Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ինչո՞ւ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ

  1. #1
    փերի
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Հասցե
    Հեքիաթում
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,283

    Ինչո՞ւ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ

    Վերջերս հանդիպել եմ մի քանի դեպքի, երբ երիտասարդ, գեղեցիկ, հմայիչ արտաքինով աղջիկը սեռական հարաբերությունների մեջ է գտնվում ամուսնացած տղամարդու հետ: Ըստ իս շատ քիչ դեպքերում է ամուսնացած տղամարդը հրաժարվում իր ընտանիքից հանուն սիրուհու: Ես չեմ հասկանում այդ աղջիկների/կանանց դրդապատճառը: Ցա՞ծր ինքնագնահատական, անճարությու՞ն, հույս որ գուցե՞ վերջում սիրելին հրաժարվի ընտանիքից և մնա իր հետ, գիտակցությունից հզոր սե՞ր(իմ կարծիքով գիտակից մարդը նման քայլի չի գնա) և այլն: Մի խոսքով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիք և հույս ունեմ քննարկումից հետո(եթե իհարկե լինի քննարկում) կստանամ հարցիս պատասխանը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.08.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,278
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հանդիպել եմ մի քանի դեպքի, երբ երիտասարդ, գեղեցիկ, հմայիչ արտաքինով աղջիկը սեռական հարաբերությունների մեջ է գտնվում ամուսնացած տղամարդու հետ: Ըստ իս շատ քիչ դեպքերում է ամուսնացած տղամարդը հրաժարվում իր ընտանիքից հանուն սիրուհու: Ես չեմ հասկանում այդ աղջիկների/կանանց դրդապատճառը: Ցա՞ծր ինքնագնահատական, անճարությու՞ն, հույս որ գուցե՞ վերջում սիրելին հրաժարվի ընտանիքից և մնա իր հետ, գիտակցությունից հզոր սե՞ր(իմ կարծիքով գիտակից մարդը նման քայլի չի գնա) և այլն: Մի խոսքով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիք և հույս ունեմ քննարկումից հետո(եթե իհարկե լինի քննարկում) կստանամ հարցիս պատասխանը:
    Կարծում եմ՝ տվյալ դեպքում մի շարք դեպքեր կան:
    1. Տղամարդու՝ անհաջող ամուսնություն: Էս դեպքում հեռանկար կա, որ տղամարդը կթողնի ընտանիքը հանուն սիրուհու (ու լինում են էդպիսի դեպքեր) կամ ոչ հանուն սիրուհու, բայց սխալ ամուսնությանը վերջ տալու համար
    2. Հենց էդ ցածր ինքնագնահատական կոչվածը: Վերջապես հանդիպել են մի տղամարդու, որն ուզում ա իրանց հետ քնել: Ի՜նչ լավ, ի՜նչ պայծառ: Ու արդեն չեն նայում՝ ամուսնացած ա, թե չէ: Կարող ա թաքուն հույս էլ փայփայեն, որ տղամարդը կթողնի ընտանիքը հանուն իրենց: Էդպես տարիներով հույս են փայփայում, բայց չի լինում:
    3. Աղջիկներ են, որոնք լուրջ հարաբերության զահլա չունեն, հաճույք են ստանում էդպես ոչ մի տեղ չտանող հարաբերության մեջ լինելուց

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alximik (18.08.2016), Աթեիստ (02.08.2016)

  5. #3
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,148
    Բլոգի գրառումներ
    21
    Եվս մի տարբերակ. պարզապես շատ ուժեղ զգացմունքներ ունեն տվյալ տղամարդու նկատմամբ ու չեն կարողանում հեռանալ էդ մարդուց, նույնիսկ եթե գիտակցում են, որ սխալ է։

    Տղամարդուց կանոնավոր կերպով ֆինանսական աջակցություն ստանալն էլ կարող է պատճառ լինել ու ոչ հազվադեպ։ Սա շատ դեպքերում կարող է հաջողությամբ համատեղված լինել Բյուրի նշած վերջին պատճառի հետ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.08.2016), Մարի-Լույս (02.08.2016), Շինարար (02.08.2016)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,814
    կամ էլ ուղղակի սիրում են… մեկը մի օր ինձ պատմում էր ծանոթներից մեկի մասին, որ ամուսնացած տղամարդու հետ ա հանդիպում, ու շրջապատում ոչ մեկ չի դատապարտում, բոլորը նորմալ են վերաբերվում… իսկինքը նման մարդւո հետ ընկերություն չի կարա անի, որովհետև կաթոլիկ ա և բարոյական նորմերը շատ կարևոր են իր համար… ես ընդհանրապես բամբասանքից (երբ հարցը կոնկրետ մարդու անձնականին ա վերաբերվում) ինֆարկտ եմ ստանում… ուղղակի քանի որ կաթոլիկ էր, խորհուրդ տվեցի չդատել, որ չդատվի… յուրաքանչյուր դեպք էնքան ինդիվիդուալ ա, որ երբեք չգիտես՝ ինչը խի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.08.2016), Լուսաբեր (03.08.2016), Մինա (03.08.2016), Ուլուանա (02.08.2016)

  9. #5
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մի տարբերակ. պարզապես շատ ուժեղ զգացմունքներ ունեն տվյալ տղամարդու նկատմամբ ու չեն կարողանում հեռանալ էդ մարդուց, նույնիսկ եթե գիտակցում են, որ սխալ է։

    Տղամարդուց կանոնավոր կերպով ֆինանսական աջակցություն ստանալն էլ կարող է պատճառ լինել ու ոչ հազվադեպ։ Սա շատ դեպքերում կարող է հաջողությամբ համատեղված լինել Բյուրի նշած վերջին պատճառի հետ։
    Նույնը ես էի ուզում գրել… ուժեղ զգացմունքների դեպքում էլ հնարավոր է նման քայլերի դիմեն… գիտեմ նման դեպքեր, երբ սիրուհին ու տղամարդը իրար ճանաչել են, մինչև վերջինիս ամուսնանալը… պարզապես միությունը ինչ-ինչ պատճառներով չի ստացվել… ու էդ աղջկան մխիթարում է սիրուհու կարգավիճակը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (02.08.2016)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,278
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ էլ ուղղակի սիրում են… մեկը մի օր ինձ պատմում էր ծանոթներից մեկի մասին, որ ամուսնացած տղամարդու հետ ա հանդիպում, ու շրջապատում ոչ մեկ չի դատապարտում, բոլորը նորմալ են վերաբերվում… իսկինքը նման մարդւո հետ ընկերություն չի կարա անի, որովհետև կաթոլիկ ա և բարոյական նորմերը շատ կարևոր են իր համար… ես ընդհանրապես բամբասանքից (երբ հարցը կոնկրետ մարդու անձնականին ա վերաբերվում) ինֆարկտ եմ ստանում… ուղղակի քանի որ կաթոլիկ էր, խորհուրդ տվեցի չդատել, որ չդատվի… յուրաքանչյուր դեպք էնքան ինդիվիդուալ ա, որ երբեք չգիտես՝ ինչը խի:
    Սիրելը սիրել, բայց երբ տղամարդը պատրաստ չի ընտանիքը թողնել, ուրեմն ինքն էնքան էլ չի սիրում: Ու սիրել մի տղամարդու, որն էդ սերը չի փոխադարձում, շատ տխուր վիճակ ա ու էդ կնոջ լիքը ներքին խնդիրների մասին ա խոսում: Ընդհանրապես, էս դեպքում ինձ համար մենակ մի ընդունելի տարբերակ կա. երբ բոլոր կողմերը համաձայն են դրան՝ թե՛ ամուսինը, թե՛ կինը, թե՛ սիրուհին: Մնացած դեպքերում հիվանդ ու դաժան վիճակ ա, արդյունքում էլ առնվազն մի հոգի շատ ծանր ապրումներ ա ունենալու:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.08.2016), Մուշու (02.08.2016)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,278
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնը ես էի ուզում գրել… ուժեղ զգացմունքների դեպքում էլ հնարավոր է նման քայլերի դիմեն… գիտեմ նման դեպքեր, երբ սիրուհին ու տղամարդը իրար ճանաչել են, մինչև վերջինիս ամուսնանալը… պարզապես միությունը ինչ-ինչ պատճառներով չի ստացվել… ու էդ աղջկան մխիթարում է սիրուհու կարգավիճակը…
    Ինչ-ինչ պատճառ չի լինում, լինում ա կողմերից մեկի չուզել:

  14. #8
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելը սիրել, բայց երբ տղամարդը պատրաստ չի ընտանիքը թողնել, ուրեմն ինքն էնքան էլ չի սիրում: Ու սիրել մի տղամարդու, որն էդ սերը չի փոխադարձում, շատ տխուր վիճակ ա ու էդ կնոջ լիքը ներքին խնդիրների մասին ա խոսում: Ընդհանրապես, էս դեպքում ինձ համար մենակ մի ընդունելի տարբերակ կա. երբ բոլոր կողմերը համաձայն են դրան՝ թե՛ ամուսինը, թե՛ կինը, թե՛ սիրուհին: Մնացած դեպքերում հիվանդ ու դաժան վիճակ ա, արդյունքում էլ առնվազն մի հոգի շատ ծանր ապրումներ ա ունենալու:
    Ո՞ր կինը կհամաձայնվի՝ իր ամուսինը սիրուհի ունենա…

  15. #9
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-ինչ պատճառ չի լինում, լինում ա կողմերից մեկի չուզել:
    Տարիքային մեծ տարբերության պատճառով երկուսի ծնողներն էլ դեմ էին…

  16. #10
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,814
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելը սիրել, բայց երբ տղամարդը պատրաստ չի ընտանիքը թողնել, ուրեմն ինքն էնքան էլ չի սիրում: Ու սիրել մի տղամարդու, որն էդ սերը չի փոխադարձում, շատ տխուր վիճակ ա ու էդ կնոջ լիքը ներքին խնդիրների մասին ա խոսում: Ընդհանրապես, էս դեպքում ինձ համար մենակ մի ընդունելի տարբերակ կա. երբ բոլոր կողմերը համաձայն են դրան՝ թե՛ ամուսինը, թե՛ կինը, թե՛ սիրուհին: Մնացած դեպքերում հիվանդ ու դաժան վիճակ ա, արդյունքում էլ առնվազն մի հոգի շատ ծանր ապրումներ ա ունենալու:
    բան չասի, բայց մեկ-մեկ չգիտես՝ կյանքում քեզ ինչ ա սպասում: Մարդ կա՝ ասում ա՝ ջհաննամ, ես պահը ապրեմ, հետո կերևա: Իսկ ընդունելի-ոչ ընդունելի տարբերակների առումով՝ ես ուղղակի նախընտրում եմ չիմանալ ուրիշների անձնական կյանքի մանրամասները, ոչ ընդունեմ, ոչ չընդունեմ, ոչ էլ կարծիք ունենամ դրա մասին:

  17. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,278
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր կինը կհամաձայնվի՝ իր ամուսինը սիրուհի ունենա…
    Իհարկե ես համաձայն եմ, որ մեծ մասամբ կինը դեմ ա, բայց չես կարա ասես, գուցե կան զույգեր, որոնք համաձայնություն ունեն բաց հարաբերության, կողքից սիրեկան-սիրուհի են պահում, իրար հետ սեղան նստում, իրար հետ քեֆ անում: Բայց ասում եմ՝ էս դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում հիվանդ վիճակ ա, ու մի հոգի առնվազն շատ ուժեղ տուժելու ա:

    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարիքային մեծ տարբերության պատճառով երկուսի ծնողներն էլ դեմ էին…
    Ստեղ ավելի հիվանդ վիճակի ենք հասնում: Ուրեմն ծնողներս դեմ են, բեր ուրիշի հետ ամուսնանամ, իմ սիրած աղջկան էլ կողքից որպես սիրուհի պահեմ: Ստեղ սաղ սխալ ա՝ սկսած նրանից, որ ծնողներն են որոշում, վերջացրած նրանով, որ էդ աղջկան որպես սիրուհի ա պահում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.08.2016), Մուշու (02.08.2016), Նաիրուհի (03.08.2016)

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,278
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    բան չասի, բայց մեկ-մեկ չգիտես՝ կյանքում քեզ ինչ ա սպասում: Մարդ կա՝ ասում ա՝ ջհաննամ, ես պահը ապրեմ, հետո կերևա: Իսկ ընդունելի-ոչ ընդունելի տարբերակների առումով՝ ես ուղղակի նախընտրում եմ չիմանալ ուրիշների անձնական կյանքի մանրամասները, ոչ ընդունեմ, ոչ չընդունեմ, ոչ էլ կարծիք ունենամ դրա մասին:
    Շին, տենց մարդիկ հաճախ քեզ հարազատ մարդիկ են լինում, գալիս, խորհուրդ են հարցնում: Մեկը գալիս, ասում ա՝ ամուսինս սիրուհի ա պահում, ինչ անեմ: Մեկը կա, գալիս, ասում ա՝ հանդիպում եմ ամուսնացած տղամարդու հետ, ինչ անեմ: Ու ընկերներիդ զանազան ցավերից հետ պահելու լավագույն միջոցն էդ սիրեկան-սիրուհի վիճակներին վերջ դնելն ա: Դու չես պատկերացնի, թե դա ինչ սարսափելի էմոցիոնալ վայրիվերումներով ա լցված: Ի դեպ, ես դեպք գիտեմ նաև, երբ տղամարդն էր ամուսնացած կնոջ հետ հանդիպում: Երեքի համար էլ դժոխային երեք տարի էր: Հետո կինը բաժանվեց, սիրեկանի հետ չմնաց:

  20. #13
    փերի
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Հասցե
    Հեքիաթում
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,283
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղամարդուց կանոնավոր կերպով ֆինանսական աջակցություն ստանալն էլ կարող է պատճառ լինել ու ոչ հազվադեպ։ Սա շատ դեպքերում կարող է հաջողությամբ համատեղված լինել Բյուրի նշած վերջին պատճառի հետ։
    Ես համաձայն եմ, որ ֆնանսական ապահոված լինելու միտքը կարող է պատճառ լինել, բայց իմ ասած դեպքերում լրիվ հակառակն է, աղջիկը ինքն է տղային պահում, ինչը ինձ էլ ավելի ա ապշեցնում:

  21. #14
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,148
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ, որ ֆնանսական ապահոված լինելու միտքը կարող է պատճառ լինել, բայց իմ ասած դեպքերում լրիվ հակառակն է, աղջիկը ինքն է տղային պահում, ինչը ինձ էլ ավելի ա ապշեցնում:
    Ուրեմն կամ սիրում ա տղային, կամ էլ իրեն էնքան անհույս ա համարում, որ պատրաստ ա թեկուզ էդ գնով գոնե ինչ–որ տղամարդու իր կողքին պահել։ Բայց, ճիշտն ասած, ինձ առաջին տարբերակն ավելի հավանական ա թվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (02.08.2016)

  23. #15
    փերի
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Հասցե
    Հեքիաթում
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,283
    Ես հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում,որովհետև չեմ համարում, որ կարող եմ դատել դիմացինս: Ես զուտ նեղվում եմ էդ ծանոթնեիս համար, իրենցից մեկը ինձանից փոքր ա ու արտաքնապես անթերի ա, ինքը կարա գայթակղի ցանկացած տղայի եթե հարցը զուտ անկողնուն վերաբերվի: Արդյոք կարա սերը էն աստիճան ուժեղ լինի, որ կուրացնի:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •