Chuk-ի խոսքերից
Ռամշ ջան, խնդիրն էն ա, որ իրավունք կունենա ոչ թե Ճապոնիայի բնակչությունը, այլ Ճապոնիայի հայկական համայնքը: Քվեարկությունը կանցնի էնտեղի դեսպանատանը, որտեղի բոլոր չինովնիկները ըստ էության նույն կլանային շահերին պաշտպանողն են: Ընդդիմադիր կուսակցությունները, դիտորդական խմբերը չեն կարողանա էնտեղ ապահովել հսկող մարդկանց (վստահված անձ, դիտորդ, լրագրող, հանձնաժողովի անդամ), ռեսուրսների բացակայության պատճառով: Ընտրողների մեծ մասը կտրված կլինեն հայկական իրականությունից, իրանց կուղղորդեն Ճապոնիայի հայկական համայնքի լիդերները, որոնց հետ որոշակի կլանաշահային կապեր ստեղծած կլինեն ստեղի իշխանությունները (օրինակը պրոյեկտի մեծ հայկական համայնք ունեցող Ռուսաստանի վրա ու հիշի, թե էնտեղ ո՛ր խմբավորումներն են ընտրողներին ուղղորդելու): Հաշվի առնելով որ Ճապոնիայում եղած հայաստանի քաղաքացիների մեծ մասը կլինեն անելանելիությունից խոպան գնացածներ, չեն հրաժարվի 1060 յենից և էսպես շարունակ:
Այսինքն եթե գա խնդիր, որ այլ երկրներում ընտրությունը ոչ թե զուտ ձևական բնույթ կրի՝ ժողովորդավարությանը շվաքը պահելու համար, որի արդյունքում քչերն են էդ իրավունքից օգտվելու, այլ հանկարծ դառնա էնպես, որ դրսի քվեները լուրջ ազդեցություն ունենա ընտրության արդյունքի վրա, ապա նույն կամ ուրիշ ընտրակեղծիքները ապահովված կլինեն:
Էջանիշներ