Վերջին մի քանի տարիներին ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին: Էսպիսով, իրենց անունները մնում են ՀՀ ցուցակներում, ու ուրիշներն իրենց տեղը քվեարկում են:

Ասեմ, որ իմ իմացած ժողովրդավարական երկրներում նման պրակտիկա չկա, ու իրենց քաղաքացիները կարող են այս կամ այն կերպ մասնակցել ընտրություններին (փոստով քվեարկությամբ, դեսպանատներում և այլն):

Ի՞նչ եք կարծում՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին պիտի կարողանա՞ դեսպանատանը քվեարկել, թե չէ: Մի կողմից, պնդումներ կան, որ դրսում բնակվողը չպիտի որոշի Հայաստանի ապագան: Բայց մյուս կողմից էլ հնարավորություն չունենալով որևէ կերպ ազդել Հայաստանի գործընթացների վրա՝ ՀՀ քաղաքացին ավելի շատ կշտապի այլ պետության քաղաքացիություն ստանալ ու ընդհանրապես բացառել Հայաստան վերադառնալը:

Ի՞նչ կարծիքներ կան: