User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ինչո՞ւ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ

  1. #31
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, ո՞վ իր իդեալական մարմնով ու փողով լցնի հայ տղամարդու կյանքը, որ քնքուշ զգացումներ չտածի նրա նկատմամբ ))) խոսքը տիպիկ հայ տղամարդու մասին ա։ Բացարձակ մեծամասնության։ Իհարկե Ակումբում տենց տղամարդիկ հազիվ թե մեծամասնություն լինեն, բայց Ակումբն ինքն իրանով բացառություն ա
    Ընդունում եմ, որ շատ չոր եմ արտահայտվում։ Բայց էդ էն ա, ինչ ես տեսել եմ։ Նախ, իրեն հարգող տղամարդը սիրուհու հաշվին չի ապրի, երկրորդ՝ իրեն չհարգող տղամարդը հազիվ թե սիրուհուն հարգի։
    Չնայած տենց միանշանակ չի․ իրական պատճառը նման հարաբերությունների կարող է հազար ու մի այլ բան լինել։ Բայց ոնց նայում եմ՝ էլի տղամարդու տեսանկյունից է ստացվում։ Իսկ ամուսնացած սիրեկանին նաև ֆինանսապես ապահովելը ոչ մի կերպ չի տեղավորվում իմ մտքում․ չի ստացվում աղջկա տեսանկյունից նայել։

  2. #32
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հանդիպել եմ մի քանի դեպքի, երբ երիտասարդ, գեղեցիկ, հմայիչ արտաքինով աղջիկը սեռական հարաբերությունների մեջ է գտնվում ամուսնացած տղամարդու հետ: Ըստ իս շատ քիչ դեպքերում է ամուսնացած տղամարդը հրաժարվում իր ընտանիքից հանուն սիրուհու: Ես չեմ հասկանում այդ աղջիկների/կանանց դրդապատճառը: Ցա՞ծր ինքնագնահատական, անճարությու՞ն, հույս որ գուցե՞ վերջում սիրելին հրաժարվի ընտանիքից և մնա իր հետ, գիտակցությունից հզոր սե՞ր(իմ կարծիքով գիտակից մարդը նման քայլի չի գնա) և այլն: Մի խոսքով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիք և հույս ունեմ քննարկումից հետո(եթե իհարկե լինի քննարկում) կստանամ հարցիս պատասխանը:
    Մուշու ջան, կարծում եմ սխալ է երբ էս հարցում փորձ է արվում գտնել միանշանակ պատասխան։ Մարդիկ տարբեր են հետևաբար տարբեր են դրդապատճառները։ Մեկը կմտնի անկողին, քանի որ իրեն դուր է գալիս որ կարողանում է մյուս կնոջից տղամարդ խլել, մյուսն, որովհետև սիրում է և ստեղծված իրավիճակում գտնում է, որ պետք է հնարավորինս վայելել իր սիրածին, էն մեկն էլ ինչպես Հայկօն նկատեց տվյալ տղամարդուն անկողնում որպես Աստված է ընկալում (գերագնահատված բնազդ)։ Ընդհանրապես երևույթի համար դրդապատճառները բազմազան են, իսկ եզակի դեպքի դրդապատճառը չի լինի հանել ընդհանուր դրդապատճառներից, քանի որ եզակիի դեպքում պատճառը հասկանալու համար նախ պետք է թափանցել տվյալ անձի ներաշխարհ, թեև էստեղ էլ բարդություն կա, հնարավոր է, որ պատճառը խիստ քողարկված լինի։ Եվ ընդհանրապես պետք էլ չի գնալ-հասնել այդքան խորը, քանի որ շատ հնարավոր է դիմացինին տրավմայի ենթարկել։

    Սակայն կարծիքս երևույթի մասին, իհարկե բացասական է։ Իսկ ավելի կոնկրետ վստահ եմ, որ դեռ սխալ չի, երբ երևույթը հակասում է առողջ բանականությանը, բայց մեկ է, ես այն կարծիքին եմ, որ ոչ ոք իրավունք չունի իրենից դուրս որևէ սոցիայլական կառույցի (ամուսնություն) վրա ձեռք բարձրացնել։

  3. #33
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հանդիպել եմ մի քանի դեպքի, երբ աղջիկը/կինը սեռական հարաբերությունների մեջ է գտնվում ամուսնացած տղամարդու հետ:
    Իսկ ինչու՞ իրանց չես հարցրել։ Եթե իրանք ասում են, որ ինչ որ մեկի սիրուհին են, ուրեմն պատճառն էլ կասեն։ Ես երևի մենակ մի դեպք գիտեմ, էն էլ կինը երիտասարդ չէր, չնայած հմայիչ էր։ Երևի ինքը սիրուհի կատեգորիայի մեջ չի մտնում ու ինքը հանդիպում էր էդ տղամարդու հետ, որ երեխա ունենա։ Երևի 35-38 տարեկան էր։ Հղիացավ, ունեցավ իր բալիկին ու էդքանով վերջացավ կապը էդ մարդու հետ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (03.08.2016)

  5. #34
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ իրանց չես հարցրել։ Եթե իրանք ասում են, որ ինչ որ մեկի սիրուհին են, ուրեմն պատճառն էլ կասեն։
    Էն տիպի հարաբերությունների մեջ չենք, որ կարողանամ հարցնել: Համ էլ ինձ մենակ ինքը չի հետաքրքիր, ինձ երևույթն ա հետաքրքիր:

  6. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, իհարկե լիքը նրբություններ կան, բայց անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի նրբություններից երեքի էմոցիոնալ առողջությանն էլ վնաս ա էդ վիճակը:

    Նախ, երբ ամուսնացած տղամարդն արտաամուսնական կապի մեջ ա մտնում, ուրեմն կնոջ հետ որևէ տեսակի խնդիր ունի: Դա կարա լինի սեքսուալով սկսած, էմոցիոնալով վերջացրած: Ամեն դեպքում, սա բանաձևային ճշմարտություն ա, որ արտաամուսնական կապի մեջ մտնող տղամարդուն իր կինը լիարժեք չի բավարարում: Երկրորդ, իհարկե ընտանիք թողնելը դժվար ա, բայց հե՞շտ ա սիրուհուն սարսափելի ապրումների մեջ դնելը (իսկ էդ ապրումները կարան դժոխային լինեն, ու միակ բանը, որ կարա սիրուհին անի ինքն իրան փրկելու համար, էդ տղամարդուն թողնելն ա): Երրորդ, դու գիտե՞ս որևէ դեպք, երբ տղամարդը սիրուհի ա ունեցել, ու իր ամուսնությունը կամ սիրուհի ունենալը անվերջ շարունակվել ա: Մենակ մի դեպքում կարա լինի. երբ երեք կողմերն էլ գոհ են իրենց կարգավիճակից: Իմ շրջապատում շատ մարդիկ սենց կարգավիճակում էղել են, վերջում հեփի էնդ ա էղել, այսինքն՝ ի վերջո կա՛մ ընտանիքն ա քանդվել, կա՛մ սիրուհին ա հեռացել, կա՛մ (ամենահաճախը) երկուսը միասին: Էս ա, մի քանի պատմություն ներքևում պատմեմ:

    1. Իմ մտերիմներից մեկը մեկուկես տարի բոլորից թաքուն հանդիպում էր մի ամուսնացած տղամարդու հետ: Մեկուկես տարի էդ աղջիկը հիստերիկաների ու դաժան վիճակների մեջ էր: Դրանից հետո էդ տղամարդը թողեց ընտանիքը, որ էդ աղջկա հետ լինի: Բայց իրականում ևս մեկուկես տարի հոգին հանեց. ամեն երկու ամիսը մեկ բաժանվում էր, էդպես էլ չհամաձայնեց միասին ապրելուն: Ի վերջո, էդ լավ աղջկան հասցրեց ինքնասպանության մտքերի, ու հիմա էդ տղամարդու հետ չի էլ ինքը, բայց լուրջ էմոցիոնալ ռեհաբիլիտացիայի կարիք ունի:

    2. Իմ մտերիմներից մեկի ամուսինը սիրուհի ուներ: Սիրուհուն էլ էի ճանաչում, ընդ որում՝ ահագին ուշ իմացա, որ իրա սիրած տղան իմ ընկերուհու ամուսինն ա: Բայց շատ ուժեղ էր սիրում, հույսեր փայփայում, որ մի օր կնոջը կթողնի, իրա հետ կլինի: Ու ի՞նչ էղավ: Տասը տարվա ամուսնությունից հետո ընկերուհիս ասեց՝ հերիք էղավ, բոլ էղավ, ինքը բաժանվեց: Իսկ ամուսինը գնաց մի երրորդ կնոջ մոտ, որը կապ չուներ էս պատմության հետ:

    3. Մեկ այլ մտերիմ մի ամուսնացած մարդու հետ էր հանդիպում: Էդ մարդը կնոջ հետ սիրելով չէր ամուսնացել, բայց չէր էլ ուզում բաժանվել: Մտերիմս ասեց՝ մի խոսքով կամ բաժանվում ես, ինձ հետ ես լինում, կամ էլ հաջող: Վերջը տղամարդը բաժանվեց կնոջից, արդեն քանի տարի ա, իրար հետ են:

    4. Մոտիկ ընկերուհուս ամուսինը ամուսնությունից մի տարի անց դավաճանեց կնոջը: Ընկերուհիս ահավոր ապրումների մեջ ընկավ, բայց ի վերջո ներեց ամուսնուն: Եվս երկու տարի անց ամուսինն արդեն կանոնավոր սիրուհի ուներ: Էս անգամ արդեն ընկերուհիս պնդեց ու բաժանվեց ամուսնուց: Բայց շատ գեշ, տուրուդմփոցով բաժանություն էր: Եթե էն առաջին անգամ բաժանվեին, ավելի հեշտ կլիներ:

    5. Իմ ընկերներից մեկի տատիկը, երբ հանդիպել ա պապիկին, պապիկն ամուսնացած ա էղել: Պապիկն ուզել ա տատիկին կողքից որպես սիրուհի պահել: Տատիկն ասել ա՝ մինչև ամուսնալուծության թղթերդ ցույց չտաս, հետդ սկի ժամադրության չեմ գալու: Տենց, պապիկը գնացել-էկել, համոզել ա, տեսել ա բան չի ստացվում, մեկուկես տարի անց տատիկի դուռը ծեծել ա, ամուսնալուծության թղթերը դեմը դրել: Էդ զույգը հիմա մի քառասուն տարի ա իրար հետ են:

    6. Իմ ամուսնացած ընկերներից մեկը (տղամարդ) մի կնոջ սիրահարվեց: Դաստիարակությունը, ներքին ցենզուրան ու այլ հարցեր թույլ չտվեցին, որ էդ սիրահարվածությանն ընթացք տա: Ամիսներ անց կինն ամուսնալուծություն պահանջեց: Արդյունքում՝ երկուսն էլ էմոցիոնալ սարսափների միջով անցան: Հիմա էդ տղան ուրիշ աղջկա հետ ա, ոչ էն մեկի, որին սիրահարվել էր էն ժամանակ:

    Էս օրինակները բերում եմ նրա համար, որ հասկանալի լինի, որ սիրուհի ունենալը կամ էդ կարգավիճակում լինելը ոչ ստաբիլ բան ա ու էդ երևույթի առկայության պատճառը շատ ավելի խորը, ուրիշ բնույթի խնդիրներ են: Ու երբ բոլոր երեք կողմերին բավարարող վիճակ չի, վաղ թե ուշ ավարտվելու ա էդ վիճակը, ու տուժածներ լինելու են:
    Բյուր, աչքիս բոլորին դու ես խորհուրդ տվել բաժանվել
    Կատակ եմ անում իհարկե, բայց բավական շատ դեպքեր գիտեմ, որ տենց արտամուսնական կապեր են եղել, առանց բաժանման ելքի ու հոգեկան էդպիսի ապրումների: Իհարկե կարող ա ես հոգեկան ապրումների մասին լավ չգիտեմ, իրականում եղել են, բայց ամեն դեպքում:

    Ասածս դեպքերը հիմնականում եղել են ժամանակավոր բնույթի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, աչքիս բոլորին դու ես խորհուրդ տվել բաժանվել
    Կատակ եմ անում իհարկե, բայց բավական շատ դեպքեր գիտեմ, որ տենց արտամուսնական կապեր են եղել, առանց բաժանման ելքի ու հոգեկան էդպիսի ապրումների: Իհարկե կարող ա ես հոգեկան ապրումների մասին լավ չգիտեմ, իրականում եղել են, բայց ամեն դեպքում:

    Ասածս դեպքերը հիմնականում եղել են ժամանակավոր բնույթի:
    Չէ Արտ, ես չեմ խորհուրդ տվել Իհարկե, կարան առանց բաժանման ելքի լինեն, բայց տես, ասում ես՝ ժամանակավոր: Իմ ասածն էլ ա էդ, որ արտաամուսնական կապը չի կարա հավերժ շարունակվի, եթե, իհարկե, երեքն էլ գոհ չեն էդ իրավիճակից: Հարաբերության ներսի խնդրի լուծումն ու արտաամուսնական կապի վերացումը նույնպես էդ ելքերից մեկն ա: Իսկ հոգեկան ապրումների մասին սովորաբար չեն խոսում: Իմ նկարագրած դեպքերից մի քանիսում շա՜տ ուշ եմ իմացել, թե ինչ ապրումների միջով են էդ մարդիկ անցել կամ էլ ենթադրել եմ, որ վատ են, հարցրել եմ, բացվել են:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 03.08.2016, 12:43:

  8. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ թեմայից դուրս ա, բայց ինձ ավելի հետաքրքրում ա, թե ամուսնացած տղամարդը ո՞նց ա սիրուհու հետ քնում: Կինը «չի բավարարում»... եսիմինչ... Խի կինն ի՞նչ ա, ստանդարտով չափած ավտոպահեստամա՞ս ա, ինչ ա, որ բավարարի, կամ չէ: Եթե ժամանակին «բավարարել» ա (ներողություն էս ապուշ բառը կնոջ պարագայում օգտագործելու համար) էն աստիճանի, որ որոշել ա ընտանիք կազմի, ուրեմն՝ թող (առաջին հերթին իր) որոշումը հարգի, եթե չի կարողանում, թող բաժանվի:
    Համոզված եմ, որ էդ տղամարդուն ասես՝ ո՞նց կընդունես, որ կինդ սիրեկան ունենա, կփրփրի, կվրդովվի (իսկ եթե իր համար նորմալ է դա, ապա ընտանի՞ք ինչու ա կազմել, հենա հանգիստ ֆռֆռար իրա համար, էլի):
    Իմ կարծիքով, կինը երբ իմացավ ամուսնու՝ սիրուհի ունենալու փաստի մասին, պիտի հանի, սի***ր անի: Էդքան բան:
    Արս, բավարարել բառը արի լայն իմաստով հասկանանք ու հասկանանք ոչ միայն կնոջ կողմից, այլ նաև տղամարդու կողմից: Այսինքն, էմոցիոնալ, հոգեկան, սեռական, ֆինանսական, ինտելեկտուալ ու ինչ կարգի բավարարում մտքովդ անցնի: Սովորաբար ամուսնությունից դուրս այլ տղամարդու/կնոջ ուզենալը հենց էդ բավարարվածության պակասից ա գալիս ու շատ խառը, անհասկանալի վիճակ կարա լինի: Սովորաբար խելոք մարդկանց հետ երբ նման բան ա կատարվում, նայում են իրանց հարաբերության ներսում ու փորձում հասկանալ՝ ինչն ա պակասում, աշխատում էդ ուղղությամբ: Իմ նկարագրած օրինակներից մեկում, երբ ամուսինը սիրահարվում ա ուրիշի, բայց տենց էլ էդ աղջկա մոտ չի գնում, իր ամուսնության ներսում պակասող բանը հասնությունն էր. իր բավական հասուն կինը հանկարծ ուզում էր տասնվեց տարեկանի կայֆերով ապրել, ինչն իրան չէր բավարարում, խոսում էր կնոջ հետ, բացատրում, կինը չէր լսում: Ու վերջը կինն ինքը ուզեց բաժանվել, որովհետև իրան էլ ամուսինը չէր բավարարում, որն ուզում էր չափահասի կյանքով ապրել:

    Հիմա դառնանք հայ իրականությունը: Հայ տղամարդիկ իրենց կանանց դավաճանում են էն պարզ պատճառով, որ ամուսնության ներսում իրենց սեռական ֆանտազիաները չեն բավարարվում: Դրա լուծում ա էդ ֆանտազիաների մասին նստել, խոսել, փորձել իրականացնել: Բայց հայ տղամարդը կանի՞ դա: Ոնց թե, էդ պռոշներով հետո էրեխեքին ա համբուրելու ու լիքը նման տուֆտություններ: Արդյունքում՝ դավաճանություն:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.08.2016), Մուշու (03.08.2016)

  10. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց ինչու՞ եք կպած մենակ պաթոլոգիա տեսնում ամեն տեղ: Կարող ա սենցն ա, երևի նենցն ա, գուցե հույս ունի, ինտելեկտը ծուռ ա, պաձեզդը կեղտոտ ա, բագաժնիկը չի բացվում, վայ խեղճ աղջիկ, խեղճ տղա... Ազատ, անկախ ու սիրուն աղջիկ ա, ում հետ ուզում ու ինչ պատճառով ուզում՝ սեքս ա անում, պըրծ: Կուզի՝ կանի, չի ուզի՝ չի անի: Կարող ա՝ շատ ա սիրում, կարող ա՝ էդ տղամարդն անկողնում աստված ա, կարող ա ուղղակի նենց թեթև մեկումեջ սեքս-ընկերներ են, ինչ ասես՝ կարող ա: Ստեղ, ԻՄՀԿ, աղջկան քննարկելու շատ բան չկա: Այ տղամարդուն՝ ինչքան ուզեք:
    Կա աղջկան քննարկելու բան, որովհետև էս քննարկման մեջ հա արհամարհվում ա տղամարդու կինը: Իհարկե, աղջկա գործն ա, ինչ կուզի, կանի, բայց ամուսնացած տղամարդու հետ հանդիպելիս նշանակում ա, որ էդ մարդն ունի կին, որին, փաստորեն, չի հարգում, որ դավաճանում ա: Եթե էդ մարդը տենց ա վերաբերվում իրա կնոջը, ուրեմն մեղմ ասած սրիկա ա: Ուրեմն հարց. ուզու՞մ ես սրիկայի հետ քնել: Մեկ էլ հաստատ էդ ամուսնու դավաճանությունը կնոջը լիքը ցավ ա պատճառում: Հարց. ուզու՞մ ես քո պատճառով ուրիշ մեկը տառապի: Եթե էս երկու հարցերի պատասխանն այո ա, ուրեմն էդ աղջիկը ներքին չլուծված խնդիրներ ունի: Ու անկապ տեղն իրան վտանգավոր դրության մեջ ա դնում:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.08.2016), Chuk (03.08.2016), Հայկօ (03.08.2016), Մուշու (03.08.2016), Նաիրուհի (03.08.2016)

  12. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Արտ, ես չեմ խորհուրդ տվել Իհարկե, կարան առանց բաժանման ելքի լինեն, բայց տես, ասում ես՝ ժամանակավոր: Իմ ասածն էլ ա էդ, որ արտաամուսնական կապը չի կարա հավերժ շարունակվի, եթե, իհարկե, երեքն էլ գոհ չեն էդ իրավիճակից: Հարաբերության ներսի խնդրի լուծումն ու արտաամուսնական կապի վերացումը նույնպես էդ ելքերից մեկն ա: Իսկ հոգեկան ապրումների մասին սովորաբար չեն խոսում: Իմ նկարագրած դեպքերից մի քանիսում շա՜տ ուշ եմ իմացել, թե ինչ ապրումների միջով են էդ մարդիկ անցել կամ էլ ենթադրել եմ, որ վատ են, հարցրել եմ, բացվել են:
    Դե հա, բայց հիմնական դեպքերում ժամանակավոր էլ լինում ա, էլի, Բյուր Հենց իրանք էլ գիտեն, որ ժամանակավոր ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, բայց հիմնական դեպքերում ժամանակավոր էլ լինում ա, էլի, Բյուր Հենց իրանք էլ գիտեն, որ ժամանակավոր ա:
    Իրանք ո՞վ: Դավաճանող տղամա՞րդը: Իրա կի՞նը, թե՞ սիրուհին: Սովորաբար սիրուհիները վարդագույն երազանքներով են ապրում, թե հեսա կնոջը կթողնի, կգա իր մոտ: Ու դա տեղի չի ունենում:
    Ու հա, ժամանակավորը ժամանակավոր, բայց դրա պատճառով առնվազն մի հոգի տառապում ա: Ու էդ տառապանքը կարա ավելի երկար տևի, քան բուն արտաամուսնական հարաբերությունն էր:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (03.08.2016)

  15. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք ո՞վ: Դավաճանող տղամա՞րդը: Իրա կի՞նը, թե՞ սիրուհին: Սովորաբար սիրուհիները վարդագույն երազանքներով են ապրում, թե հեսա կնոջը կթողնի, կգա իր մոտ: Ու դա տեղի չի ունենում:
    Ու հա, ժամանակավորը ժամանակավոր, բայց դրա պատճառով առնվազն մի հոգի տառապում ա: Ու էդ տառապանքը կարա ավելի երկար տևի, քան բուն արտաամուսնական հարաբերությունն էր:
    Հարաբերության մեջ մտնող զույգը

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարաբերության մեջ մտնող զույգը

    Sent from my A0001 using Tapatalk
    Հենց էդ ա, որ միշտ չի, որ տենց ա: Հիմնականում սիրուհին միշտ հույս ա փայփայում, որ իրա համար թողնելու ա կնոջը, նույնիսկ երբ տղամարդը պարզ ու հասկանալի ասում ա, որ տենց բան չի լինելու:

  17. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ միշտ չի, որ տենց ա: Հիմնականում սիրուհին միշտ հույս ա փայփայում, որ իրա համար թողնելու ա կնոջը, նույնիսկ երբ տղամարդը պարզ ու հասկանալի ասում ա, որ տենց բան չի լինելու:
    Միշտ չէի գրել, հիմնական դեպքերում էի գրել:

    Ու իմ դիտարկելով հիմնական դեպքերում հենց էդպես ա: Ավելին, ըստ իմ դիտարկումների կա աղջիկների մի տեսակ, առնվազն Հայաստանում, ովքեր ձգտում են հենց ամուսնացած տղամարդկանց հետ սիրախաղ, սեռական հարաբերություն, կարճ հարաբերություն ունենալ, հուսալով, որ դա կլինի երաշխիք իրենց ոչամուսնական կապերի մասին աշխարհի չիմանալու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (03.08.2016)

  19. #44
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ եթե տղամարդը ամուսնացած կնոջ հետ ա սեքսով զբաղվում, էտ էլ ա՞ ցածր ինքնագնահատում, անճարություն

    հ.գ. հայերեն քերականությունը մոռացել եմ, հարցականը վերևում որտե՞ղ պետք է դրվեր:

  20. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե տղամարդը ամուսնացած կնոջ հետ ա սեքսով զբաղվում, էտ էլ ա՞ ցածր ինքնագնահատում, անճարություն
    Դե որոշ դեպքերում կարող ա և անճարություն լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Սիրահարվել ամուսնացած տղամարդուն
    Հեղինակ՝ aniko, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 149
    Վերջինը: 23.12.2012, 08:09
  3. Ո՞վ է ամուսնացած
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2009, 18:23
  4. Տղամարդու անուն
    Հեղինակ՝ Arthur26, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 06.04.2007, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •