Կարճատեսությունս -6 ա ու տեսողությանս հերն անիծել եմ թղթե գրքեր կարդալով: Դե, հասկանում եք, փոքր էրեխա, տնեցիք ուղարկում են քնելու, բայց ինքը չի կարա քնի. գիրքը չի թողնում, ծովահենները, այլմոլորակայինները, կախարդները... ու ինչ անի էդ խեղճ էրեխեն? հաստատ չի գնա քնի: Բնականաբար պետք ա միջոցներ գտնի մութ սենյակում կարդալու համար: Սենյակի լույսը վառել չի կարելի, որովհետև տնեցիք թիթեռների նման կհավաքվեն լույսի շուրջ: Ինչ ա մնում անել? Ապավինել լապտերներին ու մոմի լույսին: Արդյունքում հա, ես վերջացնում էի գրքերս շատ արագ, բայց դե վատ լուսավորության պայմաններում կարդալը իր հետևանքներն ունեցավ:
Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում հեռախոսով եմ կարդում ու աչքերիցս չեմ բողոքում. չեն ցավում, չեն կարմրում: Հետո հեռախոսով կարող եմ կարդալ երբ ուզեմ, երբ հարմար լինի ու երբ հեռախոսս զարյադկա ունենա (երևի էս միակ թերությունն ա. անջատվեց հեռախոսդ, գրքերդ էլ են անջատվում): Էս ամառ ես մի քիչ թամբալ էի. 12-13 գիրք եմ կարդացել, որոնցից թղթե էին 4-ը ու երևի էլի դրանք չկարդայի, որովհետև հայերեն թարգմանություններ էին ու մեղմ ասած լավը չէին, բայց էրեխեքի համար էի կարդում քնելուց առաջ, իսկ իրանք մի շատ վատ կողմ ունեն. հայերենից բացի ուրիշ լեզուներ հիմնականում չեն հասկանում:
Թղթե գիրքի թերությունների մասին արդեն ահագին խոսել եք, մի բան էլ ես ասեմ: Չգիտեմ ինչքանով ա թերություն թե չէ, բայց գրքի վրա նշումներ չես կարա անես, գրես, ջնջես, ընդգծես գունավոր մատիտներով կամ մարկերներով: Չէ դե, դու ունես դրա իրավունքը եթե դա քո սեփականությունն ա, բայց անգամ էդ դեպքում ա դա ինձ համար վանդալիստական: Իսկ էլեկտրոնային տարբերակի դեպքում արա ինչ ուզում ես, մեկ ա ոչինչ չես փչացնում:
Էջանիշներ