User Tag List

Էջ 1 43-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 645 հատից

Թեմա: Զինված ապստամբություն Հայաստանում

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զինված ապստամբություն Հայաստանում

    «Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք:

    Սիրելի՛ հայրենակիցներ

    Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:
    Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

    Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

    Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:

    Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
    Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ:
    Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:

    Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:
    Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:

    Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

    Դիմում ենք Հայկական բանակին
    Սահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում և շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

    Դիմում ենք Արցախի ղեկավարությանը
    Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:
    Դիմում ենք ոստիկանության ծառայողներին
    Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

    Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներին
    Դուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում և կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք:

    Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

    «Սասնա Ծռեր» խմբավորում, 17-ը հուլիսի 2016 թ., ժամը 5:28


    Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Քաղաքական քննարկումներ թեմայից դուրս» թեմայից առանձանցված 28 գրառումների հիման վրա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.07.2016, 10:58:

  2. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս ոնց որ լրջանում ա, FB-ն փակել են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. #3
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,989
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ոնց որ լրջանում ա, FB-ն փակել են։
    Իմ մոտ FB-ն նորմալ աշխատում ա, բայց լրահոսում քար լռություն ա սրա մասին, մենակ գալա տվ-ով եմ տեսել

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բիլայնը, Յուքումն ու ADC_ն ՖԲ-ն փակել են։

    Ռոստելեկոմն ու արմինկոն ունեն։

    Մտնելու համար օգտվեք TOR բռաուզերից։ Դանդաղ ա, բայց բացում ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասում են Թվիթթերում ա։

    Reports of crisis in Armenia right now: armed occupation of Yerevan police department, 3 dead, hostages, Facebook blocked nationwide.
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,243
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիլայնը, Յուքումն ու ADC_ն ՖԲ-ն փակել են։

    Ռոստելեկոմն ու արմինկոն ունեն։

    Մտնելու համար օգտվեք TOR բռաուզերից։ Դանդաղ ա, բայց բացում ա։
    Ես Յուքոմից եմ օգտվում, ու իմ մոտ բացում ա FB-ն:

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (17.07.2016)

  9. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր հեղաշրջումը բայց թուրքականից մազալույա ․․․․Ու ամենակարևորն էն ա, որ համատարած մեր բողկին չի, չնայած սաղս էլ հակված ենք ավանդական «արա դե ճիշտ են ասում էլի» տարբերակին։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (17.07.2016)

  11. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր հեղաշրջումը բայց թուրքականից մազալույա ․․․․Ու ամենակարևորն էն ա, որ համատարած մեր բողկին չի, չնայած սաղս էլ հակված ենք ավանդական «արա դե ճիշտ են ասում էլի» տարբերակին։

    Ինչի պիտի բողկներին լինի որ։ Երեք օրը մի անգամ միլիցայություն ենք գրավում զենքով, Օսիպյան Վալերիկին էլ պատանդ վերցնում, ինչ մի զարմանալի բան ա։

    Էդ մարդկանց ճակատագիրն արդեն պարզ ա՝ զինված հարձակման դեպքում սաղին ոչնչացնելու են, ձերբակալեցին էլ՝ ուրիշ ձև են վերջները տալու։

    Մենակ մի հույս ա մնում, տղերրքից մեկն առաջին գործով Վալերիկին կսատկացնի հենց հարմար առիթ լինի։ Գոնե մի քյար մնա։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.07.2016)

  13. #10
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,550
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կիսատ մտածված ու լավ չիրականացված ծրագիր..
    հազար ափսոս տղերքին..

    երկար ժամանակ հույս ունեյի, թե շախմատի արքայի գաղտնի քայլն է՝ բանակցություններում արտաքին ճնշումներից խուսափելու համար, բայց, ավաղ, դեռ չեն աճել էդ մակարդակի...


    հ.գ. սաղ հեչ, բայց հալալ էր էդ դեբիլին..
    երկար ժամանակա էդքան չէի ծիծաղել..
    ուրեմն Օպերայի բակում ձեռնաշղթա հագցրած մի քաղաքացի կամ դերասանություն էր անում, կամ էլ իրոք վատացել ու գետնին էր ընկել..
    կողքը կանգնած սպան մանկլավիկներից մեկին ուղարկումա ջուր բերելու..
    մեկ էլ էս ապուշը մի լիքը վեդռո գրկած եկավ.....
    ու միայն ընկնավորած «էս ինչա՞ արաաաա, տար հլա ըստուց..»-ից հետո գլխի ընկավ, որ խոսքը բաժակով ջրի մասին էր...
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  14. #11
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,193
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայթե մեր ժողովրդի մեջի ամենաադեկվատները այս մարդիկ են: Ու դժբախտությունն այն է, որ մեր ժողովրդի մեջ միլիցեքը ավելի շատ են, քան թե նման մարդիկ: Ու իմ կարծիքով սա տեռոր չի, քրեական հանցագործություն չի, հակառակը՝ անհույս ինքնապաշտպանություն է հանցագործներից ու տականքներից:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.07.2016), murmushka (22.07.2016), S.L.V. (22.07.2016), Արէա (18.07.2016), Նիկեա (22.07.2016), Տրիբուն (18.07.2016)

  16. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայթե մեր ժողովրդի մեջի ամենաադեկվատները այս մարդիկ են: Ու դժբախտությունն այն է, որ մեր ժողովրդի մեջ միլիցեքը ավելի շատ են, քան թե նման մարդիկ: Ու իմ կարծիքով սա տեռոր չի, քրեական հանցագործություն չի, հակառակը՝ անհույս ինքնապաշտպանություն է հանցագործներից ու տականքներից:
    Հիմի ոնց չասես, որ էնքան գլուխներս լցրին սահմանդրականով ու երկխոսել-համագործակցելով, որ դոդի գագոյից էն կողմ ոչ մի ուրիշ փրկիչ չենք տեսնում։ Վերջին անգամ տնից ԲՀԿ-ի մտինգին ենք դուրս եկել, թաղեմ ես մեր գլուխը։ Իսկ հիմա նստել ենք խելոք տանը, մինչև էտ մարդկանց գլուխները կուտեն։ Խորագույնս ապատիա ու անտարբերություն ․․․․

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (18.07.2016)

  18. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օպերայում ահագին մարդ կա էս պահին։ Իհարկե մենթերն երկու անգամ շատ են ինչպես միշտ, բայց գոնե էդ տղերքն իրանց լրիվ լքված ու անտեր չեն զգա։ Գոնե էդ մինիմալ սատարումը կա։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (22.07.2016)

  20. #14
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ժողովուրդը 96ի աժ գրավում ա տապալել, էս ժողովուրդը հոկտեմբերի 27 ով էս պուտանկեքին ջնջելու շանս ա տապլել, մարտի մեկ ա տապալել, Բաղրամյան ա տապալել, մի հատ չնթռլո 5 հոգանոց «պիկետը» ի՞ նչ ա որ հանուն մեր փառավոր իշխանությունների չտապալի։

  21. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,822
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքան մարդ ա հավաքվել: Աչքերիս չեմ հավատում:

Էջ 1 43-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինված հեղաշրջման փորձ Թուրքիայում
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 20.07.2016, 18:40
  2. Ռեգբին Հայաստանում
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.08.2010, 13:07
  3. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27
  4. Բուդդիզմը Հայաստանում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Կրոն
    Գրառումներ: 92
    Վերջինը: 19.06.2009, 13:41
  5. Torrent Հայաստանում
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.04.2009, 20:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •