StrangeLittleGirl-ի խոսքերից
Նախ, Հաուսը ինքը ոտից գլուխ դեբիլ սերիալ ա, էնտեղ թե՛ գիտությունը, թե՛ բժշկությունը ոնց կարողանում, աղավաղում են: Բժշկության ու գիտության մեջ ընդունված բան ա, որ եթե հարցաշարային հետազոտություն ես անում, իրավունք չունես հիվանդի/հետազոտության մասնակցի ասածներին չհավատալու, մանավանդ որ էդ հարցաշարերը նենց են կառուցված, որ եթե սուտ ա ասում որևէ մեկը, շատ հեշտ ա բռնացնելը:
Չէ, կարա հակառակը չաշխատի: Տենց բաներ շատ են լինում գիտության մեջ: Մեկը հենց էսօր իմ հետազոտության մեջ պատահաբար outcome-ն ու predictor-ը տեղերով խառնել էի, նենց ընտիր արդյունք էի ստացել, որ էլ ասելու չի: Բայց հետո ջոկեցի, որ սխալ եմ արել, հետ փոխեցի, նույն հին տխուր արդյունքն էր:
Էս հետազոտության մեջ մենակ մի բան պարզ չի. effect size-ն ինչքա՞ն ա: Կարող ա շատ փոքր ա իրականում երկու խմբերի միջև տարբերությունը, անկապ շուխուռ են անում, հոդվածում էլ չկա թիվը:
Էջանիշներ