Բոլորս էլ գիտենք, որ մեր ժամանակներում մանկական գրքերն անթիվ–անհամար են՝ ամենատարբեր բնույթի ու բարդության։ Առաջարկում եմ այս թեմայում գրել, թե մեզ հանդիպած նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գրքերից որոնք ենք հավանում և խորհուրդ կտայինք նաև մյուսներին։ Կարելի է գրել թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն և թե՛ անգլերեն գրքերի մասին։ Հնարավորության դեպքում գրելիս նշեք և՛ հեղինակին, և՛ գրքի վերնագիրը։ Ցանկալի է նաև մի երկու բառով նկարագրել, թե ինչի մասին է գիրքը ու հատկապես ինչու է մեզ դուր գալիս։ Կարելի է նշել ինչպես գեղարվեստական, այնպես էլ ուսուցողական գրքեր։
Էջանիշներ