1.
2.
3.
4.
5.
![]()
1.
2.
3.
4.
5.
![]()
Ես ավտոներից բան չեմ հասկանում, առաջինը հավանեցի ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
S.L.V. (14.07.2016)
S.L.V. (14.07.2016)
Մի լուսանկարով մեքենա ընտրե՞լՈ՞ր թվի, ի՞նչ վիճակում, որտե՞ղ ես վարելու, ու սենց բազմազան հարցեր:
S.L.V. ջան, ֆրանսիական մոդելները, թեև տեսքով ավելի գրավիչ են, բայց շատ տեխնիկական խնդիրներ են ունենում ժամանակի հետ:
Ասենք կարողա կամպյուտերի մի հատ հիմար լամպ խփի ու դրա երեսից ամբողջ dashboard-ը պետք լինի քանդել..
ինչը նշանակումա նորոգողի համար ավելի շատ աշխատանք, իսկ քո համար՝ ավելի շատ ծախսվող գումար..
ընդհանրապես ամենահուսալի, դիմացկուն ու երկարակյաց մեքենաները համարվում են գերմանական ու ճապոնական մոդելները (ես անձամբ առավելությունը վերջիններին եմ տալիս)..
բայց, բացի էս ամեն ինչը, մեքենա ընտրելուց պետք է մի շարք այլ ցուցիչների ուշադրություն դարձնես, ասենք՝ շարժիչի հզորությունը՝ ձիաուժը, ոողարկման թիվը, ծախսվող վառելիքը, դրա չափը և այլ..
եթե մեքենան երկրորդ ձեռքի է, քշած կիլոմետրաժը..
ի միջի այլոց, եթե շարժիչը ռեմենովա, հարցրու դա փոխվածա, թե չէ..
եթե չէ՝ լավ գին կարող ես գցել..
էդ ռեմենը ամեն 100.000 կմ պետքա փոխվի,
եթե չփոխվի, կարողա կտրվի ու սաղ շարժիչը վարի տա..
նու մեկ էլ գնելուց հետո տիրություն պիտի անես՝
ամեն 10.000-ը մեկ յուղն ամբողջությամբ փոխես,
20.000-ը մեկ՝ բոլոր ֆիլտրները..
(գնելուց հետո՝ պարտադիր ամեն ինչը՝ առխային լինելու համար)
հ.գ. ճաշակդ հավանեցի.. իմ թուլությունն էլ են crossrider-ները.. հայերեն ասած՝ ջիպ..
կարող ես նաև նայել.
Nissan - Qashqai, Qashqai-2, X-Trail
Mazda - CX-3, CX-5
Hyundai - Santa Fe
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
S.L.V. (15.07.2016)
Եթե բոլորը նույն թիվ են, գրեթե նույն վազքով՝ միանշանակ Պրադո-ն։
Տուարեգը առաջինը ջնջի ցուցակից, հետո ռենջը, հետո խ5ը, հետո կայենը, ու առ Պրադոն
Հ.Գ. տեսքով ավտո առնելը նույնն ա, որ քուչեն սիրուն աղջիկ տենաս ձեռից բռնես գնաս զագս![]()
Apsara (26.07.2016), Chuk (21.07.2016), insider (15.07.2016), Micke (16.07.2016), One_Way_Ticket (15.07.2016), S.L.V. (15.07.2016), Անվերնագիր (15.07.2016), Տրիբուն (15.07.2016)
Մեքենայի վիճակը նայի, խփած մփած չլինի (են էլ ռուսաստան ու ավիտո) ու որը նոր ա ու կարող ես գնել դա ընտրի
Some people have told me they don't think a fat penguin really embodies the grace of Linux, which just tells me they have never seen an angry penguin charging at them in excess of 100mph. They'd be a lot more careful about what they say if they had.
S.L.V. (21.07.2016)
porsche cayenne ու vw touareg - լրիվ նույնն են: մենակ հագեցվածության ու մարկայի տարբերությամբ:
Մեքենայի խնդիրները էնքան շատ են առաջ գալիս, մանավանդ 150000-ից հետո, որ էլ ասելու չի:
Օրինակ- vw touareg-ի յուղ փոխելը փորձանք ընկնելու հարց ա: Մանրամասների մեջ չմտնեմ:
Ռովերը միանգամից թափի աղբաման, քանի որ դրան պահել համար մի հատ մինիստրական-օլիգարխական սուպերմարկետների ցանց պետք ա ունենաս:
bmw x5 - եթե լավ ա պահված, ապա հիանալի մեքենա է, բայց ինչպես գերմանական ամեն ինչը- շատ թանկ ռեմոնտի առումով: Համեմատաբար խնդիրներ քիչ է ունենում: Չնայած էլեկտրական մանր մունր պրոբլեմներ կան, որոնք եթե չգիտես, մեծ գլխացաված են դառնում, մինչև անգամ փողոցի մեջտեղը հանգել ու էլ "երբևէ" խոդ չըկնելը:
Տոյոտան -բոլոր առումներով լավն է, եթե իհարեկ տոյոտա է ու ոչ թե տոյոտայի ժեշտ:
Եթե փողի մեջ չես լողում, ապա խորհուրդ կտայի- toyota highlander: Ավելի հեշտ մեքենա է:
S.L.V. (21.07.2016)
S.L.V. (21.07.2016)
Շելը, Վյուրտը, Լիկվիմոլին ու մի քանի արտադրող ՊԱՇՏՈՆԱԿԱՆ թիվ են ասում հենց ՀՀ պայմանների համար 12000 կմ։
Հայաստանի ԴՈՒՔՅԱՆՆԵՐՈՒՄ հենց վյուրտի կամ շելի ներկայացուցիչները կան, որոնք ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ են ու երաշխիքն էլ ապահովում են։
Էդ որ լիտրը 1000 դրամով դուքյաններից յուղ են առնում, դրա մասին չի խոսվում, խոսվում ա որակով յուղի մասին։
Սեփական փորձից ասեմ, նախկին հիմնարկի բոլոր մեքենաները Վյուրտ էինք լցնում, այդ թվում իմ անձնականը։
Ոչ մի անգամ 10000ից շուտ յուղ չենք փոխել. իմ մեքենան հարևանս առավ արդեն 5 րդ տարին ա վայելում ա, իսկ ծառայողականները նույնպես մինչև էսօր քշվում են։
Աշխարհում տենց յուղեր լիքը կան, ընդ որում, ռուսական շատ արտադրողներ 8000/ ի պաշտոնական երաշխիք են տալիս։
Ինչ վերաբերվում ա ռեմենին կամ ցեպին. ցանկացած ավտոյի մանյուալի մեջ գրած ա իրա էկսպլատացիոն սպասարկման թվերը՝ կիլոմետրաժ, աշխատաժամանակ և այլն, ռեմենը փոխելու ժամանակը կոնկրետ տատանվում ա նշված 100000կմ վազքի, իսկ ցեպինը կես միլիոն կիլոմետր վազքի շուրջ, եթե էլի մանյուալները կարդաս, կտեսնես, որ ասենք օրինակ նույն տոյոտան,նիսսանը և այլք ՑԵՊԻՆ 500000 կմ երաշխիք են տալիս գործարանային, մնացած գրածներդ էլ են բավական վիճելի, բայց էսքանով սահմանափակվեմ։
Ես կառնեի Պոռշը կամ Պռադոն։
Պռադոյի վրա ավելի ուշ-ուշ գործ կանես, բայց Պոռշը ավելի պրիստիժնի ավտոյա։
Եթե փողից չես նեղվում՝ ավելի լավա առ Պոռշ։
Բարև Ձեզ
S.L.V. (21.07.2016)
S.L.V. (21.07.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ