Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ես Ճապոնիայի հայերի մասին չէի, իմ ասածն էն էր, որ հիմիկվա վիճակում կապ չունի` ՀՀ քաղաքացիները կընտրեն, Ճապոնիայի քաղաքացիները կընտրեն, թե Ավստրալիայի կենգուրուները կընտրեն, մեկ ա սաղ քվեները կգան տիգրան մուկուչյանի մոտ ու կվերածվեն սերժիկեղենի:
Այ եթե հնարավոր լինի նենց մեխանիզմներ մշակել, որ ընտրակեղծիքները, կաշառքները համարյա բացառվեն, ամեն ինչ վերահսկվի, նոր արժի մտածել` արտերկրի մարդկանց ներգրավվածությունը ոնց կանդրադառնա: Իսկ սենց լրիվ մեկ ա:
Ռամշ, փորձը ցույց ա տալիս, որ ընտրակեղծիքների դեմն առնելու միակ մեխանիզմը դիտորդներն ու վստահված անձիք են: Թե չէ ՀՀԿ-ն իրանից դուրս նոր մեթոդներ ա հորինում ընտրակեղծիքների դեմն առնելու, հետո էլ նոր մեթոդներ ա հորինում դրանք շրջանցելու: Իսկ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հենց էդ ընտրակեղծիքների մեթոդներից մեկն են: Գիտեն, որ էդ մարդիկ չեն քվեարկելու, իրանց տեղը հանգիստ Հայաստանի ներսում քվեարկություն են կազմակերպում: