Ողջույն ժողովուրդ ջան
Ոնց հասկանում եմ ակտիվ մասսան հիմնականում միատարր ա: Համենայն դեպս Սասնա Ծռերին դատապարտող մի հատ գրառում չտեսա:
Որպեսզի ձանձրալի չլինի, կարդացեք էս հոդվածը
https://adekvatblog.wordpress.com/20...5%D6%80%D5%A8/
Հիմնականում պիտանի մտքեր են, բայց տեղ տեղ համաձայն չեմ
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
StrangeLittleGirl (01.08.2016)
Հոդվածը դրանով չի սկսվում, Բյուր ջանէդ ընդամենը հոդվածից մեջբերում ա: Էդ ինչեւէ-ով սկսվող պատառիկը հոդվածի մեջտեղներում ա հանդիպում
մեջն էլ մի երկու տեղ похабщина կա, մոռացա նախազգուշացնեմ
Նոր ստեղծված բլոգ ա, նայեցի հեղինակի պրոֆիլը, մի շաբաթ առաջ ա ստեղծվել, ու էդ մի գրառումն ա
Վերջին խմբագրող՝ Overdose: 01.08.2016, 18:02:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Հա, նկատեցի, որ մեջբերում ա, բայց մեկ ա, ինչևէ-ով սկսվող նախադասությունը որպես առաջին բան ընթերցողի աչք կոխելը շատ տհաճ ա: Իսկ ընդհանուր առմամբ նայեցի հոդվածը, շատ զզվելի բան էր: Աջ ու ձախ սաղին հայհոյելով, ինքն իրան ադեկվատի տեղ դրած, մարդկանց վերևից նայելով տհաճ տեքստ էր: Ու պլյուս անանուն: Ձեռագրից ենթադրում եմ ով ա:
Bruno (01.08.2016)
Էդ ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց հերոս են համարում, բայց զենք չվերցրին: Հետո նենց չի, որ զենքերը ինչ-որ տեղ թափված են, բայց մարդիկ զենք չվերցրին, կամ ասենք ԱՄՆ-ի պես չի, որ գնաս խանութից կիսաավտոմատ հրացան առնես ու դրանով կյանքդ պաշտպանես:
Ինչքան հասկանում եմ, տղերքը ՊՊԾ գունդը ինքնանպատակ չէին վերցրել, վերցրել էին, որովհետև այնտեղ զինապահեստ կա: Երևի հասկանալի է:
Եվ ինձ թվում է դա է պատճառը, որ ոստիկան կոչվածները սարսափից ծեծում էին ժողովդրին, էնքան որ չմոտենան զինապահեստին, որովհետև գազազած ժողովրդի մի մասի ձեռը այդ պահին զենք ընկներ, ինքնադատաստան կանեին բոլոր համազգեստավորներին ու հավանական է մարդա մի փամփուշտ էլ հասներ ի պաշտոնե գլխավոր պատասխանատուներին։
Իհարկե հումանիզմի տեսակետից աղետալի կլիներ, բայց քաղաքական տեսակետից այնպիսի դաս կլիներ բոլոր տեսակի դեգեներատների համար, որ Հայաստանում ոստիկանը այլևս էլ չէր համարձակվի հենց այնպես լխկել պատահական քաղաքացու ու քարշ տալ բաժին, իսկ ընտրություն կեղծողները մի քիչ կմտածեին, եթե իհարկե ի վիճակի են մտածել: Ու կյանքը կփոխվեր։ Դեպի լավը ։Ճ
Ինձ թվում է, ԱՄՆ-ում քաղաքացիների զենք կրելու իրավունքն է, որ ոստիկաններին կամ պաշտոնյաներին զգաստացնում է ու ստիպում միշտ քաղաքավարի լինել (հատուկենտ բացառությունները չհաշված), ու այն երկրներում որտեղ քաղաքացին զենք կրելու իրավունք չունի, սովորաբար ոստիկանները ավելի լկտի են։ Բայց շեղվեցի ոնց որ․․․
Հաճախ զենքին այլընտրանք չկա, եթե տունդ զինված գող է մտնում, դու հազիվ թե երկխոսություններով ունեցվածքդ կամ վատագույն դեպքում կյանքդ փրկես։ Հայաստանում հիմա կարելի է ասել հենց այդպես էլ կա՝ զինված գողերը պատանդ են վերցրել ՀՀ հասարակ քաղաքացիներին։ Այսինքն այս տղերքի արածն ու կոչերը հասարակ ինքնապաշտպանություն են։ Իհարկե, գող իշխանությունների համար սա ահաբեկչություն է, ու իրենք իսկապես ահաբեկված են։ Էդ տրամաբանության մեջ, ահաբեկիչ կարող են համարվել բոլոր ցուցարարները ու առհասարակ դժգոհները։
Si vis pacem, para bellum
Հաշվի առնելով, որ Սերժը ինչ ասում է, սովորաբար հակառակն է ստացվում (խիյարը թարս ա բուսնում), ապա իր վերջին ելույթը բացարձակ մխիթարական չի, այսինքն մասնավորապես իր կողմից կարելի է սպասել անձնական վրեժխնդրության դրսևորումներ, Ղարաբաղի հարցում էլ՝ զիջումներ։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (02.08.2016)
հետաքրքիր մտքեր են... շաատ հետաքրքիր:
"Հրանտ Պապիկյան, ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ...Hrant Papikyan -
Մի լավ խորհուրդ եմ ուզում տամ մեր անթիվ անհամար կուսակցությունների ղեկավարներին՝ էս ապարանցի Պավլիկի ու Խանդոյան Արայիկի դատապաշտպաններին մի քիչ փող տվեք, թող ձեր անտաղանդ քարոզարշավները իրենք անեն:
Մեկը ասում ա՝ Պավլիկին կալանավորելիս դատարանում բոլորը ԼԱՑՈՒՄ ԷԻՆ, Պավլիկը այնպիսի Ճառ ասեց.... (Կներեք, մի հատ ես էլ արցունքներս սրբեմ)........
Հա, ինչ էի ասում, մյուսն էլ ասում է հիվանդանոցում բոլորը՝ բժիշկից մինչև հավաքարար, ոստիկան ու էլեկտրիկ, հերթ էին կանգնել, որ մտնեն սենյակ և ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ սեղմեն ՀԵՐՈՍԻ ձեռքը... Իսկ հերոսը հայտնել է, որ չի նեղվում որ իրեն խփել են, քանի որ ՛՛19 անգամ թուրքերը խփել են, թող մի անգամ էլ հայը խփի՛՛.... (մի րոպե, մի հատ էլ թաշկինակս փոխեմ)...
ԱՐԱ էս մարդիկ ձեր համար էլ կարան ազգի կեսին այնպես լացացցցնեն, որ միանգամից ՛՛վլաստի՛՛ կգաք, էլ Խի՞ եք զորամաս գրավում, մտածեք...
Օգտվելով առիթից նաև դիմում եմ ընկերներիս ու ընդհանրապես՝ մեծն ֆեյսբուքին՝
Ինչպես երևի գիտեք, ես էլ եմ պատերազմի մասնակից, և Իմ մարմնի վրա էլ անզեն աչքով կարելի է տեսնել 13 հրազենային վերքերի սպիներ: Ունեմ բազմաթիվ պատվոգրեր ու պարգևներ՝ այդ թվում նաև կառավարական: Ունեմ պատերազմի հաշմանդամի կարգավիճակ, որը սակայն ինձ չխանգարեց ապրիլյան առաջին օրերից կամավոր մեկնել առաջագիծ...
Հիմա ես ուզում եմ հասկանամ, ԱՅՍՈՒՀԵՏ ես ու՞մ կարող եմ ՍՊԱՆԵԼ, ո՞ր պետական պահպանվող օբյեկտը կարող եմ գրավել, Ի՞նչ խավի կամ մասնագիտության անձանց իրավունք ունեմ ՊԱՏԱՆԴ վերցնել և ում ավտոն կարող եմ ՎԱՌԵԼ... եթե հնարավոր է, ասեք՝ անպայմա՞ն ա վառելը, թե կարող եմ այդ մեքենան ինձ պահել, իմը լավ հնացել ա. ոչ խադավոյ կա, ոչ պակռիշկա... բայց ոնց որ շեղվեցի, կներեք:
Հա, ինչ էի ասում՝ Խնդրում եմ ասեք, ո՞ր օրենքի վրա կարող եմ թքած ունենալ և անտեսել, և ընդհանրապես՝ եթե կա, հղում տվեք, թե ՛՛ՎԱԲՇԵ՛՛ էլ ինչ կարա անի ԿՌՎԱԾ ՏՂԵՆ, որ մնա ՛՛ժողովրդի՛՛ սիրելին, նրա կուռքը և երազանքների ՀԵՐՈՍԸ...
Թե չէ սենց միամիտ ապրում ենք, չենք իմանում ինչ հզոր դեմքեր ենք: Խնդրում եմ՝ օգնեք իմանամ, խոստանում եմ բոլորը ի կատար ածել: Համ ԱԶԳՍ կուրախանա, իմ համար կլացի, ՛՛ թմբիրից կզարթնի, կինքնամաքրվի ու իրեն կճանաչի՛՛, համ էլ ձեռքի հետ իմ հարցերն էլ կլուծեմ, հազար հարց կա ախպեր...
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով կօգնի ինձ այս անորոշությունից դուրս գալու:
Ձեր՝ Հրանտ Պապիկյան, ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ...
Հ.գ. մոռացա ասեմ՝ մականուն էլ ունեմ, մարտական ընկերներս ինձ ԴՈԿ են ասում:
Հ.գ. մոռացա ասեմ՝ մականուն էլ ունեմ, մարտական ընկերներս ինձ ԴՈԿ են ասում"
https://www.facebook.com/HrantPapiky...14896818691789
Overdose (02.08.2016)
Արայիկ Խանդոյանի ընտանիքի համար 15,5 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք է սկսվել: Նախատեսված 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, ընդամենը մեկ օրում հավաքվել է ավելի քան 15,5 հազար ԱՄՆ դոլար: Գումար է նվիրաբերել 350-ից ավելի մարդ: Թվերը րոպե առ րոպե աճում են։
Նշենք, որ դրամահավաքի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մամուլում հրապարակումներ եղան ընտանիքի սոցիալական ծայրահեղ վատ պայմանների մասին։
Խանդոյանների բազմազավակ մայրը 5 որդի ունի. նրանցից ավագը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, երկրորդը՝ Արթուր Խանդոյանը, պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Սասնա ծռերի անդամ է, ազատամարտիկ, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հրաշքով կենդանի է մնացել ազատամարտի ժամանակ, այժմ անազատության մեջ է՝ վերջին հանրահավաքներում անկարգություններ հրահրելու մեղադրանքով։
https://www.gofundme.com/2h9yvwk
Գաղթական (01.08.2016)
ես նկատի ունեի որ եթե համարում ենք որ սասնա ծռերի էս գործողությունը հերոսական ա ուրեմն զենք պտի վերցնեինք... համենայն դեպս էն մարդիկ ովքեր համարում են հերոս էս մարդկանց հենց էս գործողության համար...
իսկ էն որ զենք չկա, կներես չեմ ընդունում որպես պատճառ... սասնա ծռերը էս կողմից պտի հարձակվեին ժողովուրդն էլ էն կողմից ու շրջափակումը ճեղքեին... եթե զինված ապստամբություն ես անում ուրեմն բռնությունն ու զոհերը ընդունելի են... խաղաղ ցույցն ու զինված ապստամբությունը զուգահեռաբար չեն կարա գոյություն ունենան...
էսօր բոլորը, բացառապես բոլորը էդ տղերքին համարում են հերոս, բայց ոչ ոք զենք չվերցրեց... ոչ ոք... էսի փաստ ա...
հա գիտեմ խանութում զենք չեն ծախում... կներեք...
Ես բարբաջանքի կեսը կարդացի արդեն հասկացա, որ հատուկ ծառայությունների կողմից մի լավ մշակված տեքստա` արդարացնելու իրանց գործողությունները, սևացնելու մեր հերոսների անունները, քաղբանտարկյալներին անուն կպցնելու միջոցով ազդել մարդկանց մտահամակարգերի վրա, որ հանգիստ տանեն իշխանություն կոչեցյալների տեռռորը ժողովրդի հանդեպ: Հա մի երկու բան էլ գրելա, իբր որ նորմալ ղեկավար լիներ որոշ սխալներ չէր թույլ տա, բայց էտ մնացած գրածի ֆոնին ուղղակի ոչինչա ու արվածա նրա համար, որ ոչինչ չկասկածող հասարակ մարդկանց ուղեղներում կասկածներ չառաջանան գրառման ծագման վերաբերյալ:
Հա մեկել ակուռատնի փորձումա ընթերցողի ուղեղում սրսկել, որ իբր ընդամենը հայության մի փոքր մասնա դեմ իշխանություններին ու սատարում տղերքին`
Շարունակությունը կարդալու ցանկությունս միանգամից վերացավ:Ոստիկանության զորամասը գրավելուց հետո առաջին գործով Պավլիկ եւ Co-ն հայտարարեց, որ ինքը գործում է ժողովրդի անունից ու վաբշե սաղդ սիկտիր էլեք պահանջեց անմիջապես ազատ արձակել Սեֆիլյան Ժիրոյին:
Որտեղից պեղեցիր էս հոդվածը, եթե գաղտնիք չի?
S.L.V. (02.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ