Հա, բժիշկը ճիշտ է արել, որ խոսել է, որովհետև երեխաների մոտ դեռահասության հետ կապված հոգեբանական վայրիվերումների ծաղկեփունջը էլ ավելի է "շքեղանում", երբ սեռական հասունացումը սկվում է ավելի վաղ, քան մեծամասնության մոտ։ Ընդ որում, հետազոտությունների համաձայն, տղաների ու աղջիկների մոտ էդ առումով լրիվ հակառակ պատկերն է․ եթե տղաների մոտ, վաղ հասունացման դեպքում, մեծ մասամբ ավելանում է ինքնավստահությունը և համապատասխանաբար դրսևրումներն են փոխվում շրջապատում, ապա աղջիկների մոտ հիմնականում հակառակ պատկերն է դիտարկվում․ աճում է ընկճվածությունը (body image-ի հետ կապված), ավելի ինքնամփոփ են դառնում, ընկնում է ինքնավստահությունը շրջապատում։ Դիտարկվել է նաև, որ վաղ հասունացման դեպքում աղջիկներն ավելի հակված են վաղաժամ սեռական հարաբերությունների, հատկապես քանի որ ավելի մեծ տարիքի տղաները նրանց նույնպես մեծ են ընկալում՝ դատելով արտաքին նշաններից, ու ներքաշում են վաղաժամ հարաբերությունների, հաճախ նաև թմրանյութեր-բան օգտագործելու ոլորտ, որոնց վտանգները ադ աղջիկները լավ չեն գիտակցում, քանի որ կոգնիտիվ առումով հասունացած չեն (կոպիտ ասած՝ 10-12 տարեկանի խելք ունեն) , թեև հասունացած են մարմնով։
Սա վախեցնեու համար չեմ գրում, այլ ուղղակի որպես այսօր շատ քննարկվող երևույթ, որի շուրջ ահագին հետազոտություն կա։ Ամենամծ գործոնն իհարկե ընտանիքն է ու դաստիարակությունը, որի շնորհիվ էլ դու կարող ես հանգիստ լինել Սոնյայի համար![]()
Էջանիշներ