Overdose-ի խոսքերից
ապեր, մյուս կողմը քննադատության կարիք չունի: Կարծեմ արդեն գրել եմ հենց էս թեմայում, բայց չալարեմ, մի հատ էլ հակիրճ գրեմ: Ուրեմն
- միլիցեք եւ իշխանություն: Վատն են, իրանք ընդունում են, որ վատն են, անում են վատ բաներ, աշխարհում ոչ ոք կասկած չունի, որ վատն են: Որպեսզի «վատ» բառը շատ մեղմ չթվա որոշ ընդդիմադիր ականջների համար, մի երկու ձեր սիրելի էպիտետներից էլ ավելացնեմ՝ սերժիկ/խերժիկ/սաշիկ/շաշիկ, սեռժանտիկ, թալանչի, Բ.Տ., չաթլ*խ, եւ այլն: Էդ սաղ իրանք են: Այլ կերպ ասած մարդիկ քեզ չեն խաբում, վատն են, ու իրանց դա բացարձակապես չի հուզում, հետեւաբար չարժի ասել ակնհայտը, որ իրանք վատն են: Էստեղ մտածելու բան էլ չկա բացարձակ:
- Սասնա Ծծեր, վայ կներեք Ծռեր: Կիսագրագետ, զոմբիացված, բառադի մարդկանց ամբոխ, որը
• սպանեց 3 հայ մարդու,
• գողացավ փող, զենք զինամթերք
• պատանդ վերցրեց հայ մարդկանց:
Հիմա դու մտածի դրանք շարքային գող-ավազակ-թալանչուց ինչո՞վ են տարբերվում: Մի բանով՝ որ էդ բոլոր ամոթալի արարքները արեցին ամպագոռգոռ հայտարարություններով, ու ազգը փրկելու անվան տակ:
Զգացի՞ր տարբերությունը:
Էջանիշներ