User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Մայրության հակառակ կողմը

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, էս գրածդ նախադասություններից կարելի ա ենթադրել, որ համարում ես, որ էն կանայք, ովքեր լրիվ մամա են, ուրիշ հետաքրքրություններ, զբաղմունքներ, ցանկություններ ու ձգտումներ չունեն։ Այսինքն՝ ճիշտ՝ լիարժեք մաման մամայությունից էն կողմ հետաքրքրություն ու զբաղմունք չունեցող կի՞նն ա։ Ճիշտն ասած՝ ես հեչ չեմ պատկերացնում, որ նման սահմանափակ մարդը կարող ա լավ մամա լինել։
    Ասածս էն էր, որ «լրիվ մամաների» համար ամբողջ աշխարհը երեխաների շուրջն է պտտվում: Իրենք ուրիշ բանով զբաղվել ոչ էլ ուզում են:
    «Լիարժեք» բառ ես չեմ օգտագործել: Չէի ասում, թե լիարժեք մամա լինելու համար պիտի ուրիշ ոչ մի բանով չզբաղվել: Էդ միտքն ընդհանրապես չկար գրածումս:

    Բայց հիմա մտածեցի գրածդ վերջին նախադասության շուրջ, որ ասում ես, թե «սահմանափակ» կանայք չեն կարող լավ մամա լինեն, ու ասեմ, որ համաձայն չեմ: Եվ նույնիսկ համոզված եմ հակառակում, որովհետև գործի բերումով լիքը էդպիսի կանանց հետ եմ աշխատում: Ու իրենք քո ասած սահմանափակի լրիվ էքստրիմ օրինակներն են. նույնիսկ տարրական կրթություն չունեն, իրենց ամբողջ կյանքը սկսվում ու վերջանում է մամա ու կին լինելով, ուրիշ ոչ մի բան չկա իրենց կյանքում: Բայց իրենք շատ լավ մամաներ են. ես իրենց երեխաներին էլ եմ հաճախ տեսնում՝ կիրթ, հարգալից, լավ կրթությամբ, լիքը զբաղմունքներով:
    Կամ ինչի եմ հեռու գնում: Տատիկս: Ինքն էլ բացի կին ու մամա լինելուց ուրիշ ոչ բանով չէր զբաղվում, դպրոց էլ չէր գնացել, որ գոնե գիրք կարդար: Ընտիր մեծացրել էր իր երկու երեխային՝ լավ կրթությամբ ու ամեն ինչով:
    Ինձ չի թվում, որ մամա լինելը մասնագիտական աշխատանք է, որը կատարելու համար պիտի էս ու էն պարամետրերը լրացնես: Հաճախ ներքին ջերմությունն ու կատարյալ սերը լրիվ հերիք է՝ լավ մամա լինելու համար: Էնպես որ, «սահմանափակ» կանայք էլ կարող են ընտիր մամաներ լինել:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (15.08.2016), Cassiopeia (13.08.2016), Smokie (08.09.2016), Նաիրուհի (18.08.2016)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամենամեծ կոշմարը մայրության հետ կապված սեփական անձի համար ժամանակ չունենալն ա: Ասենք որ տեսնում եմ նորածին էրեխեքի մամաներն իրանց ինչից են զրկում, սիրտս վատանում ա: Դե նույնիսկ ավելի մեծ էրեխեքի մամաներն էլ, ինչքան էլ ստեղ հիմնականում հոգսը կիսովի ա պապաների հետ (ներառյալ պամպերս փոխելը): Ու չգիտեմ՝ ես կդիմանա՞մ էդ աստիճանի ինձնով չզբաղվելուն, թե չէ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.08.2016)

  5. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ամենամեծ կոշմարը մայրության հետ կապված սեփական անձի համար ժամանակ չունենալն ա: Ասենք որ տեսնում եմ նորածին էրեխեքի մամաներն իրանց ինչից են զրկում, սիրտս վատանում ա: Դե նույնիսկ ավելի մեծ էրեխեքի մամաներն էլ, ինչքան էլ ստեղ հիմնականում հոգսը կիսովի ա պապաների հետ (ներառյալ պամպերս փոխելը): Ու չգիտեմ՝ ես կդիմանա՞մ էդ աստիճանի ինձնով չզբաղվելուն, թե չէ:
    Բյուր, դու հիմիկվանից քեզ հոգեպես պատրաստի, որ սկզբնական շրջանում իսկապես շատ դժվար ա լինելու քեզ համար ժամանակ գտնելը։ Դա ուղղակի պետք ա ընդունել որպես անխուսափելի իրողություն ու հանգիստ տանել, քանի որ այլ տարբերակ ուղղակի չկա, եթե, իհարկե, չես պատրաստվում երեխայիդ հենց սկզբից հանձնել դայակին, կրծքով կերակրելու փոխարեն էլ արհեստական սնունդ տալ ու ինքդ անհոգ ապրել։ Մխիթարանքն էն ա, որ էդ ամենածանր շրջանը սկզբնականն ա, գնալով թեթևանալու ա, դու էլ, դրա մեջ լինելով, քիչ–քիչ հարմարվելու ես, որ դա ա էդ պահին քո կյանքը. բա երեխա ունենալն ու պահելը կատակ բան չի. եթե երեխա ես ուզում, պիտի պատրաստ լինես դրանից բխող ամեն ինչին։ Ամեն դեպքում երևի ցանկացած մայր էլ կհաստատի, որ չնայած ամեն ինչին՝ արժե ունենալ։ Չնայած Ռիփը կարծես մի քիչ տարակուսանք հայտնեց էդ կապակցությամբ, բայց համարյա համոզված եմ, որ վերջին հաշվով ամեն դեպքում գոհ ա, որ ունեցել ա։

    Իհարկե, պատահում են նաև բացառիկ համբերատար, հանգիստ ու հավասարակշռված մայրեր, երևի Ռիփի ասած էդ «լրիվ մամա» տեսակին պատկանող, որոնք իրենց կյանքի իմաստը հենց մենակ մամայության մեջ են տեսնում, ու իրենց համար երևի ավելի հեշտ ա մայրության հետ կապված բոլոր հոգսերը, դժվարությունները հաղթահարելը, բայց ընդհանրապես կարծում եմ՝ համարյա բոլոր մամաներն էլ ունենում են հուսահատության, սպառվածության պահեր, երբ զգում են, որ բառացիորեն էլ չեն դիմանում, ու նույնիսկ էն մեղավոր մտքերն են այցելում, թե՝ իմ ինչին էր պետք էս ամեն ինչը, ինձ համար հանգիստ ապրում էի... Բայց էդ ամենն անցողիկ ա, ու պետք ա միշտ հիշել, որ դու միակը չես էդ իրավիճակում, ու որ դա նորմալ ա, ինչքան էլ որ սխալ ու անտանելի թվա էդ պահին։ Նման պահերին շատ–շատ կարևոր ա նաև կողքիդ հոգատար, սատարող ու հասկացող ամուսին/զուգընկեր ունենալը։

    Օրինակ, իմ նորածին տղան հիմա հաճախ բառացիորեն ժամերով անդադար ուտել ա ուզում ու ինձ ստիպում ա անընդհատ կրծքով կերակրել. դա լինում ա թե՛ գիշերները, թե՛ ցերեկները, էն որ արդեն համ հոգնում ես էդ դիրքով նստելուց, համ մեջքդ ա ցավում, համ թևերդ են ցավում, համ ձանձրանում ես նույն բանն անելուց, համ քունդ ա տանում, մի խոսքով՝ բոլոր առումներով սպառված ու հոգնած ես լինում, բայց պիտի անես, որովհետև այլ տարբերակ չկա։ Եղել ա, որ ուժասպառությունից ուղղակի չեմ կարողացել լացը լսելուց անմիջապես հետո վեր կենալ, կերակրել, ու թողել եմ, որ մի քիչ լացի, մինչև կարողանամ ինձ ստիպել, ուժերս հավաքել ու վեր կենալ, կերակրել։ Ու էդ պահերին համ ներվայնանում ես, որ անընդհատ քեզ տանջում ա, համ մեղավոր ես զգում, որ չես կարողանում անտրտունջ անել էն, ինչ պարտավոր ես անել, համ էլ պայքարում ես քնի ու ուժասպառության դեմ։ Ի վերջո, ոչ մեկս էլ ռոբոտ չենք, չենք կարող միշտ ամեն ինչ ճիշտ ու անխափան անել։ Ճիշտ ա, Վազգենն ահագին օգնում ա, բայց դե կրծքով կերակրելը, որ էս շրջանում հիմնական գործն ա, ցավոք, միայն ես կարող եմ ։

    Ամեն դեպքում ասեմ, որ տրամադրվածությունն ահագին օգնում ա։ Եթե քեզ տրամադրում ես, որ էս շրջանում դա ա քո գործը, ու հենց էդպես պիտի լինի, դու պիտի էդ ամենն անես, ու նաև գիտակցում ես, թե ինչի համար ես անում, որ երեխադ դրա կարիքն ունի, որ դու ամեն պահի օգնում ես իրեն աճել, մեծանալ, ուժեղանալ և այլն, ու որ միայն դու կարող ես դա իրեն տալ, ահագին հեշտանում ա։ Մեկ ա, դժվար ա, հեշտ չի երբեք, բայց դա ահագին թեթևացնում ա հաստատ։ Հետո նաև մեծ նշանակություն ունի ժամանակը ճիշտ կազմակերպելը, եղած չնչին հարմար պահերը քեզ համար օգտագործելը։ Օրինակ, կրծքով կերակրելու ընթացքում կարելի ա գիրք կարդալ։ Դա նորածին երեխայի հետ ունեցած ամենահանգիստ ու ամենաազատ ժամանակահատվածն ա, որ կարելի ա օգտագործել քեզ համար ։ Ես Արեգի ժամանակ մի գիրք ավարտել եմ հենց մենակ գիշերները կերակրելու ժամանակ։ Հիմա էլ երևի կսկսեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #19

    Հենց էդ ա, ես սարսափում եմ դրանից, որովհետև եթե պիտի անես, ուրեմն պիտի ճիշտ անես: Ու մենակ էն, որ մի վեց ամիս առնվազն ոչ մի բան չեմ կարողանալու անել, ինձ սարսափացնում ա: Մորթենն ասում ա՝ կօգնեմ: Ես հավատում եմ, որ կօգնի: Բայց դե կրծքով կերակրել հո չի կարա: Էս վերջերս էլ մեր ընկերներից մեկին հանդիպեցինք, վեց ամսական էրեխա ունի: Ասում ա՝ էս ընթացքում ամենահեռու տարածքը, որ անցել ա, տնից մոտակա սուպերմարկետ գնալն ա էղել, էն էլ էդ ընթացքում հա մտածել ա՝ հո էրեխեն չի արթնացել, լացում: Էդ էլ դանիացի մամա, որ դանիացիք հայտնի են իրանց էրեխեքին բրախելով (ասենք, կարող ա դրսում սայլակի մեջ տենց թողնեն, իրանք մտնեն խանութ կամ սրճարան):

    Էդ գիրք կարդալու փաստը մի քիչ մխիթարում ա: Մեկ էլ էն, որ մտնում ես ակումբ ու գրառումներ ես անում Բայց չգիտեմ, որ մտածում եմ՝ առնվազն կես տարի էրեխուց էն կողմ կյանք չի լինելու, սարսափում եմ: Ու դրանից հետո էլ կյանքս իրա շուրջն ա պտտվելու: Եսիմ է:

  7. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, ես սարսափում եմ դրանից, որովհետև եթե պիտի անես, ուրեմն պիտի ճիշտ անես: Ու մենակ էն, որ մի վեց ամիս առնվազն ոչ մի բան չեմ կարողանալու անել, ինձ սարսափացնում ա: Մորթենն ասում ա՝ կօգնեմ: Ես հավատում եմ, որ կօգնի: Բայց դե կրծքով կերակրել հո չի կարա: Էս վերջերս էլ մեր ընկերներից մեկին հանդիպեցինք, վեց ամսական էրեխա ունի: Ասում ա՝ էս ընթացքում ամենահեռու տարածքը, որ անցել ա, տնից մոտակա սուպերմարկետ գնալն ա էղել, էն էլ էդ ընթացքում հա մտածել ա՝ հո էրեխեն չի արթնացել, լացում: Էդ էլ դանիացի մամա, որ դանիացիք հայտնի են իրանց էրեխեքին բրախելով (ասենք, կարող ա դրսում սայլակի մեջ տենց թողնեն, իրանք մտնեն խանութ կամ սրճարան):

    Էդ գիրք կարդալու փաստը մի քիչ մխիթարում ա: Մեկ էլ էն, որ մտնում ես ակումբ ու գրառումներ ես անում Բայց չգիտեմ, որ մտածում եմ՝ առնվազն կես տարի էրեխուց էն կողմ կյանք չի լինելու, սարսափում եմ: Ու դրանից հետո էլ կյանքս իրա շուրջն ա պտտվելու: Եսիմ է:
    Մի սարսափի, Բյուր։ Հիշի, որ կանանց ճնշող մեծամասնությունն անցնում ա դրա միջով, էդ թվում և բազմաթիվ գործնական ու կարիերային նվիրված կանայք, հետևաբար դու ինչո՞վ ես իրանցից պակաս, որ չկարողանաս ու չանես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.09.2016), Մուշու (14.08.2016), Նաիրուհի (18.08.2016), Վոլտերա (29.08.2016)

  9. #21
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայրության (հայրության) հակառակ կողմը կա նաև չափահասության տարիքում:
    Բերեմ մի քանի օրինակ`

    1. 16-18 տարեկան (Հայաստանում մինչև 20) ` ով ապրում է ծնողների հետ ու ոչ մի բեռ չկա իր ուսերին
    2. 16-18 տարեկան (Հայաստանում մինչև 20)` ով ուզում է առանձնանալ ծնողներից
    3. 18 տարեկան` ում ծնողն է առանձնացնում իրենից

    Պարզ է, որ կյանքի էս փուլում նոր չափահաս դարձած մարդու մոտ առաջանում են մեծ և փոքր խնդիրներ ու էս խնդիրների լուծման մեջ էլ է երևում ծնողի դերը: Օրինակ ծնող կլինի <<կների>> երեխային, կփորձի իրա վրա վերցնել խնդիրը, ծնող կա` կհրաժարվի, կթողնի երեխան ինքնուրույն դուրս գա էդ իրավիճակից: Ոչ մեկս չենք կարող ասել որն է ճիշտ, որը սխալ, որովհետև մի դեպքում վերցնում ես երեխայիդ <<ես>>-ը, դարձնում քեզանից կախված, մյուս դեպքում էլ կարող է էնպիսի վիճակի հասնել խնդիրը, որի լուծումները արդեն չլինեն: Ճիշտ է, կլինի միջին տարբերակ, բայց դե դրան հասնելը գրեթե անհնարին է:

    2-րդ ու 3-րդ կետը ես ավելի շատ պատկերացնում եմ էսպես` միայնակ կին, ով ունի երեխա (հիմնականում մոր մոտ է մնում երեխան):
    Նման մարդիկ ունենում են իրենց առանձին տարածությունը, որը ոչ մեկի հետ չեն ուզում կիսեն կամ կախված լինեն մեկից: Երեխային թողնելով բաց ծով, գտնում են, որ իրենց առաքելությունը արդեն մեծ մասամբ ավարտված է:

  10. #22
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, շատ հավես ա լինելու հաստատ, մի վախեցիր. ես որ ոչ մի վատ հիշողություն չունեմ
    Բնազդներն էլ օգնելու են, որ էդ ամենը բեռի չվերածվի: Հետն էլ նենց հավես ա ամեն օր էդ պստիկ մարդուն ճանաչելը ու իր կողքին լինելը:

    Կոնկրետ ինձ համար հղիությունն ավելի ծանր փորձություն էր, քան հետոն: Սոնյան գիշերները չէր զարթնում, էդ իհարկե ահագին մեծ պլյուս էր: Մենք քնելուց առաջ իրիկունը իր ամբողջ մարմինը մանկական յուղերով մերսում էինք. իր դուրը շատ գալիս էր ու լրիվ թմրում, քնում էր ամբողջ գիշեր:

    Կրծքով կերակրելու վերաբերյալ: Դու Եվրոպայում ես, քեզ հիվանդանոցում հաստատ նախապես հարցնելու են՝ պատրաստվում ես կրծքով կերակրել, թե չէ: Եթե չէ, ոչ ոք քեզ թարս չի նայելու, հանգիստ ընդունելու են որոշումդ: Էնպես չի, որ ես դա խորհուրդ եմ տալիս, ուղղակի ուզում եմ ասել, որ էդ էլ ա տարբերակ: Ու շատ կանայք գնում են դրան՝ հատուկ ազատությունը չսահմանափակելու նպատակով: Շշով կերակրվող երեխան քեզնից կախված չի. կարող ես թողնել հարազատներից մեկի մոտ ու գնալ քո գործերով: Համ էլ իրենք ավելի արագ են կշտանում ու ավելի շատ են քնում: Նորից եմ ասում, ասածս որպես խորհուրդ չընկալվի. ուղղակի էդ էլ հնարավոր տարբերակ ա, եթե էդքան սարսափում ես բալիկին կպած լինելուց:

    Ուղղակի երեխայի ծնվելուց սկսած էսպես թե էնպես ազատությունդ կտրուկ սահմանափակվելու ա. մենակ սկիզբը չի, էդպես մնալու ա՝ մինչև իր ինքնուրույն դառնալը: Արդեն ամեն քայլ անելուց առաջ պիտի մտածես՝ ոնց հարմարացնես իր հետ: Էդ ինձ մոտ արդեն հինգ տարի ա. ամեն րոպես պլանավորված ա, որ Սոնյայի գրաֆիկի հետ համընկնի: Բայց դրան էլ քիչ-քիչ հարմարվում ես, հատկապես եթե մենակ չես, էդքան էլ սարսափելի չի
    Վերջին խմբագրող՝ ivy: 14.08.2016, 12:06:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.08.2016), Աթեիստ (14.08.2016)

  12. #23
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ հավելեմ, որ հիմա սլինգը ահագին փրկություն է մամաների համար։ երեխային կապում ես կրծքիդ վրա ու կարողանում անել գրեթե ամեն ինչ։

  13. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, շատ հավես ա լինելու հաստատ, մի վախեցիր. ես որ ոչ մի վատ հիշողություն չունեմ
    Բնազդներն էլ օգնելու են, որ էդ ամենը բեռի չվերածվի: Հետն էլ նենց հավես ա ամեն օր էդ պստիկ մարդուն ճանաչելը ու իր կողքին լինելը:

    Կոնկրետ ինձ համար հղիությունն ավելի ծանր փորձություն էր, քան հետոն: Սոնյան գիշերները չէր զարթնում, էդ իհարկե ահագին մեծ պլյուս էր: Մենք քնելուց առաջ իրիկունը իր ամբողջ մարմինը մանկական յուղերով մերսում էինք. իր դուրը շատ գալիս էր ու լրիվ թմրում, քնում էր ամբողջ գիշեր:

    Կրծքով կերակրելու վերաբերյալ: Դու Եվրոպայում ես, քեզ հիվանդանոցում հաստատ նախապես հարցնելու են՝ պատրաստվում ես կրծքով կերակրել, թե չէ: Եթե չէ, ոչ ոք քեզ թարս չի նայելու, հանգիստ ընդունելու են որոշումդ: Էնպես չի, որ ես դա խորհուրդ եմ տալիս, ուղղակի ուզում եմ ասել, որ էդ էլ ա տարբերակ: Ու շատ կանայք գնում են, դրան՝ հատուկ ազատությունը չսահմանափակելու նպատակով: Շշով կերակրվող երեխան քեզնից կախված չի. կարող ես թողնել հարազատներից մեկի մոտ ու գնալ քո գործերով: Համ էլ իրենք ավելի արագ են կշտանում ու ավելի շատ են քնում: Նորից եմ ասում, ասածս որպես խորհուրդ չընկալվի. ուղղակի էդ էլ հնարավոր տարբերակ ա, եթե էդքան սարսափում ես բալիկին կպած լինելուց:

    Ուղղակի երեխայի ծնվելուց սկսած էսպես թե էնպես ազատությունդ կտրուկ սահմանափակվելու ա. մենակ սկիզբը չի, էդպես մնալու ա՝ մինչև իր ինքնուրույն դառնալը: Արդեն ամեն քայլ անելուց առաջ պիտի մտածես՝ ոնց հարմարացնես իր հետ: Էդ ինձ մոտ արդն հինգ տարի ա. ամեն րոպես պլանավորված ա, որ Սոնյայի գրաֆիկի հետ համընկնի: Բայց դրան էլ քիչ-քիչ հարմարվում ես, հատկապես եթե մենակ չես, էդքան էլ սարսափելի չի
    Ռիփ, ես բժիշկ մարդ եմ, արհեստական կերակրման մասին գիտեմ ու կտրականապես դրան դեմ եմ հազար ու մի պատճառով: Նենց որ դա տարբերակ չի ինձ համար: Էն ա, վերևում էլ եմ գրել, որ անելուց պետք ա նորմալ անել: Թե չէ երեխա ունենալ ու արհեստական կերի վրա նստացնել... Ոչ մի դեպքում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (15.08.2016)

  15. #25
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին երկուսիս ժամանակ ամեն ինչ շատ թեթև եմ տարել։ Իսկ հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ ա մեծանալու պուճուրս։ Չէ, նենց չի, որ հոգնել եմ մամայությունից։ Թողեին, հենց հիմա կփորձեի հղիանալ ու մի բալիկ էլ ունենալ։ Ուղղակի տվյալ դեպքում Տրդատը ահավոր ձևով ա ինձ կպած։ Ես արդեն «խեղդվում» եմ իրա սիրուց։ Ինքը ջրի կողքը կանգնած լինի, պիտի ինձնից թույլատվություն հարցնի, որ ջուր խմի։ Կամ գետնին բան ա ընկնում, ցույց ա տալիս ու սպասում, որ ասեմ վերցնի… Իրա քնելու մասին չասեմ…
    Ես ինձ վատ մամա չեմ համարում, բայց կան պահեր, երբ պետք ա երեխեքից հանգստանաս, որ ուժեր ձեռք բերես հետո էլի իրանց հետ զբաղվելու, հոգսերը հոգալու համար։ Ես նման հնարավորություններն աշխատում եմ ձեռքիցս բաց չթողնել։

    Տնից աշխատանք վերադառնալու պահով՝ Կորյունը դեռ չէր ծնվել, մտածում էի ծնվելուց 6 ամիս հետո գործի կվերադառնամ։ 10 ամիս հետո վերադարձա, 2 ամիս էլի աշխատեցի։ Բայց էդ երկու ամիսը մի տեսակ դատարկություն ոնց որ լիներ, որ չէի տեսնում, թե երեխես ինչ արեց էդ օրը, ինչ նոր ձեռքբերումներ ունեցավ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (15.08.2016), ivy (14.08.2016), John (15.08.2016)

  17. #26
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, ես բժիշկ մարդ եմ, արհեստական կերակրման մասին գիտեմ ու կտրականապես դրան դեմ եմ հազար ու մի պատճառով: Նենց որ դա տարբերակ չի ինձ համար: Էն ա, վերևում էլ եմ գրել, որ անելուց պետք ա նորմալ անել: Թե չէ երեխա ունենալ ու արհեստական կերի վրա նստացնել... Ոչ մի դեպքում:
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ հավելեմ, որ հիմա սլինգը ահագին փրկություն է մամաների համար։ երեխային կապում ես կրծքիդ վրա ու կարողանում անել գրեթե ամեն ինչ։
    Կերակրումը սլինգով

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (14.08.2016)

  19. #27
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, իսկ վաբշե, երեխեն ինչի՞դ ա պետք։

  20. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, իսկ վաբշե, երեխեն ինչի՞դ ա պետք։
    Կենսաբանական բնազդներ են Ուզում եմ իմ գենետիկայով մեկին մեծացնեմ, դաստիարակեմ, տեսնեմ ոնց ա մարդ դառնում:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (15.08.2016), Մուշու (15.08.2016), Վոլտերա (29.08.2016)

  22. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. խնդրում եմ այս թեմայում աննրբանկատ կատակներից ու դիտողություններից զերծ մնալ։ Թեման տեղից նուրբ է, ու մեկին սրամիտ ու դիպուկ թվացող կատակները մյուսի համար կարող են վիրավորական ու անընդունելի լինել։ Նմանատիպ գրառումները ջնջվել են, հաջորդ անգամ նաև տուգանվելու են։ Խնդրում եմ գրառումներ անել միայն բուն թեմայով ու աշխատելով չվիրավորել որևէ մեկին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես գրելիս ավելի շատ ծանր կողմերի վրա էի կենտրոնացել, ուղղակի, իբր, ասեցի՝ փորձեմ քեզ քիչ թե շատ նախապատրաստել դժվարություններին , բայց երևի շատ բացասական ստացվեց ընդհանուր... Իրականում դրականն ավելի շատ ա, էդ հաստատ։

    Օրինակ, էնքան հավես ա հետևել, թե ոնց ա մեծանում երեխան. հատկապես սկզբնական շրջանում ամեն օր նկատում ես փոփոխությունը. ոնց որ բառացիորեն աչքիդ առաջ մեծանա ։ Դիմագծերը քիչ–քիչ հստականում ու որոշակիանում են, օր–օրի ավելի ու ավելի ա սիրունանում, նմանվում մարդու։ Դե, պահվածքի մասին էլ չեմ ասում. օր–օրի սկսում ա ավելի շատ բաներ ընկալել, զգալ, անել։ Հատկապես առաջին տարին բազմաթիվ «առաջին անգամներ»–ի շրջան ա, էն որ ամեն ինչի առաջին անգամով աշխարհի չափ ուրախանում ես, ու էդ ամենը տպավորվում ա մեջդ մեկընդմիշտ. թե երբ առաջին անգամ ժպտաց քեզ, երբ ծիծաղեց, երբ նստեց, երբ կանգնեց, երբ քայլեց, երբ առաջին բառն ասեց և այլն։ Մի խոսքով՝ մի ամբողջ աշխարհ ունես բացահայտելու ։ Ու էդ ամենը տեսնելով՝ նաև ավելի հստակ տեսնում ես, թե էդ կրածդ բոլոր դժվարությունները հանուն ինչի են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (15.08.2016), CactuSoul (15.08.2016), Cassiopeia (14.08.2016), GriFFin (15.08.2016), John (15.08.2016), Sambitbaba (07.09.2016), Smokie (08.09.2016), Աթեիստ (14.08.2016), Զաքար (15.08.2016), Նաիրուհի (18.08.2016), Ռուֆուս (15.08.2016)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  2. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  3. Դրամահավաքների հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 16.08.2015, 22:20
  4. Արձակ. Մայրության տոնը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2013, 10:16
  5. Հոդված. Ավետման և մայրության ու գեղեցկության տոն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •