User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Զինված հեղաշրջման փորձ Թուրքիայում

  1. #16
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, եթե « ակնհայտ է, որ կարող են»-ով լինի՝ ես էլ ասում եմ «այս ամենի հետևում ակնհայտ է, որ կարող են ՀՅԴ երիտ․թևի աջ ուժերը լինել»։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.07.2016), Շինարար (16.07.2016), Տրիբուն (16.07.2016)

  3. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հիմի ես թուրքագետի կարծիք մեջբերեցի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #18
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմի ես թուրքագետի կարծիք մեջբերեցի...
    Լիոն ջան, թուրքագետ լինի թե լեզվաբան՝ եթե հիմնավորված ինչ-որ բան է ասում՝ արժի մեջբերել, եթե օդի մեջ կրակում է՝ իմաստ չեմ տեսնում։ Իհարկե մեջբերելը քո իրավունքն է, բայց լուրջ բան չտեսա մեջբերածդ հատվածում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (16.07.2016)

  6. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս պահին որևէ լուրջ հիմնավորում բերելը կլիներ այն, որ ցույց տային, օրինակ, փաստաթուղթ կամ վիդեոնյութ, որտեղ պատկերված կլիներ մի որևէ բան: Տենց բան, պարզ է, ձեռք բերելը շատ դժվար է, իսկ ձեռք բերելու դեպքում էլ չէին հրապարակի հասարակ մահկանացուներիս համար: Մնում է կարծիք կոչվածը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #20
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տենց «կարծիք» հայտնելուց գոնե տրամաբանական հիմավորում են բերում, որ օրինակ էս երկրին դա ձեռ էր տալիս, որտև սենց բան կտար իրանց, ու իրանք էս էս հնարավորություններն ունեին դա անելու համար։

    Իսկ հիմա պարզապես ուզում ա ասի, իբր իրականում ներսում դժգոհությունն էնքան չկա, որ ժողովուրդը սենց բան աներ, միայն դրսից կարար լիներ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.07.2016), Տրիբուն (16.07.2016)

  9. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, նաև Էրդողանը ինքն է մատնացույց անում Փենսիլվանիան ու Գյուլենին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #22
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս պատմության մեջ ով էր ճիշտ ու ով էր սխալ,
    սաղ մի կողմ դրած՝
    բելգիացիք մի հանգի քննարկում են աննախադեպ դաժանությունը,
    որով հասարակ քաղաքացիները ծեծելով սպանում էին
    20-ամյա հրաման կատարող պատանիներին..
    հարց են բարձրացնում, թե ինչով է տարբերվում Եվրոպա վազող թուրքը
    ISIS-ի գրոհայինից...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.07.2016)

  12. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, նաև Էրդողանը ինքն է մատնացույց անում Փենսիլվանիան ու Գյուլենին...
    Էրդողանը բնականաբար մատնացույց ա անում Գլյուլենին, քանի որ Գլյուլենը իսլամական քարոզիչ ա։ Այսինքն, եթե Գյուլենն ա կազմակրեպել, ուրեմն նպատակը Թուրքիան իսլամացնելն էր, ու Էրդեղանը Թուրքիան փրկեց իսլամացումից։ Հետևապես Էրդողանը բարի է ու դեմոկրատ։

    Իսկ իրականում, հնարավոր ա, որ Էրդողանը ինքն ա տանում Թուրքիան դեպի իսլամացում ու դիկտատուրա, ու բանակը անհաջող փարձ կատարեց Թուրքիան հետ բերել դեպի Աթաթուրքի աշխարհիկ արժեքները, որը պաշպանելուն կոչված ա թուրքական բանակը։

    Իսկ թուրքագետի « ․․․սրա հետևում կարող են լինել որոշակի արտաքին ուժեր ․․․ » էնքան տրիվիալ արտահայտություն ա, որ բացարձակ ոչինչ չի բացատրում: Այսինքն, ցանկացած կոնտեքստում ու ցանկացած երկրի համար կարելի ա էս արտահայտությունը անել ու ինքը ճիշտ դուրս կգա։ Նույն հաջողոությամբ կարելի ա գրել «․․․․սրա հետևում կարող են լինել որոշակի ներքին ուժեր․․․․» ու ոչինչ չի փոխվում։

    Էլի կրկնեմ, եղբայր, տրիվիալ «արևը առավոտը ծագում ա, իրիկունը մայր ա մտնում» կարգի ոչինչ չասող արտահայտություններով որևէ բան քննարկելն ու եզրահանգումներ անելը անիմաստ ա։ Մարդը թուրքագետ ա, մի բան պիտի ասի, յանի ասում ա, էլի։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.07.2016, 23:36:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (17.07.2016), Վիշապ (17.07.2016)

  14. #24
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացան, որ հայը նայում ուրախանում ա, հեչ արեցին…


    Ոռին էն ա, որ սաղս էլ հասկանում ենք, որ եթե հանկարծ Թուրքիայում սկսվի էն ինչ էսօր տեղի ա ունենում Սիրայում, հետևանքները կարող ա էնքան անկանխատեսելի լինեն, որ Հայաստանն էլ ամի ուրիշ կարգի փորձանքի մեջ ընկնի։ Բայց հոգու խորքում սաղս էլ ուզում էինք ու թուրքերը իրար մի լաաաավ լափեին, որ ասենք երկու օրում մի քանի միլիոն զոհով պրծներ էս ամեն ինչը, Թուրքիան էլ վերանար։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (17.07.2016)

  16. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս Էրդողանը իր պետության ուժերով փորձում է վերցնել մի ծանրաձող, որն իր ուժի բանը չէ ու ես հույս ունեմ, որ Թուրքիան այդ գործի վրա իր մեջքը կկոտրի: Խոսքը մի կողմից հարևանների հետ սրված հարաբերություններն են, ի հակադրություն ՞0 խնդիրներ՞ հայտարարված քաղաքականության, քրդական խնդիրը, ռուսների հնարավոր վրեժը և այլն և այլն: Էրդողանը փորձում է իր պետությունից ավելին քամել, քան հնարավոր է: ԵՎս մի կարևոր բան - ապրել Եվրոպայի կողքին ու վարել իսլամիստական քաղաքականություն, որն իր բնույթով հետադիմական է ու հակամարդկային, նշանակում է մշտապես երկրում ունենալ դժգոհների մի հոծ բանակ, հատկապես երիտասարդների մեջ, իսկ դա մշտական ոչ ստաբիլության աղբյուր է, ինչն էլ շատ վտանգավոր կլինի Թուրքիայի համար՝ քրդերի ու հարևանների ֆոնին:

    Այս առումով ես ոնց մտածում եմ, Էրդողանը օգուտ է մեզ ու վնաս Թուրքիային, էլ չասած, որ սենց հեղաշրջումներ կամ դրանց փորձեր էլի կլինեն - անհաջող եղան, Էրդողանը կթուլացնի բանակը ու կշարունակի ըստ իս իր կործանարար քաղաքականությունը, հաջող եղան, նոր ցնցումներ կլինեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #26
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրդողանը լավ էլ շահող դուրս եկավ էս ամեն ինչից..
    ձեռի հետ սպայական անձնակազմն ու երկրով մեկ իշխանական աթոռներ զբաղեցնող դժգոհներից ձերբազատվեց..

    նենց որ կյանքի իրավունք ունի էն տեսակետը, թե էս ամեն ինչի կազմակերպումը չէր կարող աննկատ մնալ անվտանգության մարմինների կողմից, հետևաբար և ինքը էրդողանն էր էս փորձի սադրիչն ու հեղինակը..


    հ.գ. բայց ինչ աստիճանի տոլեռահայվան պիտի լինի երիտասարդ հայուհին, որ, ի զորակցություն եղբայր ժողովրդի, ֆբ պրոֆիլի ետնանկարը մեծ ու պսպղուն թուրքի դրոշ դնի...

    հ.հ.գ. Գյուլլենից յան տվեք ժողովուրդ, նա էդքան հեղինակություն չունի սպայական անձնակազմի շրջանակներում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.07.2016)

  19. #27
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոլեռահայվան մարդկանց տեսակը երբեք էլ չի վերացել - ոմանք փորձում են նման հակաբնական (!) բաներով իրենց ՞հոգու խորությունը՞ ցույց տալ, յանըմ տեսեք-տեսեք, մենք ինչ մեծ, խորը հոգի ունենք: Համաձայն եմ, կյանքի իրավունք ունի Էրդողանի վարկածը, բայց, նույնիսկ եթե դա այդպես է, թուրքական բանակը թուլանում է, իսկ դա լավ է:

    Ոնց էլ լինի, պեխավորը փորձված սպաների կհանի արանքից, հենց թեկուզ յուրայիններին առաջ տալու համար, իսկ դա իմ կարծիքով բանակին վնաս կլինի...
    Վերջին խմբագրող՝ Lion: 17.07.2016, 00:37:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.07.2016)

  21. #28
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համաձայն եմ, բանակի հեղինակությունը լավ անկում ապրեց..
    ճիշտ է՝ միայն Թուրքիայի ներքին կյանքում..
    իսկ արդյունքում՝ սպայական անձնակազմը դժգոհներից զտելով՝ բանակն ավելի կառավարվող կդառնա էրդողանի համար..
    ու հաշվի առնելով վերջինիս ֆանատիզմը շատ հարցերում, մասնավորապես՝ հայերին առնչվող, դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում՝ ըստ իս..

    հ.գ. ռուս-թուրքական ինտիմ փոխհարաբերությունների պիկի ժամանակ Հայաստանը մի Վրաստանի չափ էլ չեղավ՝ 2 ռուս զբոսաշրջիկ փախցնելու ունակությամբ..
    հիմա բոլոր եվրոպացիները խռտնած տոմսերը հեչ են անում..
    Թուրքիան, որ առաջ ամենաշատ այցելվող 3-յակի մեջ էր, հիմա 10-նյակից էլա դուրս թռել..
    գուցե՝ զբոսաշրջության զարգացումը որպես պետական գերակա շահ հայտարարած ՀՀ-ն էս տարի՞ որոշի տոմսերի գները մեքենաների գներից ավելի էժանացնել ու ձեռի հետ չալարի մի երկու տեղ գովազդ տա...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #29
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոլեռահայվանը չգիտեմ, բայց երկու շաբաթ առաջ օդանավակայանում եղած ահաբեկչության ժամանակ մենք մի ծրագրի էինք մասնակցում, որտեղ հիանալի երեխեք կային Թուրքիայից։ Էն որ իրար հետ հավեսով նստում ժամերով պատմություն էինք քննարկում, ու ոչ մեկը չէր ասում՝ մենք տենց բան չենք արել։

    Կյանքում չեմ մոռանա էդ երեխեքի արցունքները Ստամբուլից լուրերը կարդալիս, իրենց սարսափը, անզորության զգացումը, որ բան չեն կարողանում փոխել։ Ու հա, ես երեկ առաջինն իրենց եմ հիշել, իրենց եմ գրել, ու էսօր էլ սիրտս կտրտվում էր զինվորներին հրապարակավ պատժելու տեսարաններից։

    Եթե մինչև հիմա չեք ջոկել, մենք էդ ազգի հետ էնքան նմանություն ունենք, որ պաթոսահայերի մեծ մասը երևի ինքնասպան կլինի, եթե իմանա։ Գրողի ծոցը Թուրքիայի կառավարությունն էլ, մերն էլ, մյուս երկրներինն էլ, սաղն էլ նույն զիբիլն են։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.07.2016), Աթեիստ (18.07.2016)

  24. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոլեռահայվանը չգիտեմ, բայց երկու շաբաթ առաջ օդանավակայանում եղած ահաբեկչության ժամանակ մենք մի ծրագրի էինք մասնակցում, որտեղ հիանալի երեխեք կային Թուրքիայից։ Էն որ իրար հետ հավեսով նստում ժամերով պատմություն էինք քննարկում, ու ոչ մեկը չէր ասում՝ մենք տենց բան չենք արել։

    Կյանքում չեմ մոռանա էդ երեխեքի արցունքները Ստամբուլից լուրերը կարդալիս, իրենց սարսափը, անզորության զգացումը, որ բան չեն կարողանում փոխել։ Ու հա, ես երեկ առաջինն իրենց եմ հիշել, իրենց եմ գրել, ու էսօր էլ սիրտս կտրտվում էր զինվորներին հրապարակավ պատժելու տեսարաններից։

    Եթե մինչև հիմա չեք ջոկել, մենք էդ ազգի հետ էնքան նմանություն ունենք, որ պաթոսահայերի մեծ մասը երևի ինքնասպան կլինի, եթե իմանա։ Գրողի ծոցը Թուրքիայի կառավարությունն էլ, մերն էլ, մյուս երկրներինն էլ, սաղն էլ նույն զիբիլն են։
    Նաիրուհի ջան, ոչ ոք չի ասում, թե բոլոր թուրքերը կամ ազերիները գազան են..
    իհարկե մեջները նորմալ մարդիկ էլ կան..
    վերջը՝ թե՛ Մեծ Եղեռնի ժամանակ, թե՛ Սումգայիթի կոտորածների ժամանակ, իրենց մեջ մարդիկ են գտնվել, որ նույն հայերին թաքցրել են ու օգնել են փախչել..

    բայց, քանի դեռ, էդ երկրներում, պետական մակարդակով, ատելություն է սերմանվում հայերի նկատմամբ ու մեզ բացեիբաց «գյավուր» են անվանում (ի միջի այլոց՝ էնքան են մեզ տենց նվաստացրել, որ մենք էլ սկսել ենք ցանկացած հայհոյանք «գյավուր» կամ աղավաղված «քյաֆուր»/«քֆուր» համարել), ուրեմն և անձամբ ես դավաճանություն եմ համարում դրանց պետական նշաններին երկրպագել կամ հարգանքի տուրք մատուցելը..

    ու, նորից, քանի դեռ քնած հայ սպայի վիզ կտրողը ազռբեջանում կամ բարեկամություն քարոզող հայ լրագրողին գնդակահարողը թուրքիայում աստվածացվում ու հերոսացվում է, ուրեմն և այդ երկրները մեզ թշնամական են, չնայած որ նրանցում ապրող բոլոր մարդիկ չեն, որ թշնամի կարելի է համարել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինված ապստամբություն Հայաստանում
    Հեղինակ՝ Բիձա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 645
    Վերջինը: 19.07.2019, 21:57
  2. Հունաստանը հեղաշրջման սկզբին. առաջին զոհերը
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.05.2010, 02:43
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2009, 02:05
  4. Հայազգի պետական գործիչները Օսմանյան Թուրքիայում...
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 13.07.2007, 21:48
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •