User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 55 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ինչո՞ւ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ

  1. #46
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ չէի գրել, հիմնական դեպքերում էի գրել:

    Ու իմ դիտարկելով հիմնական դեպքերում հենց էդպես ա: Ավելին, ըստ իմ դիտարկումների կա աղջիկների մի տեսակ, առնվազն Հայաստանում, ովքեր ձգտում են հենց ամուսնացած տղամարդկանց հետ սիրախաղ, սեռական հարաբերություն, կարճ հարաբերություն ունենալ, հուսալով, որ դա կլինի երաշխիք իրենց ոչամուսնական կապերի մասին աշխարհի չիմանալու համար:
    մենակ Հայաստան չի. Ashley Madison կայքի «ժողովրդականությունը» վկա:

  2. #47
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեղ խոսք գնաց ինտելեկտի մասին, մի դեպք հիշեցի, ԱՄՆ-ում հետս մի աղջիկ էր աշխատում, ուկրաինուհի էր, գործընկերներից մեկն էլ ղազախ էր ու ամեն ձևով հասավ էդ աղջկա հետ ինտիմ հարաբերությունների, էտ ամենը տևեց երկու ամիս, որովհետև հետո բոլորս էլ հետ եկանք մեր երկիր մեր ուս. հաստատություն: Ուրեմն ամեն օր աղջիկը ինձ պատմում էր իրենց հարաբերությունների մասին, տղայի կողմից տրված խոստումների մասին, իրենց ապագա դղյակներից, երեխեքից, թե ոնց երբ ում ծնողի հետ կծանոթանան, ինչ շքեզ հարսանիք կանեն և այլն: Մի օր չդիմացա և ասեցի, դու հասկանում ես, որ ինքը քեզ խաբում ա, որ շուտով գնալու ա ու վսո: Ասում էր հա, բայց ինչ անեմ, չեմ կարող, ինձ էդ դուր ա գալիս, էդ խոստումներն էլ որ չլինող են դուր ա գալիս: Իհարկե այդպես էլ եղավ հետո կես տարի էլ նամակներով էր իր հոգեկան ապրումներից խոսում, թե ոնց իրան տշեց էտ տղեն, հիմա չի պատասխանում նամակներին, ինքը ինքնասպան ա ուզում լինի: Բայց ախր գիտեր է, ես էլ մեկ անգամ չէր որ ասել էի:
    Հիմա հասկացի կնոջ էդ տեսակին, միևնույնն է չես կարող, մարդիկ տարբեր են ու հաճախ ամենաբարդ հարցի պատասխանը լրիվ անկապ մի բան ա դուրս գալիս:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.08.2016), John (06.08.2016), Մուշու (06.08.2016)

  4. #48
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ եթե դիտարկենք կապը զուտ սեռական ցանկությունները բավարարելու միջոց, ապա ինչո՞ւ ըտրել ամուսնացած տարիքով տղամարդու, ով ամենայն հավանակնությամբ չի լինի «լավ պահպանված»: Այդ դեպքում կարելի ա գտնել գեղեցիկ, առույգ, տարիքով բավականին փոքր, չզբաղված սրտով երիտասարդի և գիտակցաբար ոչ մի տեսակ պլաններ չկազմել նրա հետ և չունենալ նիանից ոչ մի ակնկալիք:
    Էս պահին համարում եմ, որ ճիշտ որոշում նման դեպքում երիտասարդ սիրեկանն է, գոնե ընտանիք չես քանդում, ավելին եթե պահել ինչ որ մեկին, ապա ոտքերի վրա չկանգնած ուսանողի: Չեմ բացառում, որ տարիքային սխալ մտածելակերպ ա ու մեծանալուն զուգահեռ մտափոխ կլինեմ:

  5. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ եթե դիտարկենք կապը զուտ սեռական ցանկությունները բավարարելու միջոց, ապա ինչո՞ւ ըտրել ամուսնացած տարիքով տղամարդու, ով ամենայն հավանակնությամբ չի լինի «լավ պահպանված»: Այդ դեպքում կարելի ա գտնել գեղեցիկ, առույգ, տարիքով բավականին փոքր, չզբաղված սրտով երիտասարդի և գիտակցաբար ոչ մի տեսակ պլաններ չկազմել նրա հետ և չունենալ նիանից ոչ մի ակնկալիք:
    Էս պահին համարում եմ, որ ճիշտ որոշում նման դեպքում երիտասարդ սիրեկանն է, գոնե ընտանիք չես քանդում, ավելին եթե պահել ինչ որ մեկին, ապա ոտքերի վրա չկանգնած ուսանողի: Չեմ բացառում, որ տարիքային սխալ մտածելակերպ ա ու մեծանալուն զուգահեռ մտափոխ կլինեմ:
    Բայց էստեղ քննարկեցինք, որ պատճառը մենակ սեռական ցանկությունը չի: Հետո, սեռական ցանկություն մենակ արտաքին պուպուշ տվյալները չեն, որ առաջացնում են: Էդ շատ բարդ ու հետաքրքիր բան ա, ու որոշ կանանց մոտ կարա սեռական ցանկություն առաջացնի հենց էդ տղամարդու ամուսնացած լինելու փաստը: Նաև ավելի հասուն լինելը կարա դեր ունենա ու լիքը այլ բաներ:

    Հետո, մի բան էլ կա: Ամուսնացած տղամարդը հեչ պարտադիր չի, որ տարիքով մեծ լինի: Ասենք, 22 տարեկան ամուսնացածներ էլ կան, 50 տարեկան ամուրիներ էլ:

    Բայց կարծեմ էս թեմայում նշվեց, որ կուսապաշտ Հայաստանում ամուսնացած տղամարդու հետո քնելը գաղտնիության երաշխիք ա:

  6. #50
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կարծեմ էս թեմայում նշվեց, որ կուսապաշտ Հայաստանում ամուսնացած տղամարդու հետո քնելը գաղտնիության երաշխիք ա:
    Հա բայց մեր պետությունում բժշկական գաղտնիք ասվածն էլ նենց ոչինչ չի գերծում, մեկ ա չկա երաշխիք որ կուսության վերականգնումից հետո ամուսինը դրա մասին չի իմանա:
    Հ. Գ. 22 տարեկան ամուսնացած տղեն հեչ վստահություն չի ներշնչում, իրա հետ կապը գաղտնի չի մնա:

  7. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց մեր պետությունում բժշկական գաղտնիք ասվածն էլ նենց ոչինչ չի գերծում, մեկ ա չկա երաշխիք որ կուսության վերականգնումից հետո ամուսինը դրա մասին չի իմանա:
    Հ. Գ. 22 տարեկան ամուսնացած տղեն հեչ վստահություն չի ներշնչում, իրա հետ կապը գաղտնի չի մնա:
    Նկատի ունեմ՝ կապի գաղտնիությունը երկուսին ա ձեռ տալիս: Տղամարդուն, որովհետև չի ուզում, որ կինն իմանա: Սիրուհուն, որովհետև չի ուզում, որ իրա կույս չլինելն իմացվի: Ու երևի էս էն բացառիկ դեպքերից ա, երբ տենց կապը կարա մնա երկուսի միջև հենց բամբաստան-Հայաստանում:

  8. #52
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ես էլ իմ կարծիքը ասեմ,ամուսնացած կնոջ հետ հանդիպել եմ,էդ էլ իրա հետաքրքրությունը ու գեղեցկությունը ունի ինձ համար,ավելին ասեմ մի հատ էլ երեխա ուներ 2 տարեկան:Սիրում եմ էն հարաբերությունները,երբ վստահ ես,որ վերջում հաստատ իրար հետ չեք լինելու,ահավոր շատ են էմոցիաները ու զգացմունքները:
    Դե հիմա նույն տրամաբանությունով էլ կարա աղջիկը հանդիպի ամուսնացած տղամարդու հետ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (27.11.2022)

  10. #53
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժուկով-ժամանակով, երբ մի 18-19 տարեկան դեռահաս էի, ես էլ էի մի ամուսնացած տղամարդու հետ հանդիպում՝ ինձնից մի 24 տարով մեծ։
    Համալսարանի դասախոսներից էր, բայց մեր կուրսում դաս չէր տալիս։
    Սկզբում ուղղակի նկատում էի իրեն տարածքում, հետաքրքիր կերպար էր իմ աչքին, հետո չգիտեմ ոնց սկսեցինք խոսել իրար հետ։ Հետո էլ շփումը գնալով ինտենսիվացավ։ Ու ես արդեն մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի իրեն։ Իմ կյանքի ամենամեծ սիրահարվածություններից մեկն էր։ Իսկ ես երբ սիրահարվում եմ, լրիվ մանյակ եմ դառնում։ Հեռու մնալու տարբերակ չկար ինձ համար, կխեղվեի։

    Ինձ «Ծանիկ» էր անվանում՝ Ծիածանի կրճատ տարբերակը։ Իսկ ես իր համար անուն չէի գտնում։
    Ինքն ամուսնական խնդիրներ ուներ, ու ես իհարկե հույս ունեի, որ կնոջը կթողնի, ու իրար հետ կլինենք։ Իմ դեռահասական գլխում դեռ չկար էն միտքը, որ արտամուսնական սիրային կապերը հաճախ օգնում են մարդուն մնալ իր ամուսնության մեջ, ոչ թե նպաստում դրա պառակտմանը։ Ամեն դեպքում, սա կարծես հենց էդ դեպքն էր։
    Ու էս կապը ձգվեց էնքան ժամանակ, քանի դեռ սիրահարված էի իրեն՝ մոտ երկու տարի։
    Հետո էնպես ստացվեց, որ ուրիշին սիրահարվեցի («Մանյակային պատմություն 2»), ու դասախոսի հետ կապը հանգեց։

    Հետաքրքիր էր, որ մեր բաժանումից որոշակի ժամանակ անց նախկին սիրեցյալիս ամուսնությունն իսկապես ավարտվեց։ Ինքը փորձ արեց մեր կապը վերականգնելու, բայց դա ինձ այլևս հետաքրքիր չէր․ զգացմունքներ չկային, իսկ դրանց վերանալուց հետո ամբողջ կախարդանքն էլ հետն էր անցել։
    Ինչպես բոլոր մնացած նախկին հարաբերություններիս դեպքում, էնպես էլ իր հանդեպ ոչ մի բացասական նստվածք չէր մնացել, ու հանգիստ կարող էինք ընկերական հարաբերություններ ունենալ։ Ճիշտ է, մոտ ընկերներ չդարձանք, բայց ժամանակ առ ժամանակ գրում ենք իրար (մի 4-5 տարին մեկ) կամ Հայաստանում լինելուս դեպքում երբեմն հանդիպում, զբոսնում ենք։ Պատմում է իրենից ու ջերմանում, որ հետաքրքրվում եմ։

    Վերջին անգամ էս տարվա հունիսին հանդիպեցինք Երևանում․ շուտով 66 տարեկան է դառնում, դրանից առաջ 2018-ին էի տեսել։ Զարմանալիորեն, ինքն իմ աչքին չի մեծանում․ մազերը մի քիչ մոխրագունել են (էն էլ միայն մի քիչ), բայց դրանից էն կողմ առանձնապես տարբերություն չեմ տեսնում։
    Ամեն անգամ իր հետ հանդիպելիս «Ծանիկին» եմ փորձում վերհիշել, ու մտածում եմ՝ ոնց կարող էի էս մարդուն էդ կարգի սիրահարվել, որ ոչ գաղափարներով, ոչ արժեքներով, ոչ ուրիշ ինչ-որ բանով ոչ մի ձևով մոտ չի իմ էությանը։ Ավելին, թե մարդկանց, թե իր սեռի մեջ էն ամենն է մարմնավորում, ինչն ինձ սովորաբար վանում է։ Ո՞նց կարող է սիրահարվածությունն էդ կարգի մթագնել տեսողությունը կամ որտեղի՞ց են ընդհանրապես հայտնվում էդ զգացմունքները։
    Ամեն դեպքում ափսոսանք երբևէ չի լինում, որ հենց էս կամ էն մարդուն եմ սիրահարված եղել, ուղղակի կախարդանքն անցելուց հետո երբեմն զարմանք է հայտնվում։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.11.2022), Freeman (29.11.2022), John (04.12.2022), Աթեիստ (30.11.2022), մարդ եղած վախտ (29.11.2022)

  12. #54
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սպասենք «Մանյակային պատմություն 2»-ին ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.11.2022), մարդ եղած վախտ (30.11.2022)

  14. #55
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ իմ կարծիքը ասեմ,ամուսնացած կնոջ հետ հանդիպել եմ,էդ էլ իրա հետաքրքրությունը ու գեղեցկությունը ունի ինձ համար,ավելին ասեմ մի հատ էլ երեխա ուներ 2 տարեկան:Սիրում եմ էն հարաբերությունները,երբ վստահ ես,որ վերջում հաստատ իրար հետ չեք լինելու,ահավոր շատ են էմոցիաները ու զգացմունքները:
    Դե հիմա նույն տրամաբանությունով էլ կարա աղջիկը հանդիպի ամուսնացած տղամարդու հետ:
    Իսպանսկիյ ստիդ

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Սիրահարվել ամուսնացած տղամարդուն
    Հեղինակ՝ aniko, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 149
    Վերջինը: 23.12.2012, 08:09
  3. Ո՞վ է ամուսնացած
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2009, 18:23
  4. Տղամարդու անուն
    Հեղինակ՝ Arthur26, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 06.04.2007, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •