս ներում ա արթուն մնալ՝ կարդում ու կայֆ եմ ստանում մի այլ ձևի։ Դզել ա ինքը ինձ։

    Այվ, Ուջուի մոտից տեղափոխվեց Ֆիլի, Ջինիկայի մոտ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.08.2016), Նիկեա (24.08.2016)

  9. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անթի Ուջուի գիծը ընտիր ա` բոլոր էդ մանրամասն նկարագրությունները սիրեկանով, եղբոր ընտանիքով բանով, հետո Ամերիկայում իր փոխված լինելը, իր պատկերացումները էդ երկրի մասին, ամեն մի դետալը նենց տեղը տեղին ա ներկայացնում։ Շատ հավես ու կենդանի ա պատմում։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (24.08.2016), Նիկեա (24.08.2016)

  11. #24
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմելու էդ կենդանություն ինձ էլ ա շատ գրավում։
    Էն իրանց լեզվի o-երը խոսքի վերջում որ ավելացնում ա կամ էն ahn-ahn-ը, համարյա ձենը լսում եմ։ Շատ հավես ա։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.08.2016), Նիկեա (24.08.2016)

  13. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ խորանում՝ մեյնսթրիմ, ձեռագրի պակաս, սաղին դուր գալու համար գրել բան։ Ի դեպ վերջինի հետ համամիտ էլ չեմ։
    Գիշերը հոգնած սատկած պառկում եմ ու ինչքան ուժս ներում ա արթուն մնալ՝ կարդում ու կայֆ եմ ստանում մի այլ ձևի։ Դզել ա ինքը ինձ։

    Այվ, Ուջուի մոտից տեղափոխվեց Ֆիլի, Ջինիկայի մոտ։
    Բայց ես էլ գիշերը ժամը հազարին եմ կարդում, միանգամից հանգում եմ: Ահավոր ներվայնացնող են էդ ավելորդ դետալները: Սաղին դուր գալը սխալ ասեցի. սևամորթներին դուր գալ: Էդ ռասիզմի պահերը շատ պրիմիտիվ ա անում, էն որ ասում ես՝ հա, սաղս էլ գիտենք դրա մասին, հետո՞: Մի տեսակ չես մտնում կերպարի մաշկի մեջ, արհեստական ու սարքովի ա թվում, մինչդեռ թեման էնքան նուրբ ա, որ կարելի էր ավելի կենդանի կերպար ստեղծել:

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմելու էդ կենդանություն ինձ էլ ա շատ գրավում։
    Էն իրանց լեզվի o-երը խոսքի վերջում որ ավելացնում ա կամ էն ahn-ahn-ը, համարյա ձենը լսում եմ։ Շատ հավես ա։
    Հետաքրքիր ա՝ էդ պատմելը հեչ կենդանի չի թվում ինձ: Հակառակը, արհեստական ա մի տեսակ:

    Լավ, գնամ շարունակեմ: Տեսնեմ էս գիշեր ինչ ա պատմելու:

  14. #26
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, բայց ռասիզմը նուրբ թեմա չի։ Այլանդակ, զզվելի թեմա ա ու ինքը ոնց կա նենց էլ ներկայացնում ա։
    Ինչի՞ պիտի նրբացնի մի բան, որ դրա կարիքը չունի։ Պրիմիտիվ ա ներկայացնում, որտև ռասիզմն էլ ա պրիմիտիվ, չոբան երևույթ։

    Դե հիմա, թող քեզ էլ կենդանի չթվա, սաղս հո նույն ձև չենք մտածելու։

  15. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց ռասիզմը նուրբ թեմա չի։ Այլանդակ, զզվելի թեմա ա ու ինքը ոնց կա նենց էլ ներկայացնում ա։
    Ինչի՞ պիտի նրբացնի մի բան, որ դրա կարիքը չունի։ Պրիմիտիվ ա ներկայացնում, որտև ռասիզմն էլ ա պրիմիտիվ, չոբան երևույթ։

    Դե հիմա, թող քեզ էլ կենդանի չթվա, սաղս հո նույն ձև չենք մտածելու։
    Գալ, ռասիզմի զոհերի համար նուրբ էմոցիոնալ թեմա ա, ինչպես ցանկացած դիսկրիմինացիայի զոհի: Ու ինքը բռնել, էն լրիվ ստանդարտ, ծեծված ձևով ա ներկայացրել, ոչ մի նոր բան չի ասում:

    Միակ նկարագրությունը/դետալը, որ դուրա էկավ մինչև հիմա, էդ էն ժպիտների պահն էր, որ աֆրիկացիներն իրար ուրիշ ձևի են ժպտում:

    Sendt fra min E5823 med Tapatalk

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (25.08.2016)

  17. #28
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան ռասիզմի հարցը չի, այլ հակառասիզմի ծայրահեղացումը Ամերիկայում, որը երբեմն աբսուրդի ա հասնում, ու հեղինակը դա լավ ձեռ ա առնում։

    Տեղ-տեղ հատվածներ կան, որ ահագին նման են Անուկի՝ Ամերիկայի մասին գրածներին, ընդհանրապես, մի հատ արժի իրեն ասել, որ կարդա, ինձ թվում ա, իրեն դուր կգա

  18. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան ռասիզմի հարցը չի, այլ հակառասիզմի ծայրահեղացումը Ամերիկայում, որը երբեմն աբսուրդի ա հասնում, ու հեղինակը դա լավ ձեռ ա առնում։

    Տեղ-տեղ հատվածներ կան, որ ահագին նման են Անուկի՝ Ամերիկայի մասին գրածներին, ընդհանրապես, մի հատ արժի իրեն ասել, որ կարդա, ինձ թվում ա, իրեն դուր կգա
    Ես Ամերիկայում երբեք չեմ եղել, բայց մամուլին հետևելով տեսնում եմ, որ էնտեղ ահավոր մեծ ծավալի ռասիզմ կա: Կներես, ուղղակի չհասկացա, թե հակառասիզմը ոնց կարա աբսուրդի հասնի: blacklivesmatter-ը ոնց էլ չլինի աչքովդ ընկած կլինի ինտերնետներում, եթե կարիքը չլիներ, չէր լինի, չէ՞:

  19. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ամերիկայում երբեք չեմ եղել, բայց մամուլին հետևելով տեսնում եմ, որ էնտեղ ահավոր մեծ ծավալի ռասիզմ կա: Կներես, ուղղակի չհասկացա, թե հակառասիզմը ոնց կարա աբսուրդի հասնի: blacklivesmatter-ը ոնց էլ չլինի աչքովդ ընկած կլինի ինտերնետներում, եթե կարիքը չլիներ, չէր լինի, չէ՞:
    Ոչ թե հակառասիզմը, այլ դրա ծայրահեղությունը: Որ իրականում արդեն հակառասիզմ չի, այլ զավեշտ:
    Օրինակներ:
    Երբ խանութում վաճառողուհին հարցնում է, թե երկու աշխատոողներից ով է սպասարկել այցելուին՝ երկար մազերով աղջի՞կը (երկուսն էլ երկար մազերով են), մո՞ւգ մազերովը (երկուսն էլ մուգ մազերով են), ու էդպես էլ չեն պարզում, թե որ մեկը: Դրա փոխարեն կարող էր հարցնել՝ սևամորթ աղջի՞կը, բայց "black" ասել չի ուզում, որ հանկարծ ռասիզմ չդիվի: Դա աբսուրդի հասնող ծայրահեղություն է:
    Կամ էն (էս մեկը Անուկի պատմածներից եմ ասում), որ պարտադիր են համարում ինչ-որ ֆակուլտետոտւմ սևամորթ դասախոս/աշխատող ունենալը, որ հանկարծ մենակ սպիտակների առկայությունը ռասիզմ չդիտվի:

    Այ էդ բոլոր բաներն ինձ համար հակառասիզմի ծայրահեղությունն է, որն աբսուրդ է ու իրական հակառասիզմի հետ կապ չունի:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2016), Smokie (26.08.2016), Աթեիստ (25.08.2016), Արէա (25.08.2016), Արշակ (30.08.2016), Նիկեա (25.08.2016), Ուլուանա (30.08.2016)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարդում ու քննարկում ենք Նարինե Աբգարյանի «Զուլալի» հավաքածուն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 25.08.2017, 22:27
  2. Կարդում և քննարկում ենք Մաքարթիի The Road գիրքը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.10.2016, 20:28
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Գիրք կարդում եք
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2007, 17:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •