User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Մայրության հակառակ կողմը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայրության հակառակ կողմը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճախ եմ ուզում մայրության, երեխաների դաստիարակության վերաբերյալ զանազան թեմաներ բացել, քննարկել, նկատի ունեմ՝ նաև նուրբ ու խնդրահարույց թեմաներ, մայրության «հակառակ կողմը» բացահայտող, քննարկել էն հոգեվիճակները, զգացողությունները, ցանկությունները, արարքները, որոնց մասին սովորաբար ընդունված չի բարձրաձայնել, քանի որ դրանք, այսպես ասած, պատիվ չեն բերում մեզ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնորոշ են եթե ոչ բոլորին, ապա առնվազն ճնշող մեծամասնությանը։ Բայց գրեթե համոզված եմ, որ նման թեմաներ բացելու դեպքում մենակ եմ մնալու դրանցում. դժվար թե որևէ մեկն անկեղծանա ու համարձակվի անկեղծ ու անկաշկանդ խոսել ու քննարկել որպես մայր ունեցած իր խնդիրները, դժվարությունները, թերացումները, մեղքի զգացում առաջացնող երևույթները, հոգեվիճակները և այլն (մարդիկ իսկի էն անմեղ՝ երեխաների զարգացման վերաբերյալ թեմաներում ձայն–ծպտուն չեն հանում, էլ ուր մնաց՝ էդպիսի թեմաներում)։ Ու անկեղծանալու դեպքում ի վերջո կստացվի, որ դու մեջների ամենաանհաջող մայրն ես, որ նման դժվարություններ ունես, մյուս բոլորի մոտ ամեն ինչ իդեալական է, ու կփոշմանես, որ ընդհանրապես շոշափել ես էդ թեման։ Ընդհանրապես մայրությունը չափազանց նուրբ թեմա է ու մայրերի համար լուրջ մրցակցության դաշտ. ոչ ոք չի ուզում էդ մրցադաշտում պարտվող երևալ, թերի կողմով բացահայտվել, բոլորն ուզում են ցույց տալ, որ իրենք շատ լավ են հաղթահարում էս կամ էն դժվարությունը, կամ որ, ավելին, իրենք դժվարություններ ընդհանրապես չունեն. շատերը հատկապես համեմատության մեջ են սիրում դա շեշտել. «Իսկ իմ երեխան՝ էսպես, իսկ իմ երեխան՝ էնպես...» «Մենք էդպիսի խնդիրներ չունենք»։ Բնականաբար, բոլորը նույն խնդիրները չեն կարող ունենալ, պարզ է, բայց երևի շատ քչերն են, որ ընդհանրապես խնդիրներ չունեն։ Ես որ էսքան ժամանակ դեռ միայն մի երկու ծնողից եմ էդպիսի տպավորություն ստացել, իսկ թե իրականում ինչքանով է էդպես՝ չգիտեմ։ Ու արդյունքում երևի շատերը մնում են իրենց խնդիրների հետ միայնակ (էն խնդիրների, որոնց մասին ընդունված չի խոսել, ու երևի ամեն մեկը մտածում է, որ միայն ինքն ունի էդ խնդիր(ներ)ը), բայց կարևորը՝ կողքից լավ (երբեմն՝ նույնիսկ անթերի) ծնողի համբավով։ Նույնիսկ Ֆեյսբուքում գործող համապատասխան խմբերում հարցերը, որպես կանոն, կենցաղային, առողջական ու գործնական ոլորտի են լինում, չեմ հիշում, որ հոգեբանական–էմոցիոնալ ոլորտին վերաբերող որևէ հարց բարձրաձայնված տեսնեմ կոնկրետ մարդու կողմից։ Էդ թեմաները, որպես կանոն, մեկ–մեկ պատահում են միայն ինչ–որ հոդվածների հղումների տեսքով, բայց ոչ երբեք անձնական օրինակով։ Ու զարմանալի էլ չի. ոչ ոք չի ուզում առաջինը լինել. ի վերջո, ու՞մ համար է հաճելի մյուսների ֆոնին ավելի վատը երևալը, հետն էլ քննադատվելն ու մեղադրվելը։

    Անգլալեզու կայքերում հաճախ են պատահում նյութեր, հոդվածներ՝ նշածս մայրության «հակառակ կողմը» բացահայտող երևույթների վերաբերյալ, որոնք կարդալիս հանգստանում ես, մխիթարվում ու հասկանում, որ միայն դու չես, որ էդ դժվարություններն ունենում ես, որ, փաստորեն, էնքան էլ սարսափելի կամ աննորմալ չես, ինչքան քեզ թվում էր, ու որ նկարագրված ոչ էնքան դրական երևույթներն ավելի քան բնական հոգեվիճակներ ու զգացողություններ են գրեթե ցանկացած ծնողի համար, պարզապես դրանց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Ու կարևոր է նաև, որ էդ գրառումները հաճախ ոչ թե վերացական հոդվածներ են լինում, այլ կոնկրետ մարդկանց անձնական բլոգային գրառումներ ու հոդվածներ՝ սեփական փորձի, սեփական զգացողությունների մասին՝ առավելագույն անկեղծ ու կարծես մինչև վերջին նյարդը մերկացված ու բացահայտված։
    Ինձ ահագին հետաքրքիր կլինի էդպիսի թեմա կարդալը, բայց իրոք չգիտեմ՝ բոլորն անկեղծ կգրեն, թե չէ: Մեկը ես լիքը վախեր ունեմ երեխա ունենալու հետ կապված, չնայած չորս կողմից բոլորը մենակ դրական կողմերի մասին են խոսում: Ես լիքը պոտենցիալ խնդիրներ եմ տեսնում ու սարսափում եմ, երբ մտածում եմ դրանք հաղթահարելու մասին: Ավելին ասեմ. տեսնելով իմ սեփական խնդիրները ծնողներիս հետ՝ վախենում եմ, որ հանկարծ նույն բաները չկրկնեմ իմ երեխաների հետ: Դրա համար հետաքրքիր կլինի տեսնելը, թե մյուսներն ինչ փորձ ունեն, ոնց են հաղթահարում, ինչ եմ մտածում տարբեր հարցերի մասին և այլն: Բայց մյուս կողմից էլ, հասկանում եմ անհանգստությունդ, որ շատերը գալու են, ասեն՝ իրանց մոտ իդեալական ա:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.08.2016), Cassiopeia (09.07.2016), ivy (09.07.2016), Smokie (08.09.2016), Ուլուանա (09.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  2. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  3. Դրամահավաքների հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 16.08.2015, 22:20
  4. Արձակ. Մայրության տոնը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2013, 10:16
  5. Հոդված. Ավետման և մայրության ու գեղեցկության տոն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •