ՖԲ-ից

«Վերջին օրերին ռեժիմը որդեգրել էր մեր մարտիկներին դիպուկահարներով շարքից հանելու մարտավարություն: Օրական 2-3 հոգի շարքից հանվում էին եւ հիմնականում ոտքին հարավծելու միջոցով: Այսօր մեր հերթական ընկերոջը կրծքավանդակից արդեն վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք: 20 հոգի ենք մնացել այստեղ եւ երեկ գիշերը գրոհի փորձեր ձեռնարկեցին: Պատերը զրահատեխնիկայով քնդեցին ու սկսեցին գրոհը: Մենք սկսեցինք երկխոսության մեջ մտնել, սակայն այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին ամբողջ տարածքը: Անօդաչու սարքերը ռուբեր էին նետում, կրակում էին զրահատեխնիկայից, սկզբում ձայնային հրթիռներ էին, հետո հասկանալի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում եւ զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք: Առաջացած իրավիճակում մենք ունեին երկու տարբերակ:

Առաջին՝ մարտի բռնվել մեր վրա գրոհող ոստիկանության եւ այլ զինծառայողների հետ, եւ երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց, մեր քաղաքացիների արյունը, այն մարդկանց, ովքեր շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, բայց ծառայության բերումով այդ գործի մեջ են: Մյուս որոշումը՝ չգնալ արյունահեղության եւ շարունակել պայքարը՝ մնալով հաստակամ, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակով: Այս իրավիճակում քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել: Եթե մենք հանձնվենք դառնում ենք ռազմագերի: Շատ ծանր որոշում էր մեզ համար Մենք որոշեցինք արյուն չհեղել ռազմագերու կարգավիճակով»:
Վարուժան Ավետիսյան