Մի տեղ խոսք գնաց ինտելեկտի մասին, մի դեպք հիշեցի, ԱՄՆ-ում հետս մի աղջիկ էր աշխատում, ուկրաինուհի էր, գործընկերներից մեկն էլ ղազախ էր ու ամեն ձևով հասավ էդ աղջկա հետ ինտիմ հարաբերությունների, էտ ամենը տևեց երկու ամիս, որովհետև հետո բոլորս էլ հետ եկանք մեր երկիր մեր ուս. հաստատություն: Ուրեմն ամեն օր աղջիկը ինձ պատմում էր իրենց հարաբերությունների մասին, տղայի կողմից տրված խոստումների մասին, իրենց ապագա դղյակներից, երեխեքից, թե ոնց երբ ում ծնողի հետ կծանոթանան, ինչ շքեզ հարսանիք կանեն և այլն: Մի օր չդիմացա և ասեցի, դու հասկանում ես, որ ինքը քեզ խաբում ա, որ շուտով գնալու ա ու վսո: Ասում էր հա, բայց ինչ անեմ, չեմ կարող, ինձ էդ դուր ա գալիս, էդ խոստումներն էլ որ չլինող են դուր ա գալիս: Իհարկե այդպես էլ եղավ հետո կես տարի էլ նամակներով էր իր հոգեկան ապրումներից խոսում, թե ոնց իրան տշեց էտ տղեն, հիմա չի պատասխանում նամակներին, ինքը ինքնասպան ա ուզում լինի: Բայց ախր գիտեր է, ես էլ մեկ անգամ չէր որ ասել էի:
Հիմա հասկացի կնոջ էդ տեսակին, միևնույնն է չես կարող, մարդիկ տարբեր են ու հաճախ ամենաբարդ հարցի պատասխանը լրիվ անկապ մի բան ա դուրս գալիս:
Էջանիշներ