Աթեիստ (18.08.2016)
Օրինակդ ճիշտ սկսում եմ, սխալ շարունակում ու ավարտում ես։
Ուրեմն, էտ լոմով տղեն գիտի, որ մակույկի հատակը արդեն էնքան փդած ա, որ հեսա ուր-որայա լրիվ բացվելույա, ու բոլորով գնալու են ջհանդամի գյոռը։ Դրա համար էլ էտ լոմը վերցրել ա, ու ասում ա, այ չմո նավավար վռազ մի բան արա պոլը կարկատենք, ամրացնենք, թե չէ հեսա կտամ գլուխ-մլուխդ կցխեմ։ Կամ էլ, հել սիկտիր եղի, թող գոնե մենք մեր ձեռով մի բան անենք, էս մակույկը փրկենք, այ բոզի տղա։ Բայց նավավարի բողկին չի, քանի որ էնքան դեբիլ ա, որ չի հասկանում, որ եթե մակույկը խորտակվի, ինքն էլ ա խորտակվելու։ Պասաժիրներն էլ սոված-ծարավ բաց ծովում էնքան են քաշ եկել ու էնքան են հյուծվել, որ ասում են, դե ջահնդամին թե չենք սկում, ավելի լավ ա սկենք, քան թե էս նավավարի հետ մի երկու մղոն էլ ավել գնանք։
Si vis pacem, para bellum
S.L.V. (19.08.2016)
Շատ շնորհակալ եմ նման գնահատականի համար:
Մի քիչ անհարմար ստացվեց՝ ես «դու»-ով դիմեցի ու «դուք»-ով պատասխան ստացա, կներեք..
իմ համեստ կարծիքով՝ Պավլիկենք շահագործվեցին արտաքին ուժի կողմից, ու, երբ հասկացան դա, արդեն ուշ էր.. (ընդ որում՝ օգտագործող ամենահավանական թեկնածուն հենց ՀՀ իշխանությունն էր՝ ըստ իս)..
բայց սա ընդամենը ենթադրություն է..
Հայաստանում տիրող սոցիալական վիճակին ու համատարած անարդարությաններից ինձանից ավելի լավ եք տեղյակ: ես մի այլ բան ասեմ.
Ցանկացած մարդկանց խմբի համար պետք է առնվազն մեկ ընդհանուր կետ, որի շուրջ նրանք կհամախմբվեն:
Հայության դեպքում այսօր դա զուտ ընդհանուր լեզուն է ու ազգային պատկանելությունը:
անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման...
Չկա մի որևէ կառույց կամ գաղափարախոսություն, որն իր շուրջ համախմբում է ազգի գոնե 50%-ից ավելիին:
Ու այս վիճակը «նորմալ» կլիներ, եթե չունենայինք պետություն:
Բայց փաստացի ունենք պետություն, որը շենացնելու սուրբ գաղափարի շուրջ մարդիկ ոչ միայն չեն համախմբվում, այլև՝ մասսայական լքում են այն (տարբեր հաշվարկներով՝ մոտ 100հզ տարեկան): ու արտագաղթում է հիմնականում սերունդ տվող երիտասարդությունը:
Ստացվում է՝ Հայաստանը մեռնող երկիր է:
իսկ արտագաղթածների արդեն երկրորդ սերնդի մի մասի մոտ նկատվում է մայրենի լեզվին տիրապետման բացակայություն: ի՞նչ պատկեր կլինի 3-րդ ու 4-րդ սերնդի մոտ՝ ընդամենը մի 50 տարի հետո..
այսինքն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեր քանակը սրնթաց ձգտում է 0-ի..
ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակից դուրս գալու ելքերի մասին խոսում են բոլորը, բայց գործուն միջոցներ չի ձեռնարկում ոչ ոք..
ու ի՞նչ արեցին Պավլիկենք.. Պավլիկենք ոչ դիվանագետ էին, ոչ իշխանական լծակների տիրապետող..
նրանք հասարակ զինվորներ էին.. ու զգալով ազգին սպառնացող վտանգը փորձեցին որևէ բան անել..
համաձայն եմ Ձեզ հետ՝ չունեյին գործողությունների հստակ պլան, գաղափարախոսությունն էր կիսատ ու ոչ հասկանալի ձևակերպված ու հարվածի սուր ծայրը, ինչպես Դուք ասացիք, ուղղված էր յուրայինների դեմ..
բայց երևի դա հոգու անզոր ճիչ էր..
կարելի է անվերջ վիճել՝ նրանց գործողությունն արդարացված էր, թե ոչ, ու ես անկեղծ ուրախ եմ, որ կան Ձեզ պես մարդիկ, ով, անկախ ամեն ինչից, համաձայնվելով մնացածի հետ, որ Հայաստանում, մեղմ ասած, ամեն ինչ չի, որ կարգին է, այնուամենայնիվ պաշտպանում է պետական ինստիտուտի գաղափարը..
առողջ հասարակության մեջ պետք է լինի բազմակարծություն՝ ըստ իս..
բայց որքան հասկացա՝ Դուք կողմնակից եք ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա՝ մտավախություն ունենալով, որ նորը կարող է սրանից ավելի վատ ստացվել...
մի՞թե ավելի կարևոր է կասկածելի «ստաբիլությունը», քան ժողովրդի արդար ընտրելու իրավունքը...
թող որ վատ ու անհաջող լիդեր ընտրեն, բայց իրենք ընտրեն..
մի՞թե հայ ժողովուրդն անգամ սեփական անկախ պետության մեջ չպիտի ունենա այդ տարրական իրավունքը....
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Overdose (29.08.2016)
Ախր եղբայր, հատուկ գրել էի «...Յուրային ասելով նկատի չունեմ սերժիկ/խերժիկ/սաշիկ/շաշիկներին (ներողություն եմ խնդրում ձեզ պատասխանելիս նման բառեր օգտագործելու համար, ուղղակի ֆորումի ընդդիմադիր հատվածի մոտ այս ոճը մասսայականություն է վայելում): Ոչ, ես յուրային ասելով նկատի ունեի հայկական պետությունը:»
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ինձ թվում էր միայն Բարձրյալը գիտի ճիշտն ու սխալը...
Եթե չեմ սխալվում դուք դասախոս եք, Տրիբուն? Մի անգամ կարդում էի ձեր հեղինակած թեման հայերի գենետիկական արմատների մասին (ի դեպ շատ հետաքրքիր էր), էնտեղ կարծեմ խոսք գնաց ձեր ուսանողների մասին: Եզրակացրի, որ դասախոս եք, կամ ուսանողների հետ պարապում եք
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ըհը: Զգում եմ թեմայում կրակը մարում ա, մի քիչ բորբոքեմ: Ուրեմնս, voskanapat.info-ում մի հոդված տեսա, ու պարզապես չեմ կարող չմեջբերել
http://voskanapat.info/?p=16790&l=ru
Բայց, քանի որ գիտեմ, որ մասնակիցներից շատերը կալարեն լինքը բացել, բացելու դեպքում էլ կալարեն (կամ չեն կարողանա ռուսերեն կարդալ) հատուկ ձեզ համար Օվրդոզ ախպերը թարգմանել ա հոդվածը հայկյան լեզվով:
Կարդացեք, վայելեք, հիացեք: Նախօրոք ասեմ, որ հոդվածի մտքերը հեղինակինն են, թարգմանելուց կարող ա մի թեթեւ խորթ հնչի ականջին: Էդ դեպքում անցեք լինքով ու բնագրում նայեք:
«...Մարդը ոչխաչից տարբերվում է նրանով, որ օժտված է մտածելու կարողությամբ: Վերլուծելու, խոսքերն ու արարքները համադրելու, փաստերը երեւակայությունից եւ բացահայտ ստից տարանջատելու կարողությամբ: Առանց մտածելու քայլել առաջնորդի հետեւից՝ ոչխարներին է բնորոշ, այլ ոչ մարդկանց:
Ունենալով բազային կրթությունից բարձր կրթություն, ես ինձ իրավունք եմ վերապահում կասկածելու այն ուղու վրա, որն առաջարկում է Հայաստանին մարդ, որը երկու ուղղագրական սխալ է կատարում «Սասնա Ծռեր» բառակապակցության մեջ: Որպես այս երկրի քաղաքացի, ես իրավունք ունեմ տալ հարցեր, որոնք կարող են անհարմար եւ անտեղի թվալ ծղոտի եւ անխոս առաջնորդին հետեւելու սիրահարներին:
Ինչու Պավլիկի մոտ ռեժիմի դեմ բողոք առաջացավ հենց հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ նա նախագահի վստահված անձն էր, կամ եւ ղեկավար էր մաքսատանը: Ինչու սոցիալական արդարության մասին Վարուժան Ավետիսյանը հիշեց հենց հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ նրա հայրը զբաղեցնում էր Մարտունու շրջկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնը: Բազմաթիվ իսկապես կարիքավոր ազատամարտիկների եւ հերոսների առկայության պարագայում ինչու են կարիքավոր հայտարարվել բացառապես Խանդոյան եղբայրները, որոնք ունեն երեք եւ չորս սենյականոց բնակարաններ: Ինչու, որպեսզի վերածվես մարդասպանից հերոս, բավական է միայն հարել անորոշ պլաններով, բայց ճչան լոզունգներով զինված խմբավորման: Ինչու բղավելով խոսքի անազատության մասին, ընդդիմադիր մամուլը հրապարակում է ցանկացած նյութ, ներառյալ նաեւ բացահայտ սուտ եւ պրովակացիա: Ինչու մարդիկ, որոնք խոսում են դեմոկրատական հասարակարգ կառուցելու մասին (իսկ նրանցից շատերը ապրում են դեմոկրատական երկրներում), ձգտում են ուժով փակել իրենց հետ չհամաձայնող մարդկանց բերանը: Ինչու իրավական պետություն կառուցել ցանկացող մարդիկ հերոսացնում են քրեական հանցագործություն կատարած մարդկանց:
Եվ, հավանաբար, ամենաակնհայտ հարցը: Ինչու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մնացած հետսովետական երկրներում մարդիկ չեն ապրում բարեկեցիկ կյանքով: Ինչու բոլոր տեղերում իշխում են կոռուպցիան, անհավասարությունը, չեն աշխատում օրենքները եւ դժգոհությունը պարպվում է փողոցում: Միգուցե հարցը կոնկրետ սերժիկ,սաշիկ, պավլիկ եւ արայիկների մեջ չէ: Միգուցե հարցը ավելի պարզ է եւ, չարի արմատը միայն արմատացած սովետական մենթալիտետի մեջ չէ, որը ստիպում է առավել հաջողակներին կողոպտել եւ թալանել, իսկ այլ, ավելի պակաս հաջողակներին տրտնջալ եւ բողոքել, ընդ որում երազելով հայտնվել իրենց հարստահարողների տեղում: Որովհետեւ վերջիններս նույնպես իրենց համարում են խելացի, միայն թե պակաս հաջողակ՝ հայտնվելու հարստահարողի դերում:
Չի կարելի Հայաստանը համարել բոլոր կանոններից բացառություն: Առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների խնդիրները կայանում են իրենց քաղաքացիների մտածելակերպի մեջ: Բոլոր տեղերում բոլշեւիզմը արմատախիլ արեց էլիտային՝ մտածող եւ պատասխանատու մարդիկ: Բոլոր տեղերում իշխանության եկան անհոգի «ագրեսիվ տականքը» - հարմարվողներ, գռփողներ եւ թալանչիներ: Ամենուր տասնամյակներով ողջունվում էր համակարգի մասնիկ լինելը, ամենուր տիրում էին գորշությունն ու հովանավորչությունը, ամենուր ծաղկում էր թալանը, գանձագողությունը, կաշառակերությունը: Բոլոր այդ երկրներում խշխանությունը, ընդդիմությունը եւ ժողովուրդը արժեն միմյանց: Իշխանությունը ախր ինչ-որ վերացական չարիք չէ Սերժ Սարգսյանի դեմքով: Եվ երկրի առաջին դեմքերը, եւ տեղական պաշտոնյաները, եւ գործող քաղաքական միավորները մեր հայեկային արտացոլումն են:
Մենք հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք տասնամյակներով: Անպատասխանատվություն, ԽԾԲ, թալան, եւ այս ամենը հայրենասիրական պաթետիկ դատարկաբանության ֆոնին: Ես չեմ հավատա պաշտոնյայի ազնվությանը, եթե նրա գլխին կախված չէ պատասխանատվության դամոկլեսյան սուրը եւ չկա հանրային վերահսկողություն նրա նկատմամբ: Ցանկացած, նույնիսկ եվրոպական դեմոկրատը, ընկնելով արեւելյան երկրների իրականություն, վայրկենապես կվերածվեր Պեդրո Ագրամունտի:
Եկեք ազնիվ լինենք ինքներս մեր առաջ. մեզանից ցանկացածը, հայտնվելով պաշտոնյայի աթոռին, առաջին հերթին կմտածեր իր, իրա հարազատների, բարեկամների բարեկեցության մասին: Այդպիսին է մեր մենթալիտետը: Ընդ որում, սոցիալիզմը հաղթած որեւէ երկրում չի նշմարվում քաղաքացիական առողջ հասարակության սաղմը: Այսինքն, համակարգային փոփոխությունների համար չկա եւ ոչ մի օբյեկտիվ նախապայման: Ոչ համապատասխան մտածելակերպ, ոչ համապատասխան կրթական մակարդակ, ոչ պատասխանատվություն, ոչ համապատասխան կադրեր, ոչ էլ քաղաքացիական հասարակություն: Ոմանք թալանում են, մյուսները բողոքում են անվերջ, երրորդները բախտ են փնտրում օտար ափերում, ուր քիչ թե շատ արդար հասակարգ է կառուցված – իհարկե առանց իրենց մասնակցության: Եվ վերջապես միայն փոքրամասնությունն է աշխատում ու բարիք ստեղծում, ուշադրություն չդարձնելով ոչ առաջիններին, ոչ երկրորդներին, ոչ էլ երրորդներին: Սակայն հասարակության այս հատվածի ջանքերը, որպես կանոն բավարար չէ առանցքային փոփոխությունների համար:
Եկեք պատկերացնենք մի պահ. նախագահը հրաժարական է տալիս, հանրապետակեննրին գնդակահարել են, օլիգարխներին լուծել են աղաթթվի մեջ: Եվ ինչ՞: Որոշ ժամանակ անց, քաոսից եւ անիշխանությունից հետո միֆական հիդրայի պես համակարգը կհառնի ավերակներից: Գագիկներին ու դոդիկներին կփոխարինեն ուրիշները, այլ անունների եւ մականունների տակ: Ոչ մի տեղ չեն կորի անհավասարությունը, ԽԾԲ-ն, կոռուպցիան, ջարդված մայթերն ու միզած շքամուտքները: Կարող եք հենց հիմա ինձ ասել նոր եւ ազնիվ նախագահի, վարչապետի եւ թեկուզ հինգ նախարարների անուններ: Դժվարանու՞մ եք: Ես նույնպես:
Որպեսզի փոխվի ինչ-որ բան, պիտի փոխվենք մենք ինքներս: Դառնալ ավելի կրթված, չանտեսել օրենքները, վճարել հարկերը, դադարել անընդհատ կեղտոտել սեփական երկիրը, դադարել ամեն ինչում բացառապես իշխանությանը մեղադրելուց՝ ոչինչ չպահանջելով ինքներս մեզանից: Ցավոք, այսօր մտածող մարդիկ չեն մտնում քաղաքականություն՝ վախենալով վերածվել արատավոր համակարգի մասնիկը: Բայց գոնե մտածող մարդու ուղեղը բավականացնում է որպեսզի հանուն իշխանություններից նկատմամբ բողոքի չարդարացնի եւ չհիանա հանցագործներով, կամ զերծ մնա իրավապահ համակարգը փնովելուց:
Ցավոք, մտածող եւ հասկացող մարդկանց մեջ էլ գտնվում են անհատներ, որոնք փորձում են կասկածելի պրոպագանդայով փառք ձեռք բերել քաոսի մեջ:
Հասարակ օրինակ: Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը «հանկարծ» հայտնվում է ի պաշտպանություն զինված խմբի անօրինական միտինգի մասնակցի դերում, հետո լրագրողի անվան տակ թափանցում է ոստիկանական ուժերի կողմից շղթայված եւ հատուկ հսկվող տարածք: Այուհետեւ ոստիկանների հետ մտնում է վեճի մեջ, բերման է ենթարկվում, հետո մամուլով տարածում սադրիչ հայտարարություններ: Ընդ որում, Կանադայի անմիջական հարեւանությամբ՝ ԱՄՆ-ում պարբերաբար անցկացվում են նման ոստիկանական միջոցառումներ, ավելի դաժան հետեւանքներով՝ զովածներով եւ վիրավորներով: Ինչու ոստիկանական ամենաթողության դեմ պայքարող քաղաքացիների պաշտպանը ոչ մի անգամ չհայտնվեց այնտեղ: Սա ինչ տարօրինակ ջոկողություն է:
Կամ վերցնենք հայտնի բանաստեղծուհի Նարինե Աբգարյանին: Մեզնից շատերը, դեռ «կենդանի ամսագրի» (livejournal – թարգմ.) ժամանակներում ականատես էինք նրա ստեղծագործական վերելքին եւ անկեղծորեն ուրախանում էինք նրա հաջողություններով: Անձամբ ես հաճախ ակամայից սրբում եմ աչքերս, կարդալով նրա հոգեմաշ գրվածքները: «Ես գիտեմ ինչպես չափել սերը առ հայրենիք: Ոչ ամպագոռգոռ խոսքերով ու գործերով, ոչ երդումներով ու «թոզ փչելով»: Սերը առ հայրենիք չափվում է հասարակ արարքներով՝ մի կեղտոտիր, մի գողացիր, ազնիվ աշխատիր, հարգիր մեծերին եւ մի ստիր երեխաներին: Թվում է, չկա ավելի պարզ բան»,- գրում է Նարինեն, եւ չհամաձայնել նրա հետ անհնար է:
Սակայն ներկա դեպքերի նկատմամբ նրա անկեղծությունը մեծ կասկածներ է հարուցում: Եվ ահա թե ինչու: Ինքը, Նարինեն, համաձակն իր իսկ խոսքերի, հեռացել է Հայաստանից 90-ականների սկզբին դեռ, այսինքն, երբ դեռ իշխում էր ՀՀՇ-ը: Այսինքն, ներկայիս «ռեժիմը» նրա հեռանալու հետ բացարձակապես կապ չուներ: Ինչպես ես եմ հասկանում, նրա ցանկությունը «ապրել, արարել, ծնվել ու մահանալ սեփական հողում» կորել էր նույնիսկ ոչ այն ժամանակվա իշխանությունների մեղքով: Ուղղակի պատերազմ էր, որը պիտի լիներ անկախ նրանից, թե ով էր իշխանության ղեկին: Սակայն այս բոլոր տարիներին Նարինեն «պահպանում էր լռություն, քանզի գիտեր, թե ինչ էր այնտեղ կատարվում»: Հիմա արդեն, The Guardian-ի միջոցով բացահայտեց, որ «սա մարդկանց խռովություն է ընդդեմ իշխանության, գոյության պայքար», այլապես լինելու է «նոր ցեղասպանություն», ոչ պակաս ահավոր, քան երիտթուրքերի ձեռնարկածը:
Հասկանալով սա, Նարինեն նույն վայրկյանին բացահայտեց Հայաստանում քաղբանտարկյալների, եւ «երկաթե ամրաձողերով ծեծված բուհերի դասախոսների»: Բացահայտելով այդ զոհերին, Նարինեն որոշեց, որ իր պատմական հայրենիքում «ամեն մարդ պոտենցիալ զոհ է», իսկ քանի որ այդպես է, ապա այդ հայրենիքը «ապագա չունի»:
«Ձեր ժամանակն անցել է, մենք ձեզ չենք հարգում, չենք ուզում, մենք ձեզ համարում ենք դավաճաններ: Գնացեք ինքներդ, ժողովրդին մեղքի տակ մի գցեք»,- սպառնում է Աբգարյանը արտասահմանից, եւ հավանաբար հոգու խորքում հույս փայփայում, որ ռեժիմը, լսելով այս սպառնալիքները, տեղնուտեղը փախուստի կդիմի:
Եվ, որպես իր հեղափոխական ավյունը արդարացնող փաստարկ, Նարինեն պատմում է ընթարցողներին, որ 20 եւ ավելի տարի չի ստացել ռուսական քաղաքացիություն եւ ապրում է Մոսկվայում (нерезиновой-թարգմ.) ունենալով ընդամենը կեցության իրավունք:»:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Հոդվածի շարունակությունը՝
«...Բայց հետաքրքիրն այն է, որ տեսնելով «երկաթե ամրաձողերով ծեծված բուհերի դասախոսներին» (ի դեպ, շատ հետաքրքիր կլիներ իմանալ այդ դասախոսների ազգանունները եւ տեսնել նկարները ձողերով ծեծվելուց հետո. գիտեք, վերջերս ես սկսել եմ կասկածանքով վերաբերվել ամեն տեսակ հեղափոխականների հայտարարություններին), Նարինեն միաժամանակ չի նկատում սպանված ոստիկաններին, որոնք տարօրինակորեն դարձան հուլիսյան դեպքերի միակ զոհերը: Այ թե ինչ ընտրովի տեսողություն ունի բանաստեղծուհին: Հենց այդ պատճառով էլ նրա այդ տողերում ցավակցանքի տեղ չգտնվեց սպանվածների համար: Ինչպես եւ չգտնվեց տեղ հուսադրող խոսքերի՝ ուղղված սպանվածների այրիներին եւ որդիներն, որոնք որբացան: Հուսադրող խոսքեր չեղան նաեւ բժիշկների համար, որոնք պատանդառվել էին այդ ընթացքում: Ոչ մի խոսք: Եվ դա հասկանալի է, քանի որ Նարինեն նրանց ժողովուրդ չի համարում: Համակրելով զինված հանցագործներին եւ ոստիկան սպանողներին, նա հավանաբար ենթադրում է, որ այն պաշտպանվածության զգացումը, որով ցանկացած մարդ զգում է օրհնված հայկյան հողում (երբ կարելի է օրվա ցանկացած ժամի զբոսնել ամենահեռավոր երեւանյան փողոցում առանց կողոպտված, բռնաբարված լինելու վախի) ստեղծվել է ինքն իրեն, առանց այն իրավապահ համակարգի մասնակցության, որին ինքը այդպես անխնա պախարակում է: Դե, իհարկե, ես մոռացել էի, որ մեզ մոտ «ամեն մարդ պոտենցիալ զոհ է», ի տարբերություն նույն աբգարյանական Մոսկվայի, որտեղ վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ հայեր են սպանվել, որոնք իհարկե զուրկ են մնացել Աբգարյանի ստեղծագործ ուշադրությունից:
Միգուցե հենց այդ պատճառով է, որ մշտապես հայտարարելով իր քաղաքացիական իրավունքների մասին, Աբգարյանը ոչ մի անգամ չհիշատակեց քաղաքացիությունից բխող պարտականությունների մասին: Օրինակ, իր սեփական որդու՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու պարտականության, այն հայրենիքի, որի ճակատագրի մասին լրջորեն մտահոգված է ինքը:
Ընդհանրապես, փողոցային եւ համացանցային հեղափոխականների մոլեգին մղումը՝ ամենուր խոսել ժողովրդի եւ ազգի անունից դեռ պիտի ուսումնասիրվի սոցիոլոգների եւ հոգեբանների կողմից: Իշխանությունները ժողովուրդ չեն, պաշտոնյաները ժողովուրդ չեն, ոստիկանները ժողովուրդ չեն, պետծառայողները ժողովուրդ չեն: Բանակն էլ, երեւի ժողովուրդ չի, քանի որ սնվում է պետբյուջեից: Ժողովուրդը միայն չկայացած հեղափոխականներն են, նրանց մի քանի հազար կողմնակիցները եւ համացանցային հեղափոխականները լոսերում, ամստերդամներում եւ մոսկվաներում:
Եթե կա վստահություն համաժողովրդական աջակցության, ապա այդ դեպքում ինչու սպանել ոստիկանների, պատանդառել բժիշկների եւ այրել պետական ավտոմեքենաներ: Թվում է, թե ինչ կա ավելի պարզ – ընտրեք ձեզանից լավագույններին, գնացեք ընտրությունների եւ հաղթեք: Կասկածում եք ընտրությունների թափանցիկության վրա՞: Չէ որ դուք ունեք համաժողովրդական աջակցություն. ձեզ հետ տարեք արտասահմանյան դիտորդների, գործի դրեք ձեր սեփական ակտիվիստներին (քարեր նետելու փոխարեն օգտակար գործով կզբաղվեն), վերահսկեք առանց բացառության բոլոր ընտրատեղամասերը, ամենուրեք տեղադրեք «Ազատության», 1-in.am-ի, GalaTV-ի եւ ձեր մնացած ալիքների տեսախցիկները, ինչպես դա անում էիք հուլիսյան դեպքերի ընթացքում, բերեք ձեր սիրած The Guardian-ին, եւ հայաստանյան դեմոկրատիան լուսաբանող այլ լրատվամիջոցների:
Թե՞ ձեր քաղաքացիական դիրքորոշման ամբողջ էությունը կայանում է «Պա-աա-ավլիկ, Պա-ա-ավլիկ» մկկալու, կամ տարիներով ռեժիմի դեմ տրտնջալու մեջ: Ի՞նչ է արել ձեզանից յուրաքանչյուրը, թանկագին «հեղափոխականներ», քաղաքացիական հասարակության կայացման համար:»
Լավ հոդված ա չէ՞: Ճիշտ մտքեր են չէ՞: Ես էնքան ուրախացա, որ տեսա, որ էս մարդու մտքերը մեկը մեկին համընկնում են իմի հետ:
Ի դեպ, եւս մի բան: Շատ կուզենայի թեմայում ինձ հետ բանավիճողների աշխարհագրությունը պարզել: Այսինքն, ով ա հայաստանից հեղափոխական կոչեր անում, ով լոսերից: Ես անձամբ Հայաստանից եմ:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Օվերդոս )) Բարև:
Մտքերդ՝ տառ առ տառ, կարդացի: Մի բան ասեմ, քո նման մտածողները միշիկից փող են ստանում, բլոգնյուզ սաստավը վկա, կարող ես դիմել:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
S.L.V. (29.08.2016)
Quyr Qery (29.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ