Ըհը: Զգում եմ թեմայում կրակը մարում ա, մի քիչ բորբոքեմ: Ուրեմնս, voskanapat.info-ում մի հոդված տեսա, ու պարզապես չեմ կարող չմեջբերել
http://voskanapat.info/?p=16790&l=ru
Բայց, քանի որ գիտեմ, որ մասնակիցներից շատերը կալարեն լինքը բացել, բացելու դեպքում էլ կալարեն (կամ չեն կարողանա ռուսերեն կարդալ) հատուկ ձեզ համար Օվրդոզ ախպերը թարգմանել ա հոդվածը հայկյան լեզվով:
Կարդացեք, վայելեք, հիացեք: Նախօրոք ասեմ, որ հոդվածի մտքերը հեղինակինն են, թարգմանելուց կարող ա մի թեթեւ խորթ հնչի ականջին: Էդ դեպքում անցեք լինքով ու բնագրում նայեք:
«...Մարդը ոչխաչից տարբերվում է նրանով, որ օժտված է մտածելու կարողությամբ: Վերլուծելու, խոսքերն ու արարքները համադրելու, փաստերը երեւակայությունից եւ բացահայտ ստից տարանջատելու կարողությամբ: Առանց մտածելու քայլել առաջնորդի հետեւից՝ ոչխարներին է բնորոշ, այլ ոչ մարդկանց:
Ունենալով բազային կրթությունից բարձր կրթություն, ես ինձ իրավունք եմ վերապահում կասկածելու այն ուղու վրա, որն առաջարկում է Հայաստանին մարդ, որը երկու ուղղագրական սխալ է կատարում «Սասնա Ծռեր» բառակապակցության մեջ: Որպես այս երկրի քաղաքացի, ես իրավունք ունեմ տալ հարցեր, որոնք կարող են անհարմար եւ անտեղի թվալ ծղոտի եւ անխոս առաջնորդին հետեւելու սիրահարներին:
Ինչու Պավլիկի մոտ ռեժիմի դեմ բողոք առաջացավ հենց հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ նա նախագահի վստահված անձն էր, կամ եւ ղեկավար էր մաքսատանը: Ինչու սոցիալական արդարության մասին Վարուժան Ավետիսյանը հիշեց հենց հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ նրա հայրը զբաղեցնում էր Մարտունու շրջկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնը: Բազմաթիվ իսկապես կարիքավոր ազատամարտիկների եւ հերոսների առկայության պարագայում ինչու են կարիքավոր հայտարարվել բացառապես Խանդոյան եղբայրները, որոնք ունեն երեք եւ չորս սենյականոց բնակարաններ: Ինչու, որպեսզի վերածվես մարդասպանից հերոս, բավական է միայն հարել անորոշ պլաններով, բայց ճչան լոզունգներով զինված խմբավորման: Ինչու բղավելով խոսքի անազատության մասին, ընդդիմադիր մամուլը հրապարակում է ցանկացած նյութ, ներառյալ նաեւ բացահայտ սուտ եւ պրովակացիա: Ինչու մարդիկ, որոնք խոսում են դեմոկրատական հասարակարգ կառուցելու մասին (իսկ նրանցից շատերը ապրում են դեմոկրատական երկրներում), ձգտում են ուժով փակել իրենց հետ չհամաձայնող մարդկանց բերանը: Ինչու իրավական պետություն կառուցել ցանկացող մարդիկ հերոսացնում են քրեական հանցագործություն կատարած մարդկանց:
Եվ, հավանաբար, ամենաակնհայտ հարցը: Ինչու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մնացած հետսովետական երկրներում մարդիկ չեն ապրում բարեկեցիկ կյանքով: Ինչու բոլոր տեղերում իշխում են կոռուպցիան, անհավասարությունը, չեն աշխատում օրենքները եւ դժգոհությունը պարպվում է փողոցում: Միգուցե հարցը կոնկրետ սերժիկ,սաշիկ, պավլիկ եւ արայիկների մեջ չէ: Միգուցե հարցը ավելի պարզ է եւ, չարի արմատը միայն արմատացած սովետական մենթալիտետի մեջ չէ, որը ստիպում է առավել հաջողակներին կողոպտել եւ թալանել, իսկ այլ, ավելի պակաս հաջողակներին տրտնջալ եւ բողոքել, ընդ որում երազելով հայտնվել իրենց հարստահարողների տեղում: Որովհետեւ վերջիններս նույնպես իրենց համարում են խելացի, միայն թե պակաս հաջողակ՝ հայտնվելու հարստահարողի դերում:
Չի կարելի Հայաստանը համարել բոլոր կանոններից բացառություն: Առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների խնդիրները կայանում են իրենց քաղաքացիների մտածելակերպի մեջ: Բոլոր տեղերում բոլշեւիզմը արմատախիլ արեց էլիտային՝ մտածող եւ պատասխանատու մարդիկ: Բոլոր տեղերում իշխանության եկան անհոգի «ագրեսիվ տականքը» - հարմարվողներ, գռփողներ եւ թալանչիներ: Ամենուր տասնամյակներով ողջունվում էր համակարգի մասնիկ լինելը, ամենուր տիրում էին գորշությունն ու հովանավորչությունը, ամենուր ծաղկում էր թալանը, գանձագողությունը, կաշառակերությունը: Բոլոր այդ երկրներում խշխանությունը, ընդդիմությունը եւ ժողովուրդը արժեն միմյանց: Իշխանությունը ախր ինչ-որ վերացական չարիք չէ Սերժ Սարգսյանի դեմքով: Եվ երկրի առաջին դեմքերը, եւ տեղական պաշտոնյաները, եւ գործող քաղաքական միավորները մեր հայեկային արտացոլումն են:
Մենք հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք տասնամյակներով: Անպատասխանատվություն, ԽԾԲ, թալան, եւ այս ամենը հայրենասիրական պաթետիկ դատարկաբանության ֆոնին: Ես չեմ հավատա պաշտոնյայի ազնվությանը, եթե նրա գլխին կախված չէ պատասխանատվության դամոկլեսյան սուրը եւ չկա հանրային վերահսկողություն նրա նկատմամբ: Ցանկացած, նույնիսկ եվրոպական դեմոկրատը, ընկնելով արեւելյան երկրների իրականություն, վայրկենապես կվերածվեր Պեդրո Ագրամունտի:
Եկեք ազնիվ լինենք ինքներս մեր առաջ. մեզանից ցանկացածը, հայտնվելով պաշտոնյայի աթոռին, առաջին հերթին կմտածեր իր, իրա հարազատների, բարեկամների բարեկեցության մասին: Այդպիսին է մեր մենթալիտետը: Ընդ որում, սոցիալիզմը հաղթած որեւէ երկրում չի նշմարվում քաղաքացիական առողջ հասարակության սաղմը: Այսինքն, համակարգային փոփոխությունների համար չկա եւ ոչ մի օբյեկտիվ նախապայման: Ոչ համապատասխան մտածելակերպ, ոչ համապատասխան կրթական մակարդակ, ոչ պատասխանատվություն, ոչ համապատասխան կադրեր, ոչ էլ քաղաքացիական հասարակություն: Ոմանք թալանում են, մյուսները բողոքում են անվերջ, երրորդները բախտ են փնտրում օտար ափերում, ուր քիչ թե շատ արդար հասակարգ է կառուցված – իհարկե առանց իրենց մասնակցության: Եվ վերջապես միայն փոքրամասնությունն է աշխատում ու բարիք ստեղծում, ուշադրություն չդարձնելով ոչ առաջիններին, ոչ երկրորդներին, ոչ էլ երրորդներին: Սակայն հասարակության այս հատվածի ջանքերը, որպես կանոն բավարար չէ առանցքային փոփոխությունների համար:
Եկեք պատկերացնենք մի պահ. նախագահը հրաժարական է տալիս, հանրապետակեննրին գնդակահարել են, օլիգարխներին լուծել են աղաթթվի մեջ: Եվ ինչ՞: Որոշ ժամանակ անց, քաոսից եւ անիշխանությունից հետո միֆական հիդրայի պես համակարգը կհառնի ավերակներից: Գագիկներին ու դոդիկներին կփոխարինեն ուրիշները, այլ անունների եւ մականունների տակ: Ոչ մի տեղ չեն կորի անհավասարությունը, ԽԾԲ-ն, կոռուպցիան, ջարդված մայթերն ու միզած շքամուտքները: Կարող եք հենց հիմա ինձ ասել նոր եւ ազնիվ նախագահի, վարչապետի եւ թեկուզ հինգ նախարարների անուններ: Դժվարանու՞մ եք: Ես նույնպես:
Որպեսզի փոխվի ինչ-որ բան, պիտի փոխվենք մենք ինքներս: Դառնալ ավելի կրթված, չանտեսել օրենքները, վճարել հարկերը, դադարել անընդհատ կեղտոտել սեփական երկիրը, դադարել ամեն ինչում բացառապես իշխանությանը մեղադրելուց՝ ոչինչ չպահանջելով ինքներս մեզանից: Ցավոք, այսօր մտածող մարդիկ չեն մտնում քաղաքականություն՝ վախենալով վերածվել արատավոր համակարգի մասնիկը: Բայց գոնե մտածող մարդու ուղեղը բավականացնում է որպեսզի հանուն իշխանություններից նկատմամբ բողոքի չարդարացնի եւ չհիանա հանցագործներով, կամ զերծ մնա իրավապահ համակարգը փնովելուց:
Ցավոք, մտածող եւ հասկացող մարդկանց մեջ էլ գտնվում են անհատներ, որոնք փորձում են կասկածելի պրոպագանդայով փառք ձեռք բերել քաոսի մեջ:
Հասարակ օրինակ: Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը «հանկարծ» հայտնվում է ի պաշտպանություն զինված խմբի անօրինական միտինգի մասնակցի դերում, հետո լրագրողի անվան տակ թափանցում է ոստիկանական ուժերի կողմից շղթայված եւ հատուկ հսկվող տարածք: Այուհետեւ ոստիկանների հետ մտնում է վեճի մեջ, բերման է ենթարկվում, հետո մամուլով տարածում սադրիչ հայտարարություններ: Ընդ որում, Կանադայի անմիջական հարեւանությամբ՝ ԱՄՆ-ում պարբերաբար անցկացվում են նման ոստիկանական միջոցառումներ, ավելի դաժան հետեւանքներով՝ զովածներով եւ վիրավորներով: Ինչու ոստիկանական ամենաթողության դեմ պայքարող քաղաքացիների պաշտպանը ոչ մի անգամ չհայտնվեց այնտեղ: Սա ինչ տարօրինակ ջոկողություն է:
Կամ վերցնենք հայտնի բանաստեղծուհի Նարինե Աբգարյանին: Մեզնից շատերը, դեռ «կենդանի ամսագրի» (livejournal – թարգմ.) ժամանակներում ականատես էինք նրա ստեղծագործական վերելքին եւ անկեղծորեն ուրախանում էինք նրա հաջողություններով: Անձամբ ես հաճախ ակամայից սրբում եմ աչքերս, կարդալով նրա հոգեմաշ գրվածքները: «Ես գիտեմ ինչպես չափել սերը առ հայրենիք: Ոչ ամպագոռգոռ խոսքերով ու գործերով, ոչ երդումներով ու «թոզ փչելով»: Սերը առ հայրենիք չափվում է հասարակ արարքներով՝ մի կեղտոտիր, մի գողացիր, ազնիվ աշխատիր, հարգիր մեծերին եւ մի ստիր երեխաներին: Թվում է, չկա ավելի պարզ բան»,- գրում է Նարինեն, եւ չհամաձայնել նրա հետ անհնար է:
Սակայն ներկա դեպքերի նկատմամբ նրա անկեղծությունը մեծ կասկածներ է հարուցում: Եվ ահա թե ինչու: Ինքը, Նարինեն, համաձակն իր իսկ խոսքերի, հեռացել է Հայաստանից 90-ականների սկզբին դեռ, այսինքն, երբ դեռ իշխում էր ՀՀՇ-ը: Այսինքն, ներկայիս «ռեժիմը» նրա հեռանալու հետ բացարձակապես կապ չուներ: Ինչպես ես եմ հասկանում, նրա ցանկությունը «ապրել, արարել, ծնվել ու մահանալ սեփական հողում» կորել էր նույնիսկ ոչ այն ժամանակվա իշխանությունների մեղքով: Ուղղակի պատերազմ էր, որը պիտի լիներ անկախ նրանից, թե ով էր իշխանության ղեկին: Սակայն այս բոլոր տարիներին Նարինեն «պահպանում էր լռություն, քանզի գիտեր, թե ինչ էր այնտեղ կատարվում»: Հիմա արդեն, The Guardian-ի միջոցով բացահայտեց, որ «սա մարդկանց խռովություն է ընդդեմ իշխանության, գոյության պայքար», այլապես լինելու է «նոր ցեղասպանություն», ոչ պակաս ահավոր, քան երիտթուրքերի ձեռնարկածը:
Հասկանալով սա, Նարինեն նույն վայրկյանին բացահայտեց Հայաստանում քաղբանտարկյալների, եւ «երկաթե ամրաձողերով ծեծված բուհերի դասախոսների»: Բացահայտելով այդ զոհերին, Նարինեն որոշեց, որ իր պատմական հայրենիքում «ամեն մարդ պոտենցիալ զոհ է», իսկ քանի որ այդպես է, ապա այդ հայրենիքը «ապագա չունի»:
«Ձեր ժամանակն անցել է, մենք ձեզ չենք հարգում, չենք ուզում, մենք ձեզ համարում ենք դավաճաններ: Գնացեք ինքներդ, ժողովրդին մեղքի տակ մի գցեք»,- սպառնում է Աբգարյանը արտասահմանից, եւ հավանաբար հոգու խորքում հույս փայփայում, որ ռեժիմը, լսելով այս սպառնալիքները, տեղնուտեղը փախուստի կդիմի:
Եվ, որպես իր հեղափոխական ավյունը արդարացնող փաստարկ, Նարինեն պատմում է ընթարցողներին, որ 20 եւ ավելի տարի չի ստացել ռուսական քաղաքացիություն եւ ապրում է Մոսկվայում (нерезиновой-թարգմ.) ունենալով ընդամենը կեցության իրավունք:»:
Էջանիշներ