Մի հետազոտություն ցույց է տվել, որ էսպես կոչված մտածող մարդիկ ֆիզիկապես ավելի պակաս ակտիվ են, քան չմտածողները: Էկեք մի կողմ թողնենք էս հետազոտությունն իր կասկածելի մեթոդոլոգիայով ու փորձենք էդ հարցը քննարկել ակումբում: Դուք ի՞նչ կարծիքի եք:
Մի հետազոտություն ցույց է տվել, որ էսպես կոչված մտածող մարդիկ ֆիզիկապես ավելի պակաս ակտիվ են, քան չմտածողները: Էկեք մի կողմ թողնենք էս հետազոտությունն իր կասկածելի մեթոդոլոգիայով ու փորձենք էդ հարցը քննարկել ակումբում: Դուք ի՞նչ կարծիքի եք:
Մտածող մարդիկ մտածում են, նոր են շարժվում
Կամ մտածում են ու չեն շարժվում: Տենց համաչափություն նկատել եմ, բայց հնարավոր պատճառները շատ են, սկսած նրանից, որ եթե մարդը ավելի շատ հակված ա գիտությամբ զբաղվելու, ինքը հիմնականում կարդալով/հոդվածներ փնտրելով ա զբաղված ու ժամանակ քիչ կունենա շարժվելու: Էլ չասեմ որ էդ աշխատանքը հոգնեցնում ա ու ոչ տչրամադրություն ես ունենում մի տեղ գնալ, ինչ-որ բան խաղալու, ոչ էլ էներգիա:
The cake is a lie.
Աթեիստ (10.08.2016)
Մինչև մտածողները նստած վերլուծում են իրենց կատարած գործողությունները,չմտածողները առաջ են շարժվում ու վայելում կյանքը
Մտածում եմ, որ դատարկաբանություն ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (10.08.2016)
Ինձ էլ ա թվում, որ անկապ բան ա: Էս վերջերս էլի մի սենց բան աչքովս ընկավ. «գիրք կարդացող մարդիկ ավելի երկար են ապրում» և այլն: Այսինքն՝ ինչ-ինչ հիվանդություններ ու առողջական պրոբլեմներ ունենալու ավելի փոքր ռիսկ ունեն, քան մյուսները: Հետո նշվում էր, որ ամենաշատը կարդում են միջինից բարձր տարիքի, բարձր եկամուտ ունեցող կանայք: Հիմա էդ երկար ապրելը ինչի՞ հետ ա կապված, բարձր եկամտի՝ լավ կենսակերպի ու կին լինելու՞, թե՞ գիրք կարդալու հետ:
DIXIcarpe noctem
Տրամաբանություն կա․ էներգիան մարդու մեջ սահմանափակ է, իսկ մտավոր աշխատանքը նույնպես էներգիա է պահանջում, նույնիսկ կարծեմ ավելի, քան ֆիզիկականը։ Այնպես որ ինչքան շատ ես մտածում, այնքան ավելի քիչ էներգիա է մնում ֆիզիկական ակտիվության համար։
Հ․Գ․
«Բայց պետք չի» ©
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Զուտ ըստ աշխատանքի բնույթի, երևի իմաստ կունենա էս թեմայում բերվածը: Մտավոր աշխատանքով զբաղվողները հիմնականում նստած են աշխատում ու քիչ են շարժվում, ի տարբերություն ասենք՝ մատուցողի, մանկապարտեզի դայակի, հավաքարարի և այլն: Բայց դե նորից եմ ասում, զուտ աշխատանքի բնույթը հաշվի առնելով: Էդ ասենք չի նշանակում, որ էդ նույն մատուցողը «մտածող» չի կամ ցածր ինտելեկտ ունի:
Մտածող ու չմտածողը ո՞նց են սահմանել։ Իրանք ոնց հասկացա IQ-ի հետ են կապում։ Դուք որ բաժանում եք ո՞նց եք սահմանում։
Հակառակը ո՞րն ա
Ի դեպ, օրիգինալ հոդվածն ամբողջությամբ կարդացի: Սիրում եմ սենց պարզ դիզայնով հետազոտություններ: Հեղինակներն էլ են ասում, որ ջահել ուսանողի ու ավելի տարիքով մարդու միջև կարան տարբերություններ լինեն, որովհետև ավելի տարիքով «մտածողի» խելքը հասնում ա, որ չշարժվելը լավ չի, սկսում ա սպորտով զբաղվել-բան (ու ստեղ լրիվ ուրիշ պատմություն ա դրանից հաճույք ստանում ա, թե չէ): Ու հետաքրքիր ա նաև, որ սա առաջինը չի սենց հայտանգործությամբ (հոդվածի ներածության մեջ լիքը ուրիշ հղումներ կան), բայց առաջինն ա, երբ շարժվելը դիտարկում են որպես օբյեկտիվ ցուցանիշ: Ու դա ահագին հետաքրքիր ա:
Freeman (10.08.2016)
Չէ, IQ-ն չի կոնկրետ էս հետազոտության մեջ, այլ էսպես կոչված need for cognition մեծությունն ա, այսինքն՝ կոպիտ ասած մտածելու պահանջ: Դա որոշել են հատուկ հարցաշարերով: Էս գիտահանրամատչելի հոդվածի մեջ հարցի օրինակ կա. «Հաճույք եմ ստանում խնդիրների նոր լուծումներ պահանջող առաջադրանքներ կատարելի», պատասխանը՝ այո-ոչ: Ու սենց լիքը հարցերով հետազոտվողներին բաժանում են երկու խմբի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ