Լրիվ ցածր ինքնագնահատական վիճակ ա: Սխալ մարդուն սիրահարվելն արդեն ինքնագնահատականի խնդիր ա, երբ էդ մարդուց պոկ չես գալիս անկախ հանգամանքներից, երբ գիտես՝ կնոջը մեկ ա չի թողնելու, երբ գիտես, որ մեկ ա շարունակելու ես սիրուհի կարգավիճակում մնալ, գժվում ես դրանից, ներվայնանում, նաև խանդում, ուզում ես օրը ցերեկով էդ տղամարդու հետ դուրս գալ, բայց գիտես, որ դա չի լինելու: Ու երբ էս ամենը գիտակցելով մնում ես մեկի հետ, ուրեմն ինքնագնահատականի լուրջ խնդիր ունես:
Հաշվի առնելով, որ սենց բաներից ես մի քիչ լավ եմ հասկանում ու հաշվի առնելով, որ ուղղակի չեմ ուզում, որ ինձ մտերիմ մարդիկ անտանելի վատ իրավիճակում լինեն, հանգիստ ասում եմ՝ վերջ տուր: Ու դա գալիս ա մի քանի հարց տալով ու պատասխանը ստանալով: Ի՞նչ ես ուզում: Ուզում ես էդ մարդու հետ լինե՞լ: Ինքը պատրաստվու՞մ ա կնոջը թողնել: Չէ՞: Ուրեմն վերջ տուր: Մեկ ա, էդ վիճակի վերջը մի օր գալու ա, ավելի լավ ա՝ շուտ գա:
Կամ՝ ամուսինդ սիրուհի ունի: Դուրդ չի՞ գալիս: Խոսե՞լ ես հետը էդ մասին: Թող ամուսնուդ:
Ինտելեկտը կարա՞ դեր ունենաս էս դեպքում:
Բյուր, ախր նենց կատեգորիկ ես մոտենում. կարծես ամեն ինչ սև ու սպիտակ ա՝ կամ էս կողմ, կամ էն կողմ։ Բայց ախր լիքը հանգամանքներ, նրբություններ կան նման իրավիճակներում, որոնք դու (ինչպես և բոլոր կողմնակի մարդիկ) կողքից նայելով չես կարող լիարժեք իմանալ, հասկանալ ու գնահատել։ Ուրիշ բան, եթե դու ինքդ քո անձնական կյանքում նախընտրում ես տենց «չորով» լուծել բոլոր հարցերը՝ կամ էս կողմ, կամ էն կողմ։ Էդ, իհարկե, նորմալ ա, բայց զուտ քո անձնական գործն ա, ու չի նշանակում, որ բոլոր իրավիճակների համար միակ ճիշտ լուծումն ա։ Օրինակ, որ ասում ես՝ եթե չի բաժանվում կնոջից, ուրեմն սիրուհուն չի սիրում, վերջ, այլ տարբերակ չկա։ Բայց ախր դու ի՞նչ գիտես։ Ընտանիքը թողնելն էդքան հեշտ բա՞ն ա։ Ուրիշ բան, եթե այլ հիմքեր կան ենթադրելու, որ չի սիրում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (06.08.2016), Լուսաբեր (03.08.2016), Մարի-Լույս (02.08.2016), Շինարար (02.08.2016)
Ան, իհարկե լիքը նրբություններ կան, բայց անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի նրբություններից երեքի էմոցիոնալ առողջությանն էլ վնաս ա էդ վիճակը:
Նախ, երբ ամուսնացած տղամարդն արտաամուսնական կապի մեջ ա մտնում, ուրեմն կնոջ հետ որևէ տեսակի խնդիր ունի: Դա կարա լինի սեքսուալով սկսած, էմոցիոնալով վերջացրած: Ամեն դեպքում, սա բանաձևային ճշմարտություն ա, որ արտաամուսնական կապի մեջ մտնող տղամարդուն իր կինը լիարժեք չի բավարարում: Երկրորդ, իհարկե ընտանիք թողնելը դժվար ա, բայց հե՞շտ ա սիրուհուն սարսափելի ապրումների մեջ դնելը (իսկ էդ ապրումները կարան դժոխային լինեն, ու միակ բանը, որ կարա սիրուհին անի ինքն իրան փրկելու համար, էդ տղամարդուն թողնելն ա): Երրորդ, դու գիտե՞ս որևէ դեպք, երբ տղամարդը սիրուհի ա ունեցել, ու իր ամուսնությունը կամ սիրուհի ունենալը անվերջ շարունակվել ա: Մենակ մի դեպքում կարա լինի. երբ երեք կողմերն էլ գոհ են իրենց կարգավիճակից: Իմ շրջապատում շատ մարդիկ սենց կարգավիճակում էղել են, վերջում հեփի էնդ ա էղել, այսինքն՝ ի վերջո կա՛մ ընտանիքն ա քանդվել, կա՛մ սիրուհին ա հեռացել, կա՛մ (ամենահաճախը) երկուսը միասին: Էս ա, մի քանի պատմություն ներքևում պատմեմ:
1. Իմ մտերիմներից մեկը մեկուկես տարի բոլորից թաքուն հանդիպում էր մի ամուսնացած տղամարդու հետ: Մեկուկես տարի էդ աղջիկը հիստերիկաների ու դաժան վիճակների մեջ էր: Դրանից հետո էդ տղամարդը թողեց ընտանիքը, որ էդ աղջկա հետ լինի: Բայց իրականում ևս մեկուկես տարի հոգին հանեց. ամեն երկու ամիսը մեկ բաժանվում էր, էդպես էլ չհամաձայնեց միասին ապրելուն: Ի վերջո, էդ լավ աղջկան հասցրեց ինքնասպանության մտքերի, ու հիմա էդ տղամարդու հետ չի էլ ինքը, բայց լուրջ էմոցիոնալ ռեհաբիլիտացիայի կարիք ունի:
2. Իմ մտերիմներից մեկի ամուսինը սիրուհի ուներ: Սիրուհուն էլ էի ճանաչում, ընդ որում՝ ահագին ուշ իմացա, որ իրա սիրած տղան իմ ընկերուհու ամուսինն ա: Բայց շատ ուժեղ էր սիրում, հույսեր փայփայում, որ մի օր կնոջը կթողնի, իրա հետ կլինի: Ու ի՞նչ էղավ: Տասը տարվա ամուսնությունից հետո ընկերուհիս ասեց՝ հերիք էղավ, բոլ էղավ, ինքը բաժանվեց: Իսկ ամուսինը գնաց մի երրորդ կնոջ մոտ, որը կապ չուներ էս պատմության հետ:
3. Մեկ այլ մտերիմ մի ամուսնացած մարդու հետ էր հանդիպում: Էդ մարդը կնոջ հետ սիրելով չէր ամուսնացել, բայց չէր էլ ուզում բաժանվել: Մտերիմս ասեց՝ մի խոսքով կամ բաժանվում ես, ինձ հետ ես լինում, կամ էլ հաջող: Վերջը տղամարդը բաժանվեց կնոջից, արդեն քանի տարի ա, իրար հետ են:
4. Մոտիկ ընկերուհուս ամուսինը ամուսնությունից մի տարի անց դավաճանեց կնոջը: Ընկերուհիս ահավոր ապրումների մեջ ընկավ, բայց ի վերջո ներեց ամուսնուն: Եվս երկու տարի անց ամուսինն արդեն կանոնավոր սիրուհի ուներ: Էս անգամ արդեն ընկերուհիս պնդեց ու բաժանվեց ամուսնուց: Բայց շատ գեշ, տուրուդմփոցով բաժանություն էր: Եթե էն առաջին անգամ բաժանվեին, ավելի հեշտ կլիներ:
5. Իմ ընկերներից մեկի տատիկը, երբ հանդիպել ա պապիկին, պապիկն ամուսնացած ա էղել: Պապիկն ուզել ա տատիկին կողքից որպես սիրուհի պահել: Տատիկն ասել ա՝ մինչև ամուսնալուծության թղթերդ ցույց չտաս, հետդ սկի ժամադրության չեմ գալու: Տենց, պապիկը գնացել-էկել, համոզել ա, տեսել ա բան չի ստացվում, մեկուկես տարի անց տատիկի դուռը ծեծել ա, ամուսնալուծության թղթերը դեմը դրել: Էդ զույգը հիմա մի քառասուն տարի ա իրար հետ են:
6. Իմ ամուսնացած ընկերներից մեկը (տղամարդ) մի կնոջ սիրահարվեց: Դաստիարակությունը, ներքին ցենզուրան ու այլ հարցեր թույլ չտվեցին, որ էդ սիրահարվածությանն ընթացք տա: Ամիսներ անց կինն ամուսնալուծություն պահանջեց: Արդյունքում՝ երկուսն էլ էմոցիոնալ սարսափների միջով անցան: Հիմա էդ տղան ուրիշ աղջկա հետ ա, ոչ էն մեկի, որին սիրահարվել էր էն ժամանակ:
Էս օրինակները բերում եմ նրա համար, որ հասկանալի լինի, որ սիրուհի ունենալը կամ էդ կարգավիճակում լինելը ոչ ստաբիլ բան ա ու էդ երևույթի առկայության պատճառը շատ ավելի խորը, ուրիշ բնույթի խնդիրներ են: Ու երբ բոլոր երեք կողմերին բավարարող վիճակ չի, վաղ թե ուշ ավարտվելու ա էդ վիճակը, ու տուժածներ լինելու են:
Որովհետև սիրում ես էդ մարդուն. մնացածն արդեն անկարևոր է դառնում։Ինչո՞ւ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ։
Մի քիչ թեմայից դուրս ա, բայց ինձ ավելի հետաքրքրում ա, թե ամուսնացած տղամարդը ո՞նց ա սիրուհու հետ քնում: Կինը «չի բավարարում»... եսիմինչ... Խի կինն ի՞նչ ա, ստանդարտով չափած ավտոպահեստամա՞ս ա, ինչ ա, որ բավարարի, կամ չէ: Եթե ժամանակին «բավարարել» ա (ներողություն էս ապուշ բառը կնոջ պարագայում օգտագործելու համար) էն աստիճանի, որ որոշել ա ընտանիք կազմի, ուրեմն՝ թող (առաջին հերթին իր) որոշումը հարգի, եթե չի կարողանում, թող բաժանվի:
Համոզված եմ, որ էդ տղամարդուն ասես՝ ո՞նց կընդունես, որ կինդ սիրեկան ունենա, կփրփրի, կվրդովվի (իսկ եթե իր համար նորմալ է դա, ապա ընտանի՞ք ինչու ա կազմել, հենա հանգիստ ֆռֆռար իրա համար, էլի):
Իմ կարծիքով, կինը երբ իմացավ ամուսնու՝ սիրուհի ունենալու փաստի մասին, պիտի հանի, սի***ր անի: Էդքան բան:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Մուշու ջան, քեզնից փոքր տարիքավ, անթերի կազմվածքով, ամուսնացած սիրեկանին ֆինանսապես աջակցող սիրուհին ամեն երկրորդ (եթե ոչ 10ից 9) հայ տղամարդու երազանքն ա։ էդ երազանքը փողոցի խոսակցական լեզվով կոչվում ա (հազար ներողություն) սեքսոտ, փողոտ քած։ Ու էդ երազանքը, եթե իրականացած է, հազիվ թե մտածելու ընդունակ լինի, որ մենք էլ փորձենք գուշակել, թե ի՞նչ է մտածում։
Ժող, բայց ինչու՞ եք կպած մենակ պաթոլոգիա տեսնում ամեն տեղ: Կարող ա սենցն ա, երևի նենցն ա, գուցե հույս ունի, ինտելեկտը ծուռ ա, պաձեզդը կեղտոտ ա, բագաժնիկը չի բացվում, վայ խեղճ աղջիկ, խեղճ տղա... Ազատ, անկախ ու սիրուն աղջիկ ա, ում հետ ուզում ու ինչ պատճառով ուզում՝ սեքս ա անում, պըրծ: Կուզի՝ կանի, չի ուզի՝ չի անի: Կարող ա՝ շատ ա սիրում, կարող ա՝ էդ տղամարդն անկողնում աստված ա, կարող ա ուղղակի նենց թեթև մեկումեջ սեքս-ընկերներ են, ինչ ասես՝ կարող ա: Ստեղ, ԻՄՀԿ, աղջկան քննարկելու շատ բան չկա: Այ տղամարդուն՝ ինչքան ուզեք:
DIXIcarpe noctem
Բայց տղամարդուն խի՞, Հայկ: Տղամարդը մարդ չի՞: Կարող ա ուղեղը ուղղակի կախել ա, արյունը տվել ճակատին, սեր-արկած-փոփոխություն, մյուս նժարին՝ ընտանիքն ա, կինը, որ իրեն սիրում է, ինքն էլ իրականում նրան ա սիրում, առանց նրա չի կարող պատկերացնել էդ կյանքը, բայց էստեղ էլ մի ուրիշ տեսակ սեր ու կիրք ա, չի կարողանում կամ չի ուզւոմ իրեն տիրապետել: Ինձ թվում ա, էս արդեն քեզ չեմ պատասխանում, կյանքը էնքան բազմազան ա էմոցիաներով, էնքան տարբեր բաներ կարող են լինել, որ էսպես միանշանակ որոշել, թե վայ, ինչի պիտի ամուսնացած տղամարդը կողմնակի սեքս կամ հարաբերություն ուզի, չգիտեմ, մաթեմատիկա չի էլի, ճիշտ ու սխալ ու վերջ:
Հովսեփին էլ ասեմ, որ էդպես միանշանակ չի, կարող ա և ինչ-որ մի ապուշ քյառթու միջաբվայրի ազդեցության տակ ախմախ-ախմախ դուրս տա՝ քած-մած, բայց միևնույն ժամանակ շատ քնքուշ զգացմունքներ տածի իր սիրուհու հանդեպ:
Ասենք՝ կետ առաջին, կետ երկրորդ, կետ երրորդ բերել նման հարցում քննարկել, չգիտեմ: Հետաքրքիր չի: էս թմեայից դուրս, ես ինքնս իմ վարքագծով, համենայն դեպս էն մասով, որը ցուցադրվում ա, շատ «ճիշտ» մարդ եմ, բայց իմ կյանքի ամենահետաքրքիր պահերը, ամենաէական, իմ կյանքը լցրած, իմ անցյալը անցյալ դարձրած, հիշելիք, կարոտելիք ունեցած պահերը էն «սխալներն» են, «բարոյական նորմերի» էն անտեսումներն են, որոնք իմ երևացող բնութագրին որևէ կերպ հարիր կարող ա չլինեն, որոնց մի մասի համար փոշմանել եմ, մի մասից չէի կարո խուսափել, էդպես պիտի լիներ, մի մասի համար ուրախ եմ, ու դեռ լիքն էլ դեռ անելու եմ:
Apsara (06.08.2016), boooooooom (03.08.2016), Cassiopeia (03.08.2016), Chuk (03.08.2016), enna (06.08.2016), Աթեիստ (03.08.2016), Մինա (03.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ