Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ եթե դիտարկենք կապը զուտ սեռական ցանկությունները բավարարելու միջոց, ապա ինչո՞ւ ըտրել ամուսնացած տարիքով տղամարդու, ով ամենայն հավանակնությամբ չի լինի «լավ պահպանված»: Այդ դեպքում կարելի ա գտնել գեղեցիկ, առույգ, տարիքով բավականին փոքր, չզբաղված սրտով երիտասարդի և գիտակցաբար ոչ մի տեսակ պլաններ չկազմել նրա հետ և չունենալ նիանից ոչ մի ակնկալիք:
Էս պահին համարում եմ, որ ճիշտ որոշում նման դեպքում երիտասարդ սիրեկանն է, գոնե ընտանիք չես քանդում, ավելին եթե պահել ինչ որ մեկին, ապա ոտքերի վրա չկանգնած ուսանողի: Չեմ բացառում, որ տարիքային սխալ մտածելակերպ ա ու մեծանալուն զուգահեռ մտափոխ կլինեմ:
Բայց էստեղ քննարկեցինք, որ պատճառը մենակ սեռական ցանկությունը չի: Հետո, սեռական ցանկություն մենակ արտաքին պուպուշ տվյալները չեն, որ առաջացնում են: Էդ շատ բարդ ու հետաքրքիր բան ա, ու որոշ կանանց մոտ կարա սեռական ցանկություն առաջացնի հենց էդ տղամարդու ամուսնացած լինելու փաստը: Նաև ավելի հասուն լինելը կարա դեր ունենա ու լիքը այլ բաներ:

Հետո, մի բան էլ կա: Ամուսնացած տղամարդը հեչ պարտադիր չի, որ տարիքով մեծ լինի: Ասենք, 22 տարեկան ամուսնացածներ էլ կան, 50 տարեկան ամուրիներ էլ:

Բայց կարծեմ էս թեմայում նշվեց, որ կուսապաշտ Հայաստանում ամուսնացած տղամարդու հետո քնելը գաղտնիության երաշխիք ա: