Բյուր, դու հիմիկվանից քեզ հոգեպես պատրաստի, որ սկզբնական շրջանում իսկապես շատ դժվար ա լինելու քեզ համար ժամանակ գտնելը։ Դա ուղղակի պետք ա ընդունել որպես անխուսափելի իրողություն ու հանգիստ տանել, քանի որ այլ տարբերակ ուղղակի չկա, եթե, իհարկե, չես պատրաստվում երեխայիդ հենց սկզբից հանձնել դայակին, կրծքով կերակրելու փոխարեն էլ արհեստական սնունդ տալ ու ինքդ անհոգ ապրել։ Մխիթարանքն էն ա, որ էդ ամենածանր շրջանը սկզբնականն ա, գնալով թեթևանալու ա, դու էլ, դրա մեջ լինելով, քիչ–քիչ հարմարվելու ես, որ դա ա էդ պահին քո կյանքը. բա երեխա ունենալն ու պահելը կատակ բան չի. եթե երեխա ես ուզում, պիտի պատրաստ լինես դրանից բխող ամեն ինչին։ Ամեն դեպքում երևի ցանկացած մայր էլ կհաստատի, որ չնայած ամեն ինչին՝ արժե ունենալ։ Չնայած Ռիփը կարծես մի քիչ տարակուսանք հայտնեց էդ կապակցությամբ, բայց համարյա համոզված եմ, որ վերջին հաշվով ամեն դեպքում գոհ ա, որ ունեցել ա։
Իհարկե, պատահում են նաև բացառիկ համբերատար, հանգիստ ու հավասարակշռված մայրեր, երևի Ռիփի ասած էդ «լրիվ մամա» տեսակին պատկանող, որոնք իրենց կյանքի իմաստը հենց մենակ մամայության մեջ են տեսնում, ու իրենց համար երևի ավելի հեշտ ա մայրության հետ կապված բոլոր հոգսերը, դժվարությունները հաղթահարելը, բայց ընդհանրապես կարծում եմ՝ համարյա բոլոր մամաներն էլ ունենում են հուսահատության, սպառվածության պահեր, երբ զգում են, որ բառացիորեն էլ չեն դիմանում, ու նույնիսկ էն մեղավոր մտքերն են այցելում, թե՝ իմ ինչին էր պետք էս ամեն ինչը, ինձ համար հանգիստ ապրում էի... Բայց էդ ամենն անցողիկ ա, ու պետք ա միշտ հիշել, որ դու միակը չես էդ իրավիճակում, ու որ դա նորմալ ա, ինչքան էլ որ սխալ ու անտանելի թվա էդ պահին։ Նման պահերին շատ–շատ կարևոր ա նաև կողքիդ հոգատար, սատարող ու հասկացող ամուսին/զուգընկեր ունենալը։
Օրինակ, իմ նորածին տղան հիմա հաճախ բառացիորեն ժամերով անդադար ուտել ա ուզում ու ինձ ստիպում ա անընդհատ կրծքով կերակրել. դա լինում ա թե՛ գիշերները, թե՛ ցերեկները, էն որ արդեն համ հոգնում ես էդ դիրքով նստելուց, համ մեջքդ ա ցավում, համ թևերդ են ցավում, համ ձանձրանում ես նույն բանն անելուց, համ քունդ ա տանում, մի խոսքով՝ բոլոր առումներով սպառված ու հոգնած ես լինում, բայց պիտի անես, որովհետև այլ տարբերակ չկա։ Եղել ա, որ ուժասպառությունից ուղղակի չեմ կարողացել լացը լսելուց անմիջապես հետո վեր կենալ, կերակրել, ու թողել եմ, որ մի քիչ լացի, մինչև կարողանամ ինձ ստիպել, ուժերս հավաքել ու վեր կենալ, կերակրել։ Ու էդ պահերին համ ներվայնանում ես, որ անընդհատ քեզ տանջում ա, համ մեղավոր ես զգում, որ չես կարողանում անտրտունջ անել էն, ինչ պարտավոր ես անել, համ էլ պայքարում ես քնի ու ուժասպառության դեմ։ Ի վերջո, ոչ մեկս էլ ռոբոտ չենք, չենք կարող միշտ ամեն ինչ ճիշտ ու անխափան անել։ Ճիշտ ա, Վազգենն ահագին օգնում ա, բայց դե կրծքով կերակրելը, որ էս շրջանում հիմնական գործն ա, ցավոք, միայն ես կարող եմ
։
Ամեն դեպքում ասեմ, որ տրամադրվածությունն ահագին օգնում ա։ Եթե քեզ տրամադրում ես, որ էս շրջանում դա ա քո գործը, ու հենց էդպես պիտի լինի, դու պիտի էդ ամենն անես, ու նաև գիտակցում ես, թե ինչի համար ես անում, որ երեխադ դրա կարիքն ունի, որ դու ամեն պահի օգնում ես իրեն աճել, մեծանալ, ուժեղանալ և այլն, ու որ միայն դու կարող ես դա իրեն տալ, ահագին հեշտանում ա։ Մեկ ա, դժվար ա, հեշտ չի երբեք, բայց դա ահագին թեթևացնում ա հաստատ։ Հետո նաև մեծ նշանակություն ունի ժամանակը ճիշտ կազմակերպելը, եղած չնչին հարմար պահերը քեզ համար օգտագործելը։ Օրինակ, կրծքով կերակրելու ընթացքում կարելի ա գիրք կարդալ։ Դա նորածին երեխայի հետ ունեցած ամենահանգիստ ու ամենաազատ ժամանակահատվածն ա, որ կարելի ա օգտագործել քեզ համար
։ Ես Արեգի ժամանակ մի գիրք ավարտել եմ հենց մենակ գիշերները կերակրելու ժամանակ։ Հիմա էլ երևի կսկսեմ։
Էջանիշներ