User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 646 հատից

Թեմա: Զինված ապստամբություն Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր սիրած ազգային հերոս ահաբեկիչների կողմից վիրավորված ոստիկանը մահացավ: 3-րդն էր: Իսկ ահաբեկիչներից ոչ ոք չզոհվեց:
    Ինձ շատ հետաքրքիր է, էդ ոստիկանի 6 տարեկան որբացած երեխուն մեկը բացատրելու ա ուր գնաց իրա պապան, կամ խի ա ինքը որբ: Ազգային հերոս ահաբեկիչների պաշտպաններ, որեւէ մեկդ էդ երեխուն պատրաստվում ա բացատրի, որը ինքը իհարկե բռնությունը չի արդարացնում, ԲԱՅՑ....
    Մինչև էդ 6 տարեկան երեխուն բացատրելը ես ուրիշ խնդիրներ ունեմ: Օրինակ իմ երեք տարեկան երեխուն բացատրել, թե ինչի ա էսօր մեր երկիրն էս անասուն վիճակում, ինչի օրենքը չի գործում, ինչի ինքը հավասար իրավունքներ չունի լիքը ուրիշ երեխեքի հետ և այլն:

    Ես բացատրելու ունեմ լիքը երեխեքի, որոնց հայրերն ու եղբայրները ապրիլյան պատերազմի օրերին ու ոչ միայն զոհվում են բանակում, էդ թվում թե՛ թշնամու գնդակից, թե՛ թիկունքից:

    Ես բացատրելու ունեմ սերժիկի թոռներին, թե իրանց պապն ինչի ա տենց պահպանակ, որտև էդ երեխեքն էլ մեղք չունեն, որ ես էդ պահպանակը դեռ չեմ պատռել ու իրանք ստիպված են տենց խարանով մեծանան:

    Ես բացատրելու ունեմ բոլոր արտագաղթողների երեխեքին, թե իրենց ծնողներն ինչի են ընտրել էդ ճամփեն:

    Ես բացատրելու ունեմ բոլոր մլիցեքի երեխեքին, թե ինչի են իրանք շատ ավելի վատ ապրում, քան նրանց երեխեքը, ում իրանց պապան ա պաշտպանում՝ օրենքին ծառայելու փոխարեն:

    Ես բացատրելու ունեմ ինքնահրկիզված մարդու երեխեքին, եթե էդպիսիք ունի, թե իրա հերն ինչի ա էդ ճարահատյալ քայլին գնացել:

    Ես բացատրելու ունեմ մարտի մեկի զոհերի երեխեքին, թե ինչի իրենց հերերը մեռան, իսկ իշխանություններն ավելի անասուն դառան:

    Ես շատերին բացատրելու ունեմ, ու հերթական անգամ ասում եմ, քանի դեռ պատճառները խորությամբ չես ուսումնասիրել, հետևանքների մասին դատողությունները կիսատ են: Ու հաստատ ստեղ ոչ մեկը չի ուրախանում որևէ մեկի մահով: Բոլորիս համար ա ցավալի: Էնպես չի, որ դա կարող ես որպես հաղթաթուղթ թափահարել ստեղից որևէ մեկի մոտ: Բոլորս էլ տեսնում ենք, թե նույն իշխանությունն ինչ փութաջանությամբ ա թմբկահարում զոհերի հատկապես երեխա ունենալու փաստը, բայց նաև չենք մոռացել, որ նույն մարտի 1-ի զոհերի դեպքում դա չէին անում, ի՞նչ ա, նրանք երեխա չունեին: Նույն ապրիլյան պատերազմի ժամանակ ահագին փորձում էին շրջանցել ընտանիքների պատմությունները, դրանք համեմատաբար ազատ լրագրողներն էին աշխարհ հանում:




    ՈՒ մի կարևոր բան էլ: Էդ հարցերը, թե ո՞նց եք բացատրելու, դեռ պետք ա տալ լիքը ուրիշ մարդկանց, մինչև մեզ տալը: Պետք ա տալ օրինակ ԱԱԾ-ին, ու հարցնել, թե՞ էդ ոնց եղավ, որ ռադիկալ կոչերով հայտնի խումբը, որից մի քանիսն էլ ձերբակալվել էին ահաբեկչություն անելու կասկածանքով, որոնց շարքերի երևի հալալ կեսը լցրել էիք ձեր գործակալներով, այնուամենայնիվ կարողացան տենց գործողություն կազմակերպել: Ուրեմն էդքան դիլետա՞նտ եք: Ուրեմն ռադներդ քաշեք ու լուծարեք էդ մարմինը: Թե՞ ամեն դեպքում գիտեիք, ուղղակի «աչք էիք փակում» օրինակ նրա համար, որ էս տղերքին ձերբակալելու ու երկար պահելու օրինական հիմք ունենայիք, ուրեմն հանցագործ եք ու ամեն սպանվածի արյունը առաջին հերթին ձեր, այլ ոչ թե զինված խմբի վրա է: Երեկ ֆեյսբուքում գրել էի, որ էս տղերքին դատելը էս դատական համակարգում էս իշխանության օրին չեմ ընդունում, որտև դառնալու է վրեժխնդրության օրինական օղակ, ոնց դառել էր գործի պարտակման օրինական օղակ մարտի 1-ի զոհերի ժամանակ: Արդար դատավարության դեպքում լիքը սենց հարցեր կան, որոնք պիտի քննվեն, սկսած ոստիկանության ու ԱԱԾ-ի հանցավոր անգործությունից կամ ավելի հանցավոր «աչքկապոցիից», վերջացրած լիքը ուրիշ հարցերով, որոնք դեռ իսկի լրիվ ձևակերպված էլ չեն, քիչ ժամանակ է անցել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.08.2016), Life (15.08.2016), S.L.V. (17.08.2016), Smokie (21.08.2016), Գաղթական (16.08.2016), Տրիբուն (15.08.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինված հեղաշրջման փորձ Թուրքիայում
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 20.07.2016, 18:40
  2. Ռեգբին Հայաստանում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.08.2010, 13:07
  3. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27
  4. Բուդդիզմը Հայաստանում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Կրոն
    Գրառումներ: 92
    Վերջինը: 19.06.2009, 13:41
  5. Torrent Հայաստանում
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.04.2009, 20:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •