Ահաբեկչության ամենապարզ սահմանումը, ոտի վրա վիկիպեդիայից հանած:
Terrorism is, in its broadest sense, the use or threatened use of violence (terror) in order to achieve a political, religious, or ideological aim.
use of violence - ԶԻՆՎԱԾ, կրկնում եմ ԶԻՆՎԱԾ պետական օբյեկտ գրավելն ու պատանդներ վերցնելը: Գումարած առնվազն մեկ ոստիկանի սպանությունը: Համոզված եմ, որ մյուսին էլ են իրենք սպանել, բայց դեռ այդ թեմայով ակտիվ քննարկումներ են, դրա համար ընդունենք, որ այլմոլորակայիններն են սպանել:
in order to achieve a political, religious, or ideological aim - նախագահի հրաժարական, Սեֆիլյանի ազատ արձակում:
Ըհը, չեղա՞վ ահաբեկչություն եղբայր:
Մնացածին էլ կետերով պատասխանեմ:
Խնդալու հոդված կարդում եմ, որովհետեւ ցանկանում եմ: Բացի դա հոդվածն իրոք խնդալու էր ինձ համար:
Զվարթ ու կայտառ եմ, որովհետեւ պատճառ չունեմ տխրելու ու թթվելու: Բացի դա, զվարթ եմ, որովհետեւ իմ պետությունն ապացուցեք, որ առանց զոհերի կարող է նման իրավիճակ հանգուցալուծել: Հիշեցնեմ՝ ահաբեկիչներից ՈՉ ՈՔ ՉԻ ԶՈՀՎԵԼ:
Իմ աշխարհընկալման մեջ աղավաղումներ չեմ տեսնում, քանի որ չեմ վիրավորում հակառակ կարծիքն ունեցող մարդկանց: Ու հակառակը, կարծում եմ քո աշխարհընկալման մեջ աղավաղումներ կան, քանի որ հումանիստները քո պատկերացմամբ զենքով անթրաշ մարդիկ են, որոնք մարդկանց են գերի վերցնում, օրը ցերեկով օդ են կրակում, ոստիկանների են սպանում, ու ավտոմեքենաներ վառում ու իրենց օգնության եկած բժիշկների պատանդառում: Հումանիստն իմ պատկերացմամբ մայր Թերեզան է, կամ նրա նման մարդիկ, որոնք մարդկային կյանքը վեր են դասում ամեն ինչից, այլ ոչ արյան սպանալիքով ու շանտաժով փորձում են հասնել իրենց նպատակներին:
ԻՊ ահաբեկիչները իրենց ընկալմամբ ամենալավ ու մաքուր նպատակներից եկնելով են մարդկանց ցեղասպանում: Մարդիկ ուզում են զտարյուն խալիֆաթ ունենալ, շատ լավ նպատակ է իրենց համար

Էջանիշներ