User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Մայրության հակառակ կողմը

  1. #106
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    1․ Գրքույկը մնում է ծնողի մոտ, բայց մանկաբույժի մոտ էլ են բոլոր տվյալները պահվում էլեկտրոնային տեսքով։
    2․ Դպրոց ընդունվելիս անպայման նայում են, որ U-9-ը արված լինի․ դա պարտադիր պայման է դպրոցը սկսելու համար։
    Պարտեզի և այլ տեղերի համար կարևորը պատվաստումների գրքույկն է՝ բոլոր պատվաստումներով։
    3․ Սովորաբար հոգեբանի մոտ հենց մանկաբույժն է ուղարկում՝ «փոխանցման փաստաթղթի» վրա գրելով պատճառը, ըստ իր U-ստուգումների։ Եթե մեզ հետ էդպես լիներ, հաստատ մանկական գրքույկս էլ հետը կվերցնեի՝ հոգեբանի մոտ գնալիս։
    Եղավ․․․
    Ցավոք, մեզ մոտ շատ բաներ դեռևս ձևական են ու շատ չհամակարգված։
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  2. #107
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկին անգամ հաստատում, որ Ավստրալիան Եվրոպայի համեմատ գյուղ ա
    Էստեղ միայն պատվաստումներն են պարտադիր ու ծանուցում ես ստանում, պարբերական պրոֆիլակտիկ, ծանուցվող ու հսկվող ստուգումներ չկան։ Արդյունքում՝ դիմում ես, երբ որ խնդիր ունես։ Իմ իմանալով մարդիկ իրենք իրենց չեն տանում պրոֆիլակտիկ ստուգումների, նման տարածված պրակտիկա կամ սովորություն չկա։
    Որովհետև ձեր մոտը Անգլիայից ա եկել, որը իհարկե Եվրոպա չի

    Sent from my Pixel 5 using Tapatalk

  3. #108
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր էր կարդալ ձեր բոլորի դիտարկումները տարիքային էս շրջանի հետ կապված։
    Քանի որ, ոնց հասկանում եմ, դրսում եք ապրում(Ուլուանան, Այվին)կասեք ոնցա կազմակերպվում երեխայի այցելությունները մանկաբույժի մոտ ձեզ մոտ, եթե չունեք գանգատ ու ձեր նախաձեռնությամբ չեք գնում?
    Մեզ մոտ տարածքային բուժհաստատություն (պոլիկլինիկա)կանչում են պատվաստումից պատվաստում,իսկ 1,6տ.ից հետո դրանք տարիներ անց են։
    Հ.գ. եթե հարցս թեմային չի համապտասխանում,ասե'ք)
    Մեզ մոտ Այվվիի նկարագրածի պես իդեալական համակարգված ու դետալիզացված չի ամեն ինչը: Ավելի շուտ Բարեկամի նկարագրածի պես ա: ինչ-որ գրքույկ ունենք, որի մեջ ծնված օրվանից երեխայի տվյալները, զարգացման ամենատարբեր ցուցանիշներն ընթացքում նշվում են, նաև պատվաստումները, ինչ-որ տարիքից սկսած` բացի պատվաստումներից, մեկ էլ բոյն ու քաշն ա գրանցվում: Ուրիշ տվյալներ չեն նշվում: Ամեն այցելության ժամանակ բժիշկն ինչ-որ ստանդարտ հարցեր ա տալիս ընդհանուր առողջական վիճակը, աճն ու զարգացումը ստուգելու համար, բայց ոչ շատ մանրակրկիտ, ու դրանց հետ կապված մեզ մոտ մնացող էդ ասածս գրքույկում ոչինչ չի նշվում, իր մոտ ա ինչ-որ նշումներ անում, բայց ուշադրություն չեմ դարձրել, թե կոնկրետ ինչն ա գրում, ինչը` չէ, ենթադրում եմ, որ իր մոտ ավելի ընդհանուր ձևով ա նշում, ոչ բոլոր մանրամասները: Էդ մեր գրքույկն էլ զուտ մեզ համար ա, ու որ չտանենք հետներս ու հատուկ չասենք, որ մեջը նշի որոշ բաներ, մանկաբույժն ինքը չի էլ պահանջի: Իսկ պաշտոնապես որևէ տեղ (դե, առայժմ դպրոց կամ մանկապարտեզ) ներկայացնելու համար էլի էդ գրքույկը պետք չի գալիս, մանկաբույժից համապատասխան թուղթ ենք վերցնում, ներկայացնում, կամ էլ հենց մանկաբույժն անձամբ ուղարկում ա անհրաժեշտ տվյալները ուր որ պետք ա: Պարտադիր ստուգումներ, ինչպես նաև պատվաստումներ կան, որ պիտի արվեն մանկապարտեզ ու դպրոց ընդունվելուց անմիջապես առաջ, նաև ընթացքում են երբեմն լինում` կոնկրետ ուստարվանից առաջ (իմ հիշելով` ամեն տարի չի եղել, դրա համար չգիտեմ` ինչ սկզբունքով են որոշում` երբ անել, երբ` չէ): Խորհուրդ ա տրվում տարին մեկ ստանդարտ ստուգման գնալ մանկաբույժի մոտ` անկախ ամեն ինչից, բայց դա պարտադիր չի կարծես, մենք աշխատում ենք մոտավորապես տարին մեկ տանել ստուգման, ինչպես նաև արյան անալիզ անել տարին մեկ` զուտ մեր հանգստության համար, որ իմանանք` ամեն ինչ կարգին ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (05.12.2020)

  5. #109
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մոտ էլ են, Այվիի նշածի պես, պարբերաբար պարտադիր ստուգվում:
    ՈՒղղակի էն տարբերությամբ, որ նախադպրոց գնալուց սկսած (2.5տ) արդեն ոչ թե ծնողն է երեխուն տանեւմ, այլ իրենք են գալիս ստուգում դպրոցում:
    Սրա հիմնական պատճառը երևի նա ա, որ ոչ բոլոր ծնողներն էին բավականաչափ պարտաճանաչ:

    Իրենք գալիս են դպրոց, ստուգումներ ու անհրաժեշտ պատվաստումներ կատարում, վերջում էլ՝ էդ ամենի մասին հաշվետվություն ուղարկում ծնողին:

    Բացի դա՝ էդ նույն ստուգումներ անցկացնող կազմակերպությունը համ էլ երեխեքի վարքի մասին ա ինֆո ստանում դպրոցից ու վերլուծում:
    Պրոբլեմատիկ ընտանիքների մասին հատուկ ժողովներ են անում դպրոցի հոգեբանի ու տնօրինության հետ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.12.2020), Cassiopeia (05.12.2020)

  7. #110
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր էր տարիներ անց էս թեման մտնել ու սեփական վախերի հետ ծանոթանալ։ Երևի ճիշտ էր երեխա ունենալ էն ժամանակ, երբ ուզում էի, ոչ թե էն ժամանակ, երբ հասարակությունն ա պարտադրում։ Համ հղիությունն եմ գրեթե ծերից ծեր վայելել (վերջին մի երեք-չորս շաբաթից բացի), համ էլ մամայության առաջին երեք ամիսները շատ հավես են անցնում։ Երևի ամենավատը սկզբի մի երեք շաբաթն էր զուտ իմ մարմնով պայմանավորված, որ դեռ չէի կարողանում տնից դուրս վազել։ Իհարկե, էդ ժամանակ համ էլ տարվա ամենալոքշ հատվածն էր, էնպես որ տանը լռվելով շատ բան բաց չէիր թողնում։

    Իհարկե իմ բախտն էլ բերել ա, որ ինձ շատ հեշտ երեխա ա բաժին ընկել, որը շատ շուտ սովորեց գիշեր-ցերեկ իրարից տարբերել ու գիշերը մինչև վեց ժամ քնել, որը շատ հանգիստ ա ընդհանուր ու քիչ ա լացում, որը սիրում ա ուրիշ մարդկանց շրջապատում գտնվել։ Իհարկե, իմ ներվերն էլ ա լրիվ անջատած։ Ընդհանրապես ոչ ջղայնանում, ոչ նեղվում։ Ոչ մի վայրկյան չի էղել, որ փոշմանեմ որոշմանս համար։ Բախտս բերել ա նաև, որ կողքիս էսպիսի ամուսին ունեմ, որը տան գործերի մեծ մասն անում ա, որ ես մենակ երեխայի վրա կենտրոնանամ։ Ու հատկապես բախտս բերեց, որ չգիտես ինչու իմ գրեթե բոլոր ընկերները որոշեցին գրեթե միաժամանակ երեխա ունենալ, ինչի արդյունքում մի բան էլ սկսեցինք ավելի հաճախ իրար տեսնել։ Ու իմ կյանքը շատ չի փոխվել. կրծքով կերակրվող երեխայի հետ շատ հեշտ ա ամեն ինչ անելը, որովհետև ուր գնում ես, երեխայի սնունդը հետդ ա, Կոպենհագենն էլ երեխա մեծացնելու իդեալական քաղաք. լիքը տեղեր կարող ես գնալ երեխայի հետ։ Ու ոնց որ երեխա ունենալուց առաջ, էնպես էլ հիմա օրվա մեծ մասը դրսում ենք անցկացնում։ Ուղղակի երեխային ինտեգրել եմ իմ կյանքի մեջ։ Ասենք, ժամերով զբոսնում ենք, գնում երգչախումբ, յոգայի, շուտով նաև միասին լողի կգնանք։ «Բեյբի բիոն» (կինոթատրոնում երեխայով ծնողների համար կազմակերպված ցուցադրություններ) դեռ չեմ փորձել, բայց դրան էլ կհասնենք։ Իհարկե, յոգան նույն յոգան չի երեխաների աղմուկի մեջ ու կրծքով կերակրելու ընդմիջումներով, բայց դա էլ իրա հետաքրքրությունն ունի։ Իսկ երեխայիս հետ խաղալու ժամն իմ օրվա սիրած հատվածն ա։ Անձնական ժամանա՞կ։ Մի քիչ ունենում եմ երեկոյան, երբ երեխան արդեն քնած ա, ես դեռ արթուն եմ, ու դրանից ավել չեմ էլ ուզում։

    Մի խոսքով, ինձ մամայությունն ահավոր դուր ա էկել, ու երբ դեկրետս վերջանա հոկտեմբերին, հեչ չեմ ուզում աշխատանքի վերադառնալ։ Թողնեն, տանը կմնամ, երեխա կմեծացնեմ։ Երկրորդ երեխա դժվար ունենամ, որովհետև ի վերջո ստիպված եմ լինելու աշխատանքի վերադառնալ, երկու կողմից տատիկ-պապիկ մոտերքում չունենալով զուտ լոգիստիկ առումով շատ դժվար կլինի դա կազմակերպելը։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.04.2025), erexa (29.03.2025), Freeman (28.03.2025), ivy (27.03.2025), Բարեկամ (28.03.2025), Ուլուանա (28.03.2025), Վիշապ (28.03.2025)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  2. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  3. Դրամահավաքների հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 16.08.2015, 22:20
  4. Արձակ. Մայրության տոնը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2013, 10:16
  5. Հոդված. Ավետման և մայրության ու գեղեցկության տոն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •