User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Օլիմպիական խաղեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրում եմ չմոռանալ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին։

    Միհրանի մասին շատ են խոսում, բայց գործնական քայլեր այդպես էլ չարվեցին էս հիանալի, տաղանդավոր ու անընդհատ անարդարությունների հանդիպող մարզիկին աջակցելու համար։ Ի դեպ, էդ գործնական քայլերը պետության համապատասխան կառույցները պիտի անեին ու վաղուց։

    Մենակ՝ ընդդեմ մաֆիայի. «Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ Մամիաշվիլու խոսքերը՝ Միհրանին



    «Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», - Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում Միհրանը սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:
    2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:
    Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ պարտությունը դիտավորյալ էր: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:
    Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:
    «Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ սա Մամիաշվիլու խոսքերն են՝ ուղղված Միհրանին, որից հետո Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ Միհրանի մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ ստացվում է հրավերք Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնվում է Միհրանը:
    «Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»,- պատմել է Միհրանը:
    Համաձայն կանոնների՝ երկրից երկիր տեղափոխվելու դեպքում պարտադիր 2 տարվա որակազրկումից հետո, Միհրան Հարությունյանը 2014 թվականից հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Միհրանը հավատացած էր, որ այս դեպքում իր մեջքին մի ամբողջ երկիր է կանգնած եւ Մամիաշվիլու «ձեռքերը» այլեւս չեն հասնի իրեն: Անցյալ տարի Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերի եզրափակիչում մրցավարների ակնհայտ կողմնակալության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից. այն ժամանակ դա ընկալվեց որպես պատահականություն: Ամիսներ անց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միհրանից մրցավարները կրկին խլեցին հաղթանակը: Նախօրեին էլ նույնը, շատ ավելի դաժան ձեւով, կրկնվեց «Ռիո 2016»-ի եզրափակիչում: Ընդ որում, գորգի մրցավարը Լաս Վեգասում եւ Ռիոյում նույն մարդն էր: Ակնհայտ է, որ սրանք արդեն պատահականություններ չեն:
    «Չես հաղթելու» խոստումը Մամիաշվիլին կատարում է, եւ նրա դեմ անզոր է անգամ մի ամբողջ երկրի՝ Հայաստանի մարզական ղեկավարությունը: «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլեւ մեր վերեւները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլեւս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- երեկ «1in.am»-ի լրագրողին պատասխանել է Միհրանի մայրը: Պարգեւատրման հարթակի վրա Միհրանի արցունքները ցավի, անզորության արտահայտություն էին: «Ընդհանրապես պարտությունն ինձ համար մահ է», - մի առիթով ասել է Միհրան Հարությունյանը: «Ուղղակի անմարդկային էր այն, ինչ արեցին այս տղայի հետ: 3-րդ անգամ անընդմեջ: Մարդակերպերը, որոնք կազմակերպեցին այս հաշվեհարդարը, պետք է պատասխան տան Աստծու առաջ: Մարդկանց տարիների աշխատանքը, քրտինքով ու արյունով վաստակածը ինչ-որ տականքներ ձեռքի մեկ շարժումով զրոյի են հավասարեցնում: Միհրան, սպորտում չկան ազգություններ, չկան կրոնական տարաձայնություններ: Կան միայն հաղթողներ եւ պարտվողներ: Դու ես այսօր հաղթողը: Դու իսկական չեմպիոն ես», - «Ռիո 2016»-ի եզրափակիչից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաղստանի ըմբշամարտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Արիպ Իբրահիմովը:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.08.2016), Tiger29 (18.08.2016), Աթեիստ (18.08.2016), Նիկեա (20.08.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոչի 2014 (ձմեռային օլիմպիական խաղեր)
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 28.02.2014, 00:58
  2. Օլիմպիական խաղեր. Լոնդոն 2012
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 12.08.2012, 12:45
  3. Օլիմպիական խաղեր 2020
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2010, 10:45
  4. Օլիմպիական խաղեր 2008
    Հեղինակ՝ Lilushik, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 93
    Վերջինը: 22.08.2008, 17:18
  5. Օլիմպիական խաղեր 2014
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.07.2007, 18:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •