Մի տեղ խոսք գնաց ինտելեկտի մասին, մի դեպք հիշեցի, ԱՄՆ-ում հետս մի աղջիկ էր աշխատում, ուկրաինուհի էր, գործընկերներից մեկն էլ ղազախ էր ու ամեն ձևով հասավ էդ աղջկա հետ ինտիմ հարաբերությունների, էտ ամենը տևեց երկու ամիս, որովհետև հետո բոլորս էլ հետ եկանք մեր երկիր մեր ուս. հաստատություն: Ուրեմն ամեն օր աղջիկը ինձ պատմում էր իրենց հարաբերությունների մասին, տղայի կողմից տրված խոստումների մասին, իրենց ապագա դղյակներից, երեխեքից, թե ոնց երբ ում ծնողի հետ կծանոթանան, ինչ շքեզ հարսանիք կանեն և այլն: Մի օր չդիմացա և ասեցի, դու հասկանում ես, որ ինքը քեզ խաբում ա, որ շուտով գնալու ա ու վսո: Ասում էր հա, բայց ինչ անեմ, չեմ կարող, ինձ էդ դուր ա գալիս, էդ խոստումներն էլ որ չլինող են դուր ա գալիս: Իհարկե այդպես էլ եղավ հետո կես տարի էլ նամակներով էր իր հոգեկան ապրումներից խոսում, թե ոնց իրան տշեց էտ տղեն, հիմա չի պատասխանում նամակներին, ինքը ինքնասպան ա ուզում լինի: Բայց ախր գիտեր է, ես էլ մեկ անգամ չէր որ ասել էի:
Հիմա հասկացի կնոջ էդ տեսակին, միևնույնն է չես կարող, մարդիկ տարբեր են ու հաճախ ամենաբարդ հարցի պատասխանը լրիվ անկապ մի բան ա դուրս գալիս:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Cassiopeia (06.08.2016), John (06.08.2016), Մուշու (06.08.2016)
Լավ եթե դիտարկենք կապը զուտ սեռական ցանկությունները բավարարելու միջոց, ապա ինչո՞ւ ըտրել ամուսնացած տարիքով տղամարդու, ով ամենայն հավանակնությամբ չի լինի «լավ պահպանված»: Այդ դեպքում կարելի ա գտնել գեղեցիկ, առույգ, տարիքով բավականին փոքր, չզբաղված սրտով երիտասարդի և գիտակցաբար ոչ մի տեսակ պլաններ չկազմել նրա հետ և չունենալ նիանից ոչ մի ակնկալիք:
Էս պահին համարում եմ, որ ճիշտ որոշում նման դեպքում երիտասարդ սիրեկանն է, գոնե ընտանիք չես քանդում, ավելին եթե պահել ինչ որ մեկին, ապա ոտքերի վրա չկանգնած ուսանողի: Չեմ բացառում, որ տարիքային սխալ մտածելակերպ ա ու մեծանալուն զուգահեռ մտափոխ կլինեմ:
Բայց էստեղ քննարկեցինք, որ պատճառը մենակ սեռական ցանկությունը չի: Հետո, սեռական ցանկություն մենակ արտաքին պուպուշ տվյալները չեն, որ առաջացնում են: Էդ շատ բարդ ու հետաքրքիր բան ա, ու որոշ կանանց մոտ կարա սեռական ցանկություն առաջացնի հենց էդ տղամարդու ամուսնացած լինելու փաստը: Նաև ավելի հասուն լինելը կարա դեր ունենա ու լիքը այլ բաներ:
Հետո, մի բան էլ կա: Ամուսնացած տղամարդը հեչ պարտադիր չի, որ տարիքով մեծ լինի: Ասենք, 22 տարեկան ամուսնացածներ էլ կան, 50 տարեկան ամուրիներ էլ:
Բայց կարծեմ էս թեմայում նշվեց, որ կուսապաշտ Հայաստանում ամուսնացած տղամարդու հետո քնելը գաղտնիության երաշխիք ա:
Ես էլ իմ կարծիքը ասեմ,ամուսնացած կնոջ հետ հանդիպել եմ,էդ էլ իրա հետաքրքրությունը ու գեղեցկությունը ունի ինձ համար,ավելին ասեմ մի հատ էլ երեխա ուներ 2 տարեկան:Սիրում եմ էն հարաբերությունները,երբ վստահ ես,որ վերջում հաստատ իրար հետ չեք լինելու,ահավոր շատ են էմոցիաները ու զգացմունքները:
Դե հիմա նույն տրամաբանությունով էլ կարա աղջիկը հանդիպի ամուսնացած տղամարդու հետ:
ivy (27.11.2022)
Ժուկով-ժամանակով, երբ մի 18-19 տարեկան դեռահաս էի, ես էլ էի մի ամուսնացած տղամարդու հետ հանդիպում՝ ինձնից մի 24 տարով մեծ։
Համալսարանի դասախոսներից էր, բայց մեր կուրսում դաս չէր տալիս։
Սկզբում ուղղակի նկատում էի իրեն տարածքում, հետաքրքիր կերպար էր իմ աչքին, հետո չգիտեմ ոնց սկսեցինք խոսել իրար հետ։ Հետո էլ շփումը գնալով ինտենսիվացավ։ Ու ես արդեն մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի իրեն։ Իմ կյանքի ամենամեծ սիրահարվածություններից մեկն էր։ Իսկ ես երբ սիրահարվում եմ, լրիվ մանյակ եմ դառնում։ Հեռու մնալու տարբերակ չկար ինձ համար, կխեղվեի։
Ինձ «Ծանիկ» էր անվանում՝ Ծիածանի կրճատ տարբերակը։ Իսկ ես իր համար անուն չէի գտնում։
Ինքն ամուսնական խնդիրներ ուներ, ու ես իհարկե հույս ունեի, որ կնոջը կթողնի, ու իրար հետ կլինենք։ Իմ դեռահասական գլխում դեռ չկար էն միտքը, որ արտամուսնական սիրային կապերը հաճախ օգնում են մարդուն մնալ իր ամուսնության մեջ, ոչ թե նպաստում դրա պառակտմանը։ Ամեն դեպքում, սա կարծես հենց էդ դեպքն էր։
Ու էս կապը ձգվեց էնքան ժամանակ, քանի դեռ սիրահարված էի իրեն՝ մոտ երկու տարի։
Հետո էնպես ստացվեց, որ ուրիշին սիրահարվեցի («Մանյակային պատմություն 2»), ու դասախոսի հետ կապը հանգեց։
Հետաքրքիր էր, որ մեր բաժանումից որոշակի ժամանակ անց նախկին սիրեցյալիս ամուսնությունն իսկապես ավարտվեց։ Ինքը փորձ արեց մեր կապը վերականգնելու, բայց դա ինձ այլևս հետաքրքիր չէր․ զգացմունքներ չկային, իսկ դրանց վերանալուց հետո ամբողջ կախարդանքն էլ հետն էր անցել։
Ինչպես բոլոր մնացած նախկին հարաբերություններիս դեպքում, էնպես էլ իր հանդեպ ոչ մի բացասական նստվածք չէր մնացել, ու հանգիստ կարող էինք ընկերական հարաբերություններ ունենալ։ Ճիշտ է, մոտ ընկերներ չդարձանք, բայց ժամանակ առ ժամանակ գրում ենք իրար (մի 4-5 տարին մեկ) կամ Հայաստանում լինելուս դեպքում երբեմն հանդիպում, զբոսնում ենք։ Պատմում է իրենից ու ջերմանում, որ հետաքրքրվում եմ։
Վերջին անգամ էս տարվա հունիսին հանդիպեցինք Երևանում․ շուտով 66 տարեկան է դառնում, դրանից առաջ 2018-ին էի տեսել։ Զարմանալիորեն, ինքն իմ աչքին չի մեծանում․ մազերը մի քիչ մոխրագունել են (էն էլ միայն մի քիչ), բայց դրանից էն կողմ առանձնապես տարբերություն չեմ տեսնում։
Ամեն անգամ իր հետ հանդիպելիս «Ծանիկին» եմ փորձում վերհիշել, ու մտածում եմ՝ ոնց կարող էի էս մարդուն էդ կարգի սիրահարվել, որ ոչ գաղափարներով, ոչ արժեքներով, ոչ ուրիշ ինչ-որ բանով ոչ մի ձևով մոտ չի իմ էությանը։ Ավելին, թե մարդկանց, թե իր սեռի մեջ էն ամենն է մարմնավորում, ինչն ինձ սովորաբար վանում է։ Ո՞նց կարող է սիրահարվածությունն էդ կարգի մթագնել տեսողությունը կամ որտեղի՞ց են ընդհանրապես հայտնվում էդ զգացմունքները։
Ամեն դեպքում ափսոսանք երբևէ չի լինում, որ հենց էս կամ էն մարդուն եմ սիրահարված եղել, ուղղակի կախարդանքն անցելուց հետո երբեմն զարմանք է հայտնվում։
boooooooom (30.11.2022), Freeman (29.11.2022), John (04.12.2022), Աթեիստ (30.11.2022), մարդ եղած վախտ (29.11.2022)
Սպասենք «Մանյակային պատմություն 2»-ին ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ivy (30.11.2022), մարդ եղած վախտ (30.11.2022)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ