Գաղթական, ընդհանուր առմամբ համաձայն եմ, ավելացնեմ որոշ մտքեր.
Եվրոպան այս ճանապարհի վրա ծախսել է առնվազն 4-5 դար:
Դրա համար պետք է հատուկ պետական ծրագիր, իսկ մենք տեսնում ենք ինչի է վերածվել կրթական համակարգը:
Մասնագետ պատրաստելը ինքնանպատակ չի կարող լինի, ո՞ւր են գնալու հետո այդ մասնագետները: Տնտեսությունը պետք է պահանջարկ ներկայացնի
Իսկ ո՞վ էր լինելու այդ կառավարությունում, նախախորհրդարանի հավաքները 2000 մարդ չէին կազմում, եթե չեմ սխալվում ստորագրահավաք էին կազմակերպել օրենքների, թե սահմանադրության փոփոխության համար և հաջողությամբ այն տապալել:
«Չկա ոչինչ ավելի մնայուն, քան ժամանակավորը» (հեղինակին չեմ հիշում) Աշխարհի դիկտատուրաներից շատերը սկսվել են հենց այսպիսի կարգախոսերով:
Հետաքրքիր է, չէի լսել… Հետաքրքիր անձնավորություն է, սակայն 1 հոգին ոչինչ չի կարող անել (գուցե հենց այդ պատճառով էլ չի հավագնում), պետք է հենարան ունենա: Եթե հիշում եք վարչապետ բերեցին կարծեմ Անգլիաից Լևոնի ժամանակ, 2 ամիս չդիմացավ:
Լռիվ համաձայն եմ, բայց էլի պետք է լինի թիմ (կուսակցություն) ըստ հայացքների ոչ ըստ շահերի
Լավ կլինի, բայց չի կարա, նույն րոպեին կկատարվի պալատական իշխանափոխություն… Կրկին պրոբլեմը ոչ այնքան անձի մեջ է, պրոբլեմը ստեղծված համակարգի մեջ է:
Նոր կուսակցություններ պետք է կազմակերպվեն, ովքեր կհետապնդեն ազգային և ոչ կլանային շահերը: Եվ, համողված եմ, այդ ժամանակ ընտրությունով կհաղթեն:
Հետաքրքիր մի փաստ (2 օր առաջ հետաքրքրեց)՝ Հայաստանում չկա ազգայնացման մասին օրենք, 1 անգամ սևագիրը մտցվել է խորհրդարան 2006-ին և մերժվել 2007-ին:
Էջանիշներ