User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Մայրության հակառակ կողմը

  1. #61
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,410
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ես խոսում էի կողքիս նստած քո պրոֆիլի հետ...

    Այվ ջան, ես չասացի, որ հենց այդպես պետք է լինի: Ու նաև ոչ թե կոնկրետ քո մասին էինք խոսում: Ես ուղղակի բարձրաձայն մտածեցի քեզ հետ, քանզի քո գրառումն ինձ հրահրեց գրել (ու մտածել) այն, ինչ եկավ միտքս բոլոր ինչպես և ինչուների մասին հարցի վերաբերյալ: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե հենց այդպես է որ կա ու որ դա միակ տարբերակն է բոլորից: Համոզված եմ, որ մեկ ուրիշ զույգի, ավելի շուտ ընտանիքի դեպում ասածս միտքը շատ էլ լավ կարող է աշխատել: Հավատա, եթե ես կոնկրերտ քո մասին համարձակվեի էլ խոսել, դա միայն անձնական նամակով կլիներ...

    Իսկ մամայության մասին թող մամաները խոսեն, ես ի՞նչ կարող եմ խոսել մամայության մասին...
    Առանց այն էլ շատ խոսեցի այս թեմայում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (27.09.2016)

  3. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էս հոդվածը կարդացի, մտածեցի՝ բերեմ էս թեմա։ Էստեղ խոսվում ա էն մասին, թե ոնց են լիքը մամաներ փոշմանել երեխա ունենալու համար։ Թեթևակի շոշափվում ա նաև պապաների հարցը, այսինքն՝ եթե պապան մասնակցում ա երեխայի խնամքին, գովասանքի ա արժանանում, իսկ մամայից բոլորը սպասում են, որ տենց էլ պետք ա լինի։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), Cassiopeia (29.09.2016), ivy (01.10.2016), Մուշու (30.09.2016), Ուլուանա (02.10.2016)

  5. #63
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,132
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հոդված էր, մի քանի ամիս առաջ գերմաներենով էլ էր նմանատիպ հոդված աչքվս ընկել:

    Ինձ թվում է, ժամանակակից աշխարհը նպաստում է նրան, որ կանայք փոշմանեն երեխա ունենալու իրենց որոշման հարցում:
    Առաջ կնոջ դերը հենց մենակ մայր ու կին լինելն էր. մարդիկ լիքը էրեխեք էին ունենում, ամբողջ օրը տնով ու երեխաներով զբաղվում: Իսկ հիմա կնոջ կերպարը փոխվել է՝ աշխատանք, կարիերա, հետաքրքություններ, ձգտումներ: Բայց մոր դերն էլ մնացել է: Ու էդ համատեղելը հեշտ չի:
    Երեխա ունենալու բնազդն ու ցանկությունը մնացել է ու կա, բայց կնոջ կերպարն է փոխվել, դրա համար էլ ունենալուց հետո շատերը գլխներին են տալիս: Կամ նախընտրում են ընդհանրապես չունենալ, ոնց որ ասենք Գերմանիայի պես զարգացած ու ծերացող երկրում, որտեղ կանայք նախընտրում են կյանքում լիքը բաների հասնել, քան թե իրենց ժամանակի մեծ մասը նվիրել երեխա պահել-մեծացնելուն:
    Իսկ էն երկրներում, որոնք հետ են մնացել ժամանակակից աշխարհի զարգացումից, որտեղ կնոջ դերը դեռ պահպանվել է էնպիսին, ինչպիսին բնությունից է տրված, էդ երկրներում մարդիկ շարունակում են «անջատված» բազմանալ՝ նույնիսկ երբ քոչում գալիս են զարգացած երկրներ: Հիմա Գերմանիան իր ծնելիության պակասը փախստականների միջոցով է լուծում, որոնք բլոկով էրեխեք են ունենում: Բայց դե չխոորանանք էդ հարցի մեջ:

    Նաև ժամանակակից աշխարհում երեխա պահել-մեծացնելու «պահանջներն են» փոխվել, ես կասեի՝ խստացել: Զարգացնել ու կրկին անգամ զարգացնել երեխաներին. սա է մեզնից «պահանջում» աշխարհը: Իսկ դու քո երեխային երկու տարեկանից տանո՞ւմ ես խմբակների, իսկ նա արդեն գիտի՞ էս, էն ու հազար ու մի ուրիշ բան:
    Ես որ հիշում եմ, թե մեզ ինչ «հանգիստ են» մեծացրել, սկի համեմատելու չի էսօրվա հետ: Բակի խաղեր, մի երկու տիկնիկ, աման-չաման, կուբիկներ, գրքեր, երջանիկ մանկություն: Հիմա դեռ երեխան չծնված, արդեն քեզ սթրեսի մեջ են դնում իր զարգացման հարցում: Հազար ձևի չափումներ, մի տոննա գրականություն, հաղորդումներ-հոոգեբաններ-ֆլանֆստան, լիքը մամայական պլատֆորմներ: Ամեն ինչ պիտի կատարյալ լինի, ճիշտ ու զարգացմանը նպաստող: Էդ ահավոր սթրես է, եթե մարդ անգամ չի գիտակցում:

    Մի խոսքով, էսօրվա աշխարհը շատ բարենպաստ դաշտ է ստեղծում, որ կինը փոշմանի:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), Arpine (02.10.2016), Աթեիստ (01.10.2016), Ուլուանա (02.10.2016)

  7. #64
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,085
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երեխա ունենալուց հետո էլ կինը կարողանա ինչ–որ կերպ գոնե մի քիչ ժամանակ գտնել իր համար հաճելի ու հետաքրքիր բաներով զբաղվելու համար, նույնիսկ եթե դա մի քիչ էլ իր ամենօրյա պարտականությունների հաշվին պիտի լինի։ Չգիտեմ, գուցե շատերի համար անընդունելի լինի էս մոտեցումը, բայց ես, օրինակ, իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ եթե ես տնային գործերի հարցում միշտ պարտաճանաչ կերպով անեի էն ամենը, ինչ սովորաբար համարվում է, որ պիտի արվի, այինքն՝ տանը միշտ ամեն ինչ հավաքված, դասավորված ու մաքրված լիներ, ամաններս միշտ լվացված, ճաշս միշտ ժամանակին եփված, մնացած ամբողջ ժամանակն էլ երեխայի հետ խաղալով կամ նրան ինչ–որ բան սովորեցնելով, ապա ես հաստատ ոչ մի վայրկյան ժամանակ չէի ունենա ինձ համար հետաքրքիր որևէ բանով զբաղվելու, այսինքն՝ ամեն օրս ամբողջությամբ կանցներ միմիայն պարտականություններ անելով, որովհետև դրանց իրականում վերջ չկա, եթե ամեն ինչ իդեալական անես։ Գուցե որոշ մարդկանց համար առաջնային կարևորություն ունի, որ, ասենք, իրենց տունը մշտապես պլպլա (ինչ խոսք, դա հրաշալի բան է, ու ես էլ դեմ չէի լինի, որ իմ տունն էլ մշտապես պլպլար), բայց ինձ համար դրանից ավելի կարևոր բաներ կան կյանքում, ու ես պատրաստ չեմ դրանք զոհելու հանուն պլպլան հատակի կամ խոհանոցում կեղտոտ ամանների բացակայության։ Ես աշխատում եմ անել անհրաժեշտ գործերը, օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացնել երեխայիս հետ զբաղվելու, խաղալու համար և այլն, մի օր մի քիչ ավելի շատ է հաջողվում, մի ուրիշ օր՝ ավելի քիչ, պատահում է նույնիսկ, որ ընդհանրապես հավես չեմ ունենում պարտականություններս կատարելու, պատահում է և հակառակը։ Համենայնդեպս, ես եկել եմ էն եզրակացության, որ եթե ինձ համար ժամանակ չգտնեմ, դրանից ոչ միայն ես եմ տուժում, այլև ամբողջ ընտանիքս. եթե որոշ ժամանակ գործերրի պատճառով չեմ կարողանում ինձ համար հաճելի բաներով զբաղվել, օրինակ՝ ձեռքի աշխատանք անել, կարդալ, գրել, ինտերնետ մտնել ու ընդհանրապես մի քիչ ինքս ինձ հետ մնալ, միայն պարտականությունների մեջ թաղված լինելուց դառնում եմ դժգոհ, նյարդային, կյանքից հոգնած ու դրա հետևանքով, համապատասխանաբար, ավելի վատ մայր ու կին եմ դառնում, պարտականություններս ավելի տհաճությամբ ու ավելի վատ եմ անում։ Գուցե կանայք կան, որ կարողանում են ամեն ինչն էլ լիարժեք հասցնել, այսինքն՝ համ բոլոր տնային ու ընտանեկան պարտականություններն են միշտ ճիշտ ու ժամանակին անում, համ էլ իրենց համար են կարողանում ժամանակ գտնել, բայց ես, ցավոք, էդպիսին չեմ. ինձ չի հաջողվում ամեն ինչը միշտ լիարժեք անել, պարզապես փորձում եմ բալանսը հնարավորինս պահել, որպեսզի բոլորի համար էլ մաքսիմալ լավ լինի։

    Ու ընդհանրապես ես էն համոզմանն եմ, որ եթե կինը, մայրը երջանիկ կամ ինչ–որ չափով իր կյանքից բավարարված չի զգում իրեն, նա ուղղակի չի կարող երջանիկ երեխա մեծացնել։ Նախ իր էդ չբավարարվածությունը, կուտակված ողջ բացասական էներգիան կամա թե ակամա թափելու է իր երեխաների վրա, բացի դրանից, նաև երեխաները չեն կարող չնկատել, չզգալ, որ իրենց մայրը երջանիկ չի՝ տխուր է, դժգոհ է, նյարդային է, ճնշված է, ու դա հաստատ բացասաբար է ազդելու նաև նրանց հոգեկանի վրա։ Նաև գաղտնիք չի, որ մարդ իր ջղայնությունը սովորաբար թափում է իրենից ավելի թույլի վրա, իսկ դա սովորաբար երեխաներն են, ցավոք։ Կարճ ասած՝ եթե մենք լավ չենք, երեխաներն ամենաշատն են տուժում դրանից։ Ու ոչ միայն երեխաները, ընտանիքն ու հարազատներն ընդհանրապես, բայց հատկապես երեխաները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (04.10.2016), Apsara (22.12.2016), Cassiopeia (04.10.2016), Smokie (07.10.2016), Աթեիստ (04.10.2016), Մուշու (04.10.2016)

  9. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց տամ էլի: Էս թեման կարդում եմ, ու շատ խնդիրներ ինձ համար լուծելի են թվում, երբ երկրորդ անձ ա մասնակցում էս պրոցեսին՝ պապան: Ու ինձ մի հարց ա հետաքրքրում. էս բոլոր պրոբլեմների առաջ կանգնում եք պապայի մասնակցությամբ հանդե՞րձ, թե՞ պապաները չեն մասնակցում երեխայի խնամքին, տան գործերին և այլն:

  10. #66
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ էլի: Էս թեման կարդում եմ, ու շատ խնդիրներ ինձ համար լուծելի են թվում, երբ երկրորդ անձ ա մասնակցում էս պրոցեսին՝ պապան: Ու ինձ մի հարց ա հետաքրքրում. էս բոլոր պրոբլեմների առաջ կանգնում եք պապայի մասնակցությամբ հանդե՞րձ, թե՞ պապաները չեն մասնակցում երեխայի խնամքին, տան գործերին և այլն:
    Արտակը հնարավորինս օգնում ա։
    Մենակ երեխեքով զբաղվելը արդեն շա՜տ մեծ օգնություն ա, երբ ասենք խոհանոցում գործ ես անում, ու տղեդ քո ոտքերին փաթաթվելու փոխարեն խաղում ա հայրիկի հետ։
    Իսկ ամենամեծ օգնությունը՝ չպահանջկոտ լինելն ա կուտի նախորդ օրվա ճաշը, կհասկանա, որ տանը երեխա կա ու թափրտված լինելը սովորական երևույթ ա և այլն...

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), John (04.10.2016), Quyr Qery (04.10.2016), Smokie (07.10.2016), Մուշու (04.10.2016), Ուլուանա (04.10.2016)

  12. #67
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,085
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ էլի: Էս թեման կարդում եմ, ու շատ խնդիրներ ինձ համար լուծելի են թվում, երբ երկրորդ անձ ա մասնակցում էս պրոցեսին՝ պապան: Ու ինձ մի հարց ա հետաքրքրում. էս բոլոր պրոբլեմների առաջ կանգնում եք պապայի մասնակցությամբ հանդե՞րձ, թե՞ պապաները չեն մասնակցում երեխայի խնամքին, տան գործերին և այլն:
    Հա, Բյուր, երկրորդ անձի լիարժեք մասնակցությամբ հանդերձ ։
    Վազգենն, օրինակ, տանը եղած ժամանակ, այսինքն՝ երբ աշխատանքի չի, կարելի ա ասել, ինձ հավասար զբաղվում ա էրեխեքով. բացի Դավիթին կրծքով կերակրելուց , մնացած ամեն ինչին էլ մասնակցում ա երկուսի հետ կապված։ Ասենք, դրանից ավելին ակնկալել երևի հնարավոր էլ չի, էլի։ Հետո Վերայի ասածի պես ինքն էլ պահանջկոտ չի, հասկացող ա, ու շատ չարված բաներ լրիվ հանգիստ ա տանում, ըմբռնումով ա մոտենում. նույնիսկ երբեմն ժամերով կարող ա զբաղեցնի երեխային, որ ես էդ ընթացքում ձեռքի աշխատանքով զբաղվեմ, երբ մուսաս եկել, ինձ խեղդում ա, ու ես հենց էդ ժամանակ կպած ուզում եմ ինչ–որ ստեղծագործական գաղափար իրագործել, նույնիսկ էդ օրը ճաշ չեփելու գնով։ Սա կողքից, իհարկե, բնավ անհրաժեշտություն չի, նույնիսկ կարելի ա շքեղություն համարել (կամ նագլիություն ), բայց իրականում, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, լավ էլ անհրաժեշտություն ա, ուղղակի ոչ բոլորն են ի վիճակի դա հասկանալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), Cassiopeia (04.10.2016), John (04.10.2016), Smokie (07.10.2016)

  14. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ մայրական պերֆեկցիոնիզմի մասին, որ մեկ ա ինչ էլ անեն մայրերը, էրեխեքը դժգոհելու պատճառ կգտնեն:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (12.10.2016), Smokie (15.10.2016)

  16. #69
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի բան եմ հասկացել.
    Կիսատ քունը կամ անքուն վիճակը նպաստում ա դեպրեսային վիճակների, իսկ երեխեքը դա զգում են ու իրենց հերթին սկսում են նվնվալ, լացել ու նեռվայնացնել։
    Հա, էսօր ես էլ եմ վատ մամա։ Վերջին ամիսուկեսի գերհոգնածության, բրոնխիտի հազի ու Տրդատի ինձնից միշտ կախված լինելու ֆոնի վրա էսօր ահավոր դեպրեսիվ վիճակում եմ։ Ու ոնց որ 3 երեխեքս էլ զգում են դա, ամեն մեկը մի էնպիսի պահանջ ա ներկայացնում, կամ անիմաստ տեղը կռիվ սարքում, լացում, ճվում։ Իսկ ես ուղղակի անտարբեր նայում եմ։
    Իսկ որ էս աստիճան հոգնած չլինեի, կժպտայի, կփորձեի ինչ-որ բանով երեխեքին զբաղեցնել, հետները կխաղայի։ Բայց չէ։ Էսօր էդ օրը չի... Մնում ա հուսալ, որ շուտով խելքի կգամ։

    Հա, մամաներ ջան, ինչքան հնարավորություն ունեք, օգտագործեք լիարժեք քնելու համար։ Ոչ ոքին դեպրեսնյակ մամա պետք չի։

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), Quyr Qery (21.12.2016), Արշակ (20.12.2016), Մուշու (20.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Ուլուանա (20.12.2016)

  18. #70
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ էլի: Էս թեման կարդում եմ, ու շատ խնդիրներ ինձ համար լուծելի են թվում, երբ երկրորդ անձ ա մասնակցում էս պրոցեսին՝ պապան: Ու ինձ մի հարց ա հետաքրքրում. էս բոլոր պրոբլեմների առաջ կանգնում եք պապայի մասնակցությամբ հանդե՞րձ, թե՞ պապաները չեն մասնակցում երեխայի խնամքին, տան գործերին և այլն:
    Բյուր ջան, պակերացրու, որ Հայկի նման ամուսին կամ պապա կարելի ա միայն երազել: Ամեն ինչում օգնում ա, եթե Հայկը տանն ա, ես կարող եմ տանը չլինել և դա չի զգացվի: Բայց Հայկի տանը լինելը մենակ շաբաթ-կիրակի ա, երևի չեմ հասցնում հանգստանալ: Ինչևէ, սեփական փորձից ելնելով՝ էն տարիների փորձով, որ 2 տեղ էի աշխաում ու տուն էի գալիս հոգնած ու սոված, եթե տունը թափթփված էր լինում, ուտելիք էլ չէր լինում, մի տեսակ հիասթափվում էի ներքուստ և հոգնածույունս էլ ավելի էր խորանում: Հիմա աշխատում եմ էդ մինիմալը ապահովել, որ գա տուն, մեկա երեխեքը մինչև քնելը իրան բաց չեն թողնում, հազիվ ենք սովորացրել, որ գոնե թողնեն հանգսիտ հաց ուտի:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.12.2016), Cassiopeia (22.12.2016), John (23.12.2016), Smokie (22.12.2016), Մուշու (22.12.2016), Նաիրուհի (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  20. #71
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,085
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման ուզում եմ ակտիվացնել։ Պարբերաբար թեմային համապատասխան տարբեր հետաքրքիր նյութեր են հանդիպում՝ թե՛ հոդվածների, թե՛ վիդեոների տեսքով, բայց, չգիտես ինչի, չեմ դնում։ Նոր էս երգը հանդիպեց, սա վայելեք, հետո ավելի լուրջ բաներ էլ կդնեմ .

    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2017, 07:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (17.05.2017), Աթեիստ (07.05.2017)

  22. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,085
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիդեոն, փաստորեն, հեռացվել էր իմ էստեղ տեղադրելուց հետո... Ուրիշ տեղից գտա, խմբագրեցի գրառումը, նորից տեղադրեցի։ էս ընթացքում էս կնոջը մի քիչ ուսումնասիրեցի. պարզվում ա՝ տենց մամայական պրոյեկտ ունի հումորային՝ Чудо-Люда (իր անունը՝ Людмила Светлова), չնայած էդ պրոյեկտից դուրս երգեր էլ հանդիպեցի, հավես դեմք ա երևում ։

    Чудо-Люда պրոյեկտից մի երգ էլ՝ «Օրորոցային».

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (17.05.2017), Srtik (07.05.2017), Աթեիստ (07.05.2017), Արէա (07.05.2017)

  24. #73
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանային խոսք եմ տվել հետ գալ էս բաժին, մեկ ա քննադատւմ են, մանավանդ տղամարդիկ, մանավանդ չամուսնացած, մանավանդ էդ պահը <թեթև> վիրավորական ա, բայց անցած լինի։
    Եվս մի թեմա, որ ինձ համար ակտւալ ա․ երեխաների վաղ զարգացում՝։ Օրինակ ես երեխաներին ոչ մմի խմբակ չեմ տարել, ոչ մի հատուկ զարգացման կենտրոն չեմ տարել և տանում։ Էս առումով էլ մտերիմներիս կողմից քարկոծվում եմ, որ երեխեքս հետ են մնացել․ բայց ումից, ինչից, ասեք խնդրեմ։ Ինձ համար երեխայի զարգացումը ըստ իր արագության ա գնում։ Եթե մեծ տղայիս թվերը դեռ 2 տարեկանից են հետաքրքրել և նա ինքը հարցեր տալով սովորել ա 4 տարեկանում բոլոր թվերը կարդալ՝ տասնավոր, հարյուրավոր հազարավոր, և ավելի մեծ։ Ապա աղջիկս 5 տարեկան ա, բայց դեռ թվերը մինչև տասը իրար ա խառնում, լավ չի ճանաչում։ Մեծ տղայիս գիմնաստիկայի դպրոց տարա, նրան դուր եկավ, ուրախ զվարթ գնում-գալիս ա, իսկ երբ աղջկաս տարա, նա 1,5 ժամ կանգնեց պատի տակ ու ոչինչի չմասնակցեց, կողքինների խորհուրդով պիտի լացելով տանեի, բայց ես չտարա և էլի քննադատություն։ Փոքրս 3 տարեկան ա, հազիվ ա սկսել խոսել, հաշվել սովորեց, մի քանի բանաստեղծություն սովորեց, բայց գույները դեռ մտքովս չէր անցել սովորացնեմ, ու մեկ էլ հոպ ու ըտեղ էլ կպան։
    Հիմա ես համեմատած մյուս մայրիկների շատ պասիվ եմ երեխաների վաղ զարգացման գործի մեջ, տարբերությունը արտաքին աշխարհի մասին գիտելիքների իմացության շատ մեծ իմ ու ցանկացած այլ երեխաների միջև, իմոնք նույնիսկ մանկամիտ ու հարիֆ են մյուս երեխաների կողքին։ Սենց բաներ։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  25. #74
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական. թեման առանձնացված է հետևյալ օրագրային գրառման շուրջ ծավալված քննարկումից։ Քննարկումը նույնպես տեղափոխվել է այս թեմա։

    Հաճախ եմ ուզում մայրության, երեխաների դաստիարակության վերաբերյալ զանազան թեմաներ բացել, քննարկել, նկատի ունեմ՝ նաև նուրբ ու խնդրահարույց թեմաներ, մայրության «հակառակ կողմը» բացահայտող, քննարկել էն հոգեվիճակները, զգացողությունները, ցանկությունները, արարքները, որոնց մասին սովորաբար ընդունված չի բարձրաձայնել, քանի որ դրանք, այսպես ասած, պատիվ չեն բերում մեզ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնորոշ են եթե ոչ բոլորին, ապա առնվազն ճնշող մեծամասնությանը։ Բայց գրեթե համոզված եմ, որ նման թեմաներ բացելու դեպքում մենակ եմ մնալու դրանցում. դժվար թե որևէ մեկն անկեղծանա ու համարձակվի անկեղծ ու անկաշկանդ խոսել ու քննարկել որպես մայր ունեցած իր խնդիրները, դժվարությունները, թերացումները, մեղքի զգացում առաջացնող երևույթները, հոգեվիճակները և այլն (մարդիկ իսկի էն անմեղ՝ երեխաների զարգացման վերաբերյալ թեմաներում ձայն–ծպտուն չեն հանում, էլ ուր մնաց՝ էդպիսի թեմաներում)։ Ու անկեղծանալու դեպքում ի վերջո կստացվի, որ դու մեջների ամենաանհաջող մայրն ես, որ նման դժվարություններ ունես, մյուս բոլորի մոտ ամեն ինչ իդեալական է, ու կփոշմանես, որ ընդհանրապես շոշափել ես էդ թեման։ Ընդհանրապես մայրությունը չափազանց նուրբ թեմա է ու մայրերի համար լուրջ մրցակցության դաշտ. ոչ ոք չի ուզում էդ մրցադաշտում պարտվող երևալ, թերի կողմով բացահայտվել, բոլորն ուզում են ցույց տալ, որ իրենք շատ լավ են հաղթահարում էս կամ էն դժվարությունը, կամ որ, ավելին, իրենք դժվարություններ ընդհանրապես չունեն. շատերը հատկապես համեմատության մեջ են սիրում դա շեշտել. «Իսկ իմ երեխան՝ էսպես, իսկ իմ երեխան՝ էնպես...» «Մենք էդպիսի խնդիրներ չունենք»։ Բնականաբար, բոլորը նույն խնդիրները չեն կարող ունենալ, պարզ է, բայց երևի շատ քչերն են, որ ընդհանրապես խնդիրներ չունեն։ Ես որ էսքան ժամանակ դեռ միայն մի երկու ծնողից եմ էդպիսի տպավորություն ստացել, իսկ թե իրականում ինչքանով է էդպես՝ չգիտեմ։ Ու արդյունքում երևի շատերը մնում են իրենց խնդիրների հետ միայնակ (էն խնդիրների, որոնց մասին ընդունված չի խոսել, ու երևի ամեն մեկը մտածում է, որ միայն ինքն ունի էդ խնդիր(ներ)ը), բայց կարևորը՝ կողքից լավ (երբեմն՝ նույնիսկ անթերի) ծնողի համբավով։ Նույնիսկ Ֆեյսբուքում գործող համապատասխան խմբերում հարցերը, որպես կանոն, կենցաղային, առողջական ու գործնական ոլորտի են լինում, չեմ հիշում, որ հոգեբանական–էմոցիոնալ ոլորտին վերաբերող որևէ հարց բարձրաձայնված տեսնեմ կոնկրետ մարդու կողմից։ Էդ թեմաները, որպես կանոն, մեկ–մեկ պատահում են միայն ինչ–որ հոդվածների հղումների տեսքով, բայց ոչ երբեք անձնական օրինակով։ Ու զարմանալի էլ չի. ոչ ոք չի ուզում առաջինը լինել. ի վերջո, ու՞մ համար է հաճելի մյուսների ֆոնին ավելի վատը երևալը, հետն էլ քննադատվելն ու մեղադրվելը։

    Անգլալեզու կայքերում հաճախ են պատահում նյութեր, հոդվածներ՝ նշածս մայրության «հակառակ կողմը» բացահայտող երևույթների վերաբերյալ, որոնք կարդալիս հանգստանում ես, մխիթարվում ու հասկանում, որ միայն դու չես, որ էդ դժվարություններն ունենում ես, որ, փաստորեն, էնքան էլ սարսափելի կամ աննորմալ չես, ինչքան քեզ թվում էր, ու որ նկարագրված ոչ էնքան դրական երևույթներն ավելի քան բնական հոգեվիճակներ ու զգացողություններ են գրեթե ցանկացած ծնողի համար, պարզապես դրանց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Ու կարևոր է նաև, որ էդ գրառումները հաճախ ոչ թե վերացական հոդվածներ են լինում, այլ կոնկրետ մարդկանց անձնական բլոգային գրառումներ ու հոդվածներ՝ սեփական փորձի, սեփական զգացողությունների մասին՝ առավելագույն անկեղծ ու կարծես մինչև վերջին նյարդը մերկացված ու բացահայտված։
    Ես չհասկացա, թե ինչ եք ուզում, որ մայրերը իրենց անձնական խնդիրների մասին անկեղծ պատմեն օտար մարդկանց:
    Ո՞րն է էա ամենի ռացիոնալ մասը, և ո՞րը հոգեբանական իդացիոնալը:

    Սովորաբար էն մարդիկ, ովքեր հասարակական հարթակներից անկեղծորեն, ոչ հեքիաթային-առասպելաբանորեն պատմում են իրենց անձնական խնդիրների մասին, տպավորություն են թողնում այնպիսի մարդկանց, ովքեր բարձրաձայն ասում են իրենց խնդրի մասին, որ ազատվեն դա լուծելու պարտականությունից: Նախ և առաջ սեփական խղճի առաջ:
    / Ես չեմ կարծում, որ թեմայի հեղինակը ունի անսպիսի մոտեցում ու հավանաբար էն բացառությունից է, ում մոտ էսպես բարձրաձայն խոսալը հավանաբար ունի լրիվ այլ իմաստ : /

  26. #75
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանային խոսք եմ տվել հետ գալ էս բաժին, մեկ ա քննադատւմ են, մանավանդ տղամարդիկ, մանավանդ չամուսնացած, մանավանդ էդ պահը <թեթև> վիրավորական ա, բայց անցած լինի։
    Եվս մի թեմա, որ ինձ համար ակտւալ ա․ երեխաների վաղ զարգացում՝։ Օրինակ ես երեխաներին ոչ մմի խմբակ չեմ տարել, ոչ մի հատուկ զարգացման կենտրոն չեմ տարել և տանում։ Էս առումով էլ մտերիմներիս կողմից քարկոծվում եմ, որ երեխեքս հետ են մնացել․ բայց ումից, ինչից, ասեք խնդրեմ։ Ինձ համար երեխայի զարգացումը ըստ իր արագության ա գնում։ Եթե մեծ տղայիս թվերը դեռ 2 տարեկանից են հետաքրքրել և նա ինքը հարցեր տալով սովորել ա 4 տարեկանում բոլոր թվերը կարդալ՝ տասնավոր, հարյուրավոր հազարավոր, և ավելի մեծ։ Ապա աղջիկս 5 տարեկան ա, բայց դեռ թվերը մինչև տասը իրար ա խառնում, լավ չի ճանաչում։ Մեծ տղայիս գիմնաստիկայի դպրոց տարա, նրան դուր եկավ, ուրախ զվարթ գնում-գալիս ա, իսկ երբ աղջկաս տարա, նա 1,5 ժամ կանգնեց պատի տակ ու ոչինչի չմասնակցեց, կողքինների խորհուրդով պիտի լացելով տանեի, բայց ես չտարա և էլի քննադատություն։ Փոքրս 3 տարեկան ա, հազիվ ա սկսել խոսել, հաշվել սովորեց, մի քանի բանաստեղծություն սովորեց, բայց գույները դեռ մտքովս չէր անցել սովորացնեմ, ու մեկ էլ հոպ ու ըտեղ էլ կպան։
    Հիմա ես համեմատած մյուս մայրիկների շատ պասիվ եմ երեխաների վաղ զարգացման գործի մեջ, տարբերությունը արտաքին աշխարհի մասին գիտելիքների իմացության շատ մեծ իմ ու ցանկացած այլ երեխաների միջև, իմոնք նույնիսկ մանկամիտ ու հարիֆ են մյուս երեխաների կողքին։ Սենց բաներ։
    Նախադպրոցական տարիքում երեխաներին "խմբակներ" տանելու իմաստը միայն այլ երեխաների հետ շփումն է ու համատեղ ինչ որ գործողություն կատարելը, որի արդյունքը կարող են իրենք տեսնել ու սովորել օգնել իր կողքինին /"թույլին"/: Եթե երեխան զրկված է այլ երեխաների /ոչ իր քույր ու եղբայր/ հետ ամենօրյա խաղային շփումներից:

    "Մրցակցային" մոտեցումենրը ոչ մի լավ բանի չեն բերում: Դրանք դաստիրակում են "վիներ-լուզեր" տիպի հոգեպես դժբախտ մարդիկ: Անկախ նրանից- "վիներ" են թե "լուզեր":
    Էս առումով ինչքան երեխան "հարիֆ" մեծանա, էնքան պոտենցիալ կունենա երջանիկ, բարի, համբերատար. հոգատար երեխա-մարդ լինելու մնացած կյանում: Երջանիկ մարդ, ինչը բարիք է հենց իր համար և նաև իր շրջապատի համար:

    Մորից ավելի լավ ոչ մեկ չի կարող հասկանալ թե ինչ է պետք իր փոքրիկի երջանկությանը:
    Կողքից կարելի է լսել, զուտ որպես ինֆորմացիա: Բայց ոչ երբեք որպես դիրետկիվ:

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  2. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  3. Դրամահավաքների հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 16.08.2015, 22:20
  4. Արձակ. Մայրության տոնը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2013, 10:16
  5. Հոդված. Ավետման և մայրության ու գեղեցկության տոն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •