Ես էլ կարդացի էդ կատարյալ բուլշիթը:
(kill me baby!)
Նախ Հայաստանում չկա քաղաքականություն: Հայաստանում կա հանցագործների ու մտավոր հետամնացների ստեղծած ռեժիմ,
որի գոյության միակ նպատակը տվյալ հետամնացների նյութական պահաջների և սոցիալական անվտանգության ապահովումն է առանց հաշվի առնելու պետության շահերն ու անվտանգությունը, ավելի շուտ՝ վերջիններիս հաշվին:
Այստեղ ահագին սկզբունքային տարբերություն կա սրանց ու ասենք հին ու նոր աշխարհի միապետների միջև, որովհետև ի տարբերություն միապետների սրանք պետությունը չեն ընդունում ու թքած ունեն պետության վրա,
սրանք հասարակ գողեր են, ջեբկիրներ ու ղումարբազներ: Էն որ պետությունը չեն ընդունում, կարող եք կարդալ կառավարության պաշտոնական էջում՝
Պետության վախճանը:
Երկրորդ. Կարելի է կարծել, թե աշխարհում մարդու ազատության, կյանքի իրավունքի, անվտանգության,
իրավունքների հավասարության և այլ հարցեր բացառապես լուծվել են և լուծվում են առանց զենքի, միայն քաղաքական ճանապարհով:
Ֆեյսբուքում աչքովս սա ընկավ, լավն էր՝
Թշնամու ջրաղաց, արտաքին որոգայթներ, հորձանուտներ, վտանգավոր թոհուբոհ ու նման այլ արհավիրքներ,
ու ոչ մի խոսք այդ ամենի մեջ մեր հանցագործ ու մտավոր հետամնաց իշխանությունների պատասխանատվության մասին:
Փաստորեն Արման Մուսինյանն էլ չի ջոկել թե տղերքի ուզածն ինչ ա:
Ու, էլի լիքը մարդ չի ջոկել, դրա համար էլ պատահական չի, որ մեզ կառավարում են մտավոր հետամնացները:
Էջանիշներ