Ուղղակի ես աղոտ հիշում եմ, որ դրսից էկող ձայները հեչ չէին համապատասխանում ՀՀ ներսի ձայներին: Ասենք, խորհրդարանականին դաշնակցությունն էր մեծամասնություն լինում, իսկ նախագահականին թեկուզ Քոչը կրում էր, բայց ավելի փոքր տարբերությամբ: Էս հարցը հիմա շատ ավելի ակտուալ ա, քան ասենք 2008-ին, որտև արտագաղթը շատ ավելի մեծ տեմպեր ա ստացել, ու դրսում բնակվող հայերի ձայները կարան լուրջ ազդեցություն ունենան վերջնական արդյունքի վրա: Ու պլյուս դրսում ապրողներին անհնար ա 5000 դրամով առնել, որովհետև որպես կանոն իրանք էդ 5000 դրամի կարիքը չունեն:

Դեսպանատներն էլ էդքան հեշտ կառավարելի չեն, ինչքան թվում ա: Նույն ստեղի դեսպանատունն ահագին ընդդիմադիր ա: Ճիշտ ա՝ էլի ՀՀ պաշտոնական ինֆո-բան, անմոռուկ վիճակներ, բայց որ տեղը գալիս ա, տակից լիքը ընդդիմադիր մտքեր են անցկացնում: