էլ որ մեկը չի ուզում փորձի նորմալ երկրում ապրի ?
էլ որ մեկը չի ուզում փորձի նորմալ երկրում ապրի ?
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Չու եթե առաջին գրածս կարդացել ես, ապա կհիշես, որ ես տարբեր առաջարկների մասին եմ գրել: Կոչ/ հայտարարությունը դա տարբերակ է միայն: Կա ավելի լավ տարբերակ? առառաջարկիր, կամ առաջարկք ու անենք: Թե չէ կողքից նայողի դիրքում մնալն ինչ որ չի բավարարում:
Իմ կարծիքով թեկուզ թույլ փորձ անելն ավելի լավ է, քան ոչինչ չանել:
Աթեիստ (20.07.2016)
Չուկ Սարի Թաղում ինչ ես անելու , միտինգ կա՞
Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
Չուկ ջան, ես հիմա չեմ փորձում վիճել ու իմ կարծիքը պարտադրել:
Անվանիր գրածս հուսահատության ճիչ, կամ անզորությունից արմունկները կրծելու փորձ, պոպուլիստական կոչ` միևնույն է:
Կա պարզապես գործ անելու մի մեծ ցանկություն:
Ճիշտ հասկացիր խնդրում եմ, ես չեմ փորձում ինչ որ վեճ սկսել, այլ ռացիոնալ քննարկել, մտածել ինչով կարող ենք օգտակար լինել:
Չգիտեմ, մեզ մեր թսանությունը ուր կհասցնի։ Ոչ մեկս չի ուզում նամուսով փողոց դուրս գա ու սաշիկին ասի, որ իրան բյլա չի ուզում ․․․
Ամենահիասթափեցնողն էն ա, որ ՀՀ-ում մի հատիկ քաղաքական ուժ կամ կուսակցություն էս պահին չկա, որ այլընտրանքային վիճակ թելադրի կամ լուծում առաջարկի, սկսած վիճակի գլխավոր պատասխանատուից՝ Սերժիկից, վերջացրած իրենց ամենաազդեցիկ ու գլխավոր համարող «ընդդիմադիրներով»: Ալամ Հայաստանի քաղաքական ակտիվը հիմա մի խումբ կալաշնիկավոր ըմբոստներն են, «Նախախորհրդարան»-ի փոքրաթիվ անդամները, որոնց մի մասը բանտերում է, մի քանի հարյուր ակտիվ ջահելները ու իրենց դիմադրող Սերժիկի համազգեստավոր զինված բանդան, որը չգիտես ինչու իրեն ոստիկանություն է համարում, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը: Մնացածը մտել են ծակերը: Պարույր Հայրիկյանը լավ ա ասում, որ հիմա մենք պրեզիդենտ չունենք, որ ունենայինք ձեն հանած կլիներ:
Հ.Գ. Մոռացա ասել, մեկ էլ մեր մշտական մտաՈՌականությունը՝
Հորդորեք վայր դնել զենքերը եւ հանձնվել. մտավորականների կոչը
Հողերս մեր գլխին:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.07.2016, 20:52:
Si vis pacem, para bellum
Ընկերս լավ էր գրել, տարիներով Սերժը երկիրը տիրումեր ա անում, մտավորական չկա։
Բերդում նստած մարդու ընկերները դավադիտ եղած պատանդ են վերցնում, հիշում են, որ մտավորական են, պտի հանդես գան։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (20.07.2016)
բախումներ են
Նիկոլը լարվածությունը հանեց, թե չէ քաք էր։
Մնում ա սադրանքների չտրվեն, մինչև վերջ լսեն։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բայց դուք ջոկում եք եքա երկրի ու քաղաքի փոխոստիկանապետեր հելնեն գնան պատանդ ընկնեն։ Զգում եք չէ մակարդակը։
ՖԲ–ում չկամ, լուրերում չեմ կարդացել էդ մասին։ Եթե ինչ որ մի բան լսել եք էն զոհված ոստիկանը հենց սկզբի գրոհի ժամանակ ա զոհվել, թե հետո ա եղել երբ փոխոստիկանապետերն են պատանդ ընկել։ Էդ պատանդ ընկնելու մասին էլ եթե ինչ որ մանրամասներ գիտեք գրեք էլի։
Զոհն եղել ա գրավելու ժամանակ, մնացածը հանձնվել են, էդ մեկը որոշել ա կրակի, նրանք էլ իրան են կրակել։
Դե մնացած պատանդները հանգիստ հանձնվել են։
Օսիպյանենք թափով հասել են բանակցելու ու մնացել են։
Էսօր էդ զոհվածի հիշատակը հարգելու համար Օսիպյանենց զինված զենք են տվել, օդ կրակելու համար։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (21.07.2016), Mr. Annoying (21.07.2016), Ներսես_AM (20.07.2016), Նիկեա (22.07.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ