Սենց դեպք մենակ իմ հետ կարար լիներ
Էսօր համալսարանից մի հատ տաքսի նստա,որ շուտ գայի տուն հասնեի,բայց հենց սկզբից էս տաքսիստը մի թավուր էր երևում։Սկզբում տեղն էր դզում,հետո ձախ ոտքը անկանոն շարժում ու վախեցած էս կողմ էն կողմ էր նայում։Դե ես սենց դեպքերում դառնում եմ մառշուտկի միջի 50֊անց կնիգ,էն որ վեշնի մառշուտկի շոֆեռի կողմից են ու ոչ մի նկատողություն չեն անում։
Մեկ էլ տեսնեմ հետևներիցս սպիտակ ֆորդա գալիս ու մեկ ու մեջ սիգնալա տալիս մեզ,ստեղ ջոգի,որ մի բան էն չի,բայց շարունակեցի լուռ,բայց քիչ մը անհանգիստ հետևել իրադարձություններին։Տաքսիստը գնալով լարվում էր ու ոչ մի ձև չէր կարում թաքցներ իր լարվածությունը։Ամեն ինչ փոխվեց,երբ էս մեր տաքսիստը քըռթ ճամփեն փոխեց,ստեղ իմ մեջ սպանի էն մառշուտկի կնոջը ու վերջը հարցրի. Ձյաձ,կարողա՞ գլուխս ուտես.....դե հոպլոն սկսեց արդարանալը,որ էս ճամփով առանց պռոպկա կգնանք,բայց խոսքից զգացի,որ հուզելա,հետո ջոգի,որ քաքի մեջա Խուանիտոն.....
Էս Ֆորդը հետևներիցս կպած սիգնալ տալով գալիսա,ճամփեն փոխելուց հետո մի պահ անհայտացավ,էս ռաքսիստը ուրախությունից ուզում էր թռներ գիրկս....դե իմ տրամն էլ բացվեց էլի։Վերջը,մի կտոր տեղ էր մնացել հասնելուն,բայց շենքերի արանքն էին ու նեղ ճամփա էր,մեկ էլ էդ ֆորդը որ դեմներս հելավ,ես ու շոֆեռը քաքինք տակներս,միջից երկու եզ իջան,էս մեկը զենքը հանեց ու շոֆեռին գըգըմփ,մինչև ուզում էի ուշքի գայի,շան տղեն ինձի էլ սպանեց![]()
Էջանիշներ