Շին ջան, ո՞վ իր իդեալական մարմնով ու փողով լցնի հայ տղամարդու կյանքը, որ քնքուշ զգացումներ չտածի նրա նկատմամբ ))) խոսքը տիպիկ հայ տղամարդու մասին ա։ Բացարձակ մեծամասնության։ Իհարկե Ակումբում տենց տղամարդիկ հազիվ թե մեծամասնություն լինեն, բայց Ակումբն ինքն իրանով բացառություն ա
Ընդունում եմ, որ շատ չոր եմ արտահայտվում։ Բայց էդ էն ա, ինչ ես տեսել եմ։ Նախ, իրեն հարգող տղամարդը սիրուհու հաշվին չի ապրի, երկրորդ՝ իրեն չհարգող տղամարդը հազիվ թե սիրուհուն հարգի։
Չնայած տենց միանշանակ չի․ իրական պատճառը նման հարաբերությունների կարող է հազար ու մի այլ բան լինել։ Բայց ոնց նայում եմ՝ էլի տղամարդու տեսանկյունից է ստացվում։ Իսկ ամուսնացած սիրեկանին նաև ֆինանսապես ապահովելը ոչ մի կերպ չի տեղավորվում իմ մտքում․ չի ստացվում աղջկա տեսանկյունից նայել։