Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը

Շատ լավ ա, որ փաստում ես, դա էլ քո ԿԱՐԾԻՔՆ ա, ստեղ բոլորս էլ ԿԱՐԾԻՔներով ենք փոխանակվում, ԿԱՐԾԻՔներով, այլ ոչ թե ՊԱՐՏԱԴՐԱՆՔ-ներով կամ ՏԱԲՈՒ-ներով: Կամ էլ ես ու դու ֆորումի իմաստը տարբեր ձեւ ենք հասկանում:
Ապեր, չեմ հաշվել որ անգամն եմ կրկնում՝ դա իմ կարծիքը չի դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն և դրանից բխող օրենքների պահանջ ա, դու պարտավոր ես ենթարկվես օենքներին ու դրանց պահանջներին, դա տաբու չի, մենք ջունգլիներում չենք, որ տաբուներով առաջնորդվենք, դա երկրի, պետության օրենքի պահանջն ա, դու ՕՐԵՆՔՈՎ ԻՐԱՎՈՒՔՆ ՉՈՒՆԵ ՈՉ ՄԵԿԻ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ քո հայտնած կարծիքը պիտի վիրավորանք չպարունակի։ Ինչ ես բառախաղ անում չեմ ջոգում, իմ ասածը օրենք ա, քո ասածը՝ օդ, անօրինականություն, սխալ ու սրանց հոմանիշ բոլոր բառերը ինչ գիտես։

Հ․Գ․ ակումբի կանոնադրությունը նույնպես պահանջում ա, որ դիմացինին վիրավորելու իրավունք չունես, անկախ նրանից, դիմացինդ վիրտուալ ա, ռեալ ա, Սերժն ա, թե Լֆիկը, ջոգի՞ր։